Հայերեն   English   Русский  
Վաշինգտոն
Ներքին անվտանգության նախարար Քրիստեն Նիլսենը կթողնի իր պաշտոնը ապրիլի 10-ին: Այդ մասին նա հայտնել է այսօր իր թվիթերյան էջում:
ԱՄՆ ֆինանսների նախարարի միջազգային գործերի գծով տեղակալ Դևիդ Մելպասը դարձավ Համաշխարհային բանկի նախագահը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մի շարքում է դրել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին, ԽՍՀՄ գեներալիսիմուս Ստալինին և «Իսլամական պետությանը» (ԻՊ)՝ ապրիլի 2-ին ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Թուրքիան մտադիր է կառուցողական հարաբերություններ զարգացնել և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով այսօր Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի մասնակից երկրների արտաքին քաղաքականության ղեկավարների երկօրյա խորհրդակցությունում:
Երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ Գերմանիան թերի է ՆԱՏՕ-ի բյուջեում ներդրումներ անում: Միաժամանակ նշել է, որ խորապես հարգում է ԳԴՀ-ին:
Կոնգրեսականները նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի պետական օտարերկրյա գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովին, որը նշանակալիորեն ավելացրել է նախնական օգնության խնդրանքները, որպեսզի ամրապնդի Միացյալ Նահանգներ-Հայաստան հարաբերությունները, և ընդգծում է 2020 ֆինանսական տարվա կարևոր առաջնահերթությունները: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին առաջարկել է ԱՄՆ-ին մեկ-երկու նահանգ նվիրել Իսրայելին:
Սիրիան խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտահերթ նիստ գումարել Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, քանի որ անցած երկուշաբթի Միացյալ Նահանգները ճանաչեց դրանց վրա Իսրայելի ինքնիշխանությունը: Այդ մասին այսօր հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով France-Presse (AFP) գործակալությանը:
ԱՄՆ արդարադատության ղեկավար Ուիլյամ Բարրը ներկայացրել է «ռուսական միջամտության» մասին զեկույցի ամփոփագիրը: Կարճ ասած՝ Դոնալդ Թրամփը մաքուր է, ինչպես և նրա զինակիցները
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն ավարտել է գրեթե երկու տարի տևած քննությունը ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վրա Մոսկվայի ազդեցության վերաբերյալ պնդումների կապակցությամբ: Ինչպես հաղորդեց երեկ արդարադատության նախարարությունը, քննության արդյունքների զեկույցը, որին ուշադիր հետևում էր ամերիկյան հասարակությունը, հանձնվել է այդ գերատեսչության ղեկավար Ուիլյամ Բարրին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: