Հայերեն   English   Русский  
1000 դրամների նախագիծ
ՀՀ ՊՆ հայտարարություն է տարածել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում հայտեր ընդունելու մասին։ Հայտարարությունում ասվում է․
Դեկտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
Օրերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեում ընթացող լսումների ժամանակ օրենսդիրներից մեկը՝ Զոյի Լոֆգրենը (դեմոկրատ, Կալիֆոռնիայի նահանգ) հարց է տվել Google ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչայիին:
ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ այսօր Ֆրանսիայի ոստիկանությունը ողջ երկրում «Դեղին ժիլետների» ցույցերի մոտ հազար մասնակցի է բերման ենթարկել հակաիրավական գործողությունների համար: Այդ մասին տեղեկացրել է AFP գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:
ԱՄՆ Կինոքննադատների ազգային խորհուրդը երեկ՝ նոյեմբերի 27-ին, տարվա լավագույն ֆիլմ հռչակեց ամերիկացի ռեժիսոր Փիթր Ֆառելլիի «Կանաչ գիրքը» (Green book, 2018), իսկ լավագույն ռեժիսոր՝ Բրեդլի Կուպերին, որը նկարահանել է «Աստղը ծնվեց» (A Star is Born, 2018) ֆիլմը:
Պաբլո Պիկասոյի (1881-1973) վրձնին պատկանող «Առլեկինի գլուխը» նկարը, որ 6 տարի առաջ գողացել էին Ռոտերդամի «Կյունստհալ» պատկերասրահից, գտնվել է Ռումինիայում: Այդ մասին այսօր հայտնել է Ռումինիայի կազմակերպված հանցավորության և ակաբեկչության դեմ պայքարի վարչության մամլո ծառայությունը:
«Bryggan» մենակատարների անսամբլը համերգով հանդես կգա Հայաստանում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվելիք համերգը տեղի կունենա նոյեմբերի 21, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Նոյեմբերի 8-ին թվաջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարներ Ջուլիետա Վարդանյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Դիլբարյանը, ջութակահարներ Դավիթ Հակոբյանը, Սոնա Ազարյանը, ալտահար Յանա Դարյանը Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում երաժշտասերներին ներկայացրին Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները։
Ինչպես գրել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերում, ներկայումս իրավապահ մարմինները ևս մի խոշոր կոռուպցիոն սկանդալի քննություն են կատարում, որը կապված է Ֆլորդայի Փալմ Բիչ և Բրոուարդ քաղաքներում կատարված խարդախության հետ: Խոսքը Կոնգրեսի նոյեմբերի 6-ին անցկացված ընտրությունների մասին է:
Նևադայի նահանգի օրենսդիր մարմնի ընտրություններում հաղթանակ է տարել ռեալիթի շոուի աստղ և հասարակաց տների տեր Դենիս Հոֆը: Սակայն Հանրապետական կուսակցության թեկնածուն չհասցրեց տոնել այդ հաղթանակը՝ մահկանացուն կնքելով հոկտեմբերի 16-ին՝ իր 72-ամյակի առիթվ կազմակերպված երեկույթից երկու օր անց:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: