Հայերեն   English   Русский  
Դավիթ Բաբայան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, թե իրենք պատրաստ են Լեռնային Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակ տալ, հերթական անգամ ցուցադրում են, թե Բաքուն որքան պատրաստ չէ համապարփակ եւ երկարաժամկետ կարգավորմանը։
Կարգավիճակը չի կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխիք լինել։ Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ «Ինտերֆաքս» ռուսական գործակալությանը տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։
Արցախից Հայաստան հատուկ ջոկատային կամ բանակի որևէ ստորաբաժանում չի եկել, և որևէ տարածքի հանձնում չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հաղորդագրությունը:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր են, սակայն Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել խնդրի շուտափույթ կարգավորում:
Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական ազդեցություն է թողնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վրա:
Ադրբեջանը սեփական հանցագործությունները կոծկելու համար հայկական զինված ուժերի դեմ կեղծ տեղեկություններ է տարածում:
Ի՞նչ վերջնական կարգավորման մասին կարող է խոսք լինել, եթե ապրիլյան պատերազմը նոր է ավարտվել։ Այժմ հիմնական շեշտը պետք է դրվի խաղաղության եւ կայունության պահպանման վրա, հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ «Ռադիոլուրին» տված հարցազրույցում։Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ նա շեշտել է, որ դա աշխատանքային փաստաթուղթ է, որը պետք է ընդունվի փոխզիջման վրա։ Այսինքն՝ փաստաթղթում համաձայնեցված չէ ոչինչ, եթե համաձայնեցված չէ ամեն ինչ՝ ասել է նա։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաբայանն ալել է, որ դա ի ցույց է դնում Ադրբեջանի ահաբեկչական դեմքը:«Ճիշտ է` փաստերը դեռևս պետք է ճշգրտվեն, բայց կան հավաստի հիմքեր` պնդելու, որ վարձկաններ են հայտնվել Ադրբեջանի բանակում: Ընդհանրապես դա բնորոշ է այդ երկրին, այնտեղ միշտ եղել են վարձկաններ: 1988-1994 թթ.-ին` շարժման ու պատերազմի տարիներին, Ադրբեջանում կային բազմաթիվ վարձկաններ Աֆղանստանից, «Գորշ գայլեր» կազմակերպությունից, չեչենական վարձկաններ, Ալ Քաիդայի գրոհայիններ: Իսկ հետպատերազմական տարիներին, ...
Ադրբեջանական կողմը փորձել է այսօրվա ընթացքում ևս մի քանի անգամ ներթափանցել Արցախի Հանրապետության տարածք, բայց նրան չի հաջողվել, ընդհակառակը տվել է տասնյակ կորուստներ և ունի նաև 5 խոցված Տ-90 տանկ, որը շատ մեծ հարված է նրա համար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: