Հայերեն   English   Русский  
ժողովրդական բժշկություն
Բժիշկ Էդուարդ Ֆ. Գրուպպը Գլոբալ ապաքինման կենտրոնի հիմնադիրն է, բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ, որ ճանաչում է ձեռք բերել հիվանդությունների առաջացման սկզբնապատճառների հետազոտություններով:
Նուռն ամենազորեղ բնական հակաբիոտիկներից է, հակաօքսիդանտ է, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, դանդաղեցնում օրգանիզմի ծերացումը, սրտի առողջությանն է նպաստում, ամրապնդում է իմունիտետը, պաշտպանում քաղցկեղից ու դեգեներատիվ հիվանդություններից: Հնուց են նուռը կիրառել տարբեր հիվանդությունների դեմ. նռնենու տերևներից պատրաստված թեյը կիրառել են աչքի տարբեր հիվանդությունների դեպքում, լվացման համար, իսկ կեղևից պատրաստված թեյը՝ շնչառական հիվանդությունների ժամանակ, փորլուծի ու քրոնիկ դիզենտերիայի դեպքում:
Սառը եղանակին հազն անհանգստացնում է յուրաքանչյուրիս: Ու եթե ժամանակին բուժում չենք սկսում, ապա այն վերածվում է հյուծող անհանգստության, որը թույլ չի տալիս լիարժեք ապրել: Երբ հազ է առաջանում, անմիջապես դեղատուն վազելու և թանկարժեք դեղորայք գնելու հարկ չկա, քանի որ նախնական փուլում կարելի է տնական միջոցներով ազատվել այդ անախորժությունից:
Մենք ակնածանք ունենք արևելյան մշակույթի հանդեպ և մեծ հետաքրքրությամբ ենք ծանոթանում Արևելքի բժշկական մեթոդներին ու համոզմունքներին:
Թաղարներով կալանխոե կա շատերիս տներում: Ճիշտ է, այս բույսն այնքան էլ գեղեցիկ տեսք չունի, սակայն երբ տեղեկանում ես, թե որքան օգտակար հատկություններով է օժտված, անտեսում ես դա:
Մեխակը մեզ հայտնի է որպես համեմունք: Այն լայնորեն կիրառվում է չինական բժշկության մեջ: Այս հոտավետ համեմունքն իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ օգնում է բուժելու բազում հիվանդություններ.պարունակում է պրովիտամին A (բետա-կարոտին), В խմբի և С, Е վիտամիններ, օմեգա-3 ճարպաթթուներ, եթերայուղեր ու տարբեր հանքանյութեր:
Միշտ միմյանց մաղթում ենք երկար տարիների կյանք ու ի պատասխան լսում՝ ինչքան ապրենք՝ սթափ գլխով ու առողջ: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե որքան հաճելի կլինի ապրել, ասենք, 100-200 տարի, այն էլ՝ սթափ մտքով:
Այսօր հաճախ է խոսվում մրգերի դառնահամ կորիզների օգուտի մասին: Շատերի շրջանում դրանց օգտակարության մասին պատմությունները խուճապ են առաջացնում: Թե որքանով են արդարացված այդ տագնապները, չենք կարող գնահատել: Բայց բոլորս իրավունք ունենք լսելու, տեղեկանալու տարածված կարծիքների մասին, որովհետև միշտ էլ այնպես է ստացվում, որ լինում է մեկը, որին ա՛յդ տեղեկությունը, ա՛յդ միջոցն է փրկում: Իսկ տագնապի պատճառը դրանց պարունակած կալիումի ցիանիդն է, որը, ըստ մեր գիտելիքների, թույն է:
Բաղադրատոմսը, որ ներկայացնում ենք, հայտնաբերվել է Տիբեթում, մի հնագույն վանքում, կավե սալերի վրա:Այն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի ու ստուգված է ժամանակով:
Ձեթերի օգտակարությունը նորից ապացուցելու կարիք չկա: Ամեն ձեթ օժտված է այնպիսի առանձնահատկություններով, որ դրանք անփոխարինելի են դառնում որոշակի դեպքերի համար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: