Հայերեն   English   Русский  
քաղբանտարկյալներ
ԱՄՆ-ում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն հանդես է եկել Խադիջա Իսմայիլովայի պաշտպանության մասին հայտարարությամբ, ում նկատմամբ այսօր Բաքվում դատավարություն է սկսվել, հաղորդում է «Կոնտակտ» լրատվական կայքը:
Աշխարհահռչակ «U2» իռլանդական ռոք խմբի անդամ Պոլ Դևիդ Հյուսնը՝ ավելի շատ հայտնի Bono բեմական անունով, հանդես է եկել Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանությամբ:
ԱՄՆ պետդեպը հանդես է եկել հայտարարությամբ ՝ պայմանավորված Ադրբեջանի իշխանությունների կողմից իրավապաշտպան Էմին Հուսեյնովի` երկրից դուրս գալը թույլ տալու որոշմամբ: Էմին Հուսեյնովը 10 ամիս շարունակ ստիպված էր թաքնվել Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:
Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ իրավապաշտպաններին, լրագրողներին, բլոգերներին և այլ ակտիվիստների: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ադրբեջանցի լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների և այլ երկրների ավելի քան 10 իրավապաշտպան կազմակերպություն համատեղ դիմում են ներկայացրել Մեծ Բրիտանիայի օլիմպիական ասոցիացիայի նախագահ Սեբաստիան Կոեին:
Լրագրողների իրավունքների պաշտպանության «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանքի ժամկետը երկարաձգելու դատական որոշումը:
Մայիսի 3-ի` մամուլի ազատության միջազգային օրվա նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնարկել է ամենամյա «Ազատություն մամուլին» արշավը` ի պաշտպանություն ազատ և անկախ մամուլի հիմնարար կարևորությանը:
Ասիական զարգացման բանկը և իր բաժնետերը պետք է Բաքվում բանկի կառավարիչների խորհրդի առաջիկա հանդիպման ժամանակ կոչ անեն Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ակտիվիստների և անկախ խմբերի նկատմամբ հետապնդումները: Այդ մասին նշված է “Human Rights Watch” միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում:
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ճնշումներ գործադրել քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ՝ չնայած տեղի և միջազգային ժողովրդավարական հասարակության բողոքի: Ակտիվիստները ենթարկվում են հետապնդումների, շինծու մեղադրանքներով ձերբակալության: Այս մասին նշված է Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի հայտարարությունում:
Այս պահին բերման են ենթարկել Ժիրայր Սէֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին։ՀԽ քարտուղարություն
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: