Հայերեն   English   Русский  
Վաշինգտոն
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանզան հայտարարել է, որ Վաշինգտոնը սկսել է վերգետնյա տեղակայման ոչ միջուկային հրթիռների փորձարկման բաղադրիչների արտադրությունը, որոնք արգելված են Միջին և փոքր հեռահարության հրթիռների վրացման մասին պայմանագրով (ՄՓՀՀ պայմանագիր):
«Huawei-ը կարող է ձեռնարկել ցանկացած իրավաբանական հնարք, բայց դրանց ելքը կանխորոշված է»,- մարտի 10-ին FoxNews հեռուստակայանի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը:
Ամերիկյան «Ցերեկային շոու Թրամփի և Նոայի հետ» ծրագրի լրագրողները կազմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենավառ հաղորդագրությունների ընտրանին, որոնք նա հրապարակել է Twitter միկրոբլոգների ցանցում: Ժողովածուն ներկայացվել է Օստինի (Տեխասի նահանգ) South by Southwest փառատոնում:
Սպիտակ տան հաղորդակցության հարցերի գծով տնօրեն Բիլ Շայնը հրաժարական է տվել: Այդ մասին տեղեկացնում է The New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը:
ԱՄՆ-ն չի բացառում պատժամիջոցները երրորդ երկրների նկատմամբ, որոնք գործեր են վարում Վենեսուելայի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոտ Աբրամսին:
ԱՄՆ նախագահի անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը երեկ հայտարարեց, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները վճռական պատասխան կտան, եթե Վենեսուելայի ղեկավարությունը ձերբակալի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, որին Վաշինգտոնում համարում են երկրի նախագահի լեգիտիմ ժամանակավոր պաշտոնակատար:
ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է ստուգել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հարկայի հայտարարագրերը վերջին 10 տարում՝ հայտնաբերելու խարդախության սխեմաների առկայությունը: Այս մասին հաղորդում է NBC հեռուստակայանը:
Միացյալ Նահանգները մինչև մեկ միլիոն դոլար պարգև է խոստացել Համզե բեն Լադենի՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդու մասին տեղեկության համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիվանագետ Մայքլ Սաթրֆիլդին առաջադրել է որպես Թուրքիայում ԱՄՆ դեսպան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տանը:
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ այն երկրները, որոնք կշարունակեն պաշտպանել Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը, կբախվեն հարաճուն մեկսուցմանը համաշխարհային ասպարեզում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: