Հայերեն   English   Русский  
Վաշինգտոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիվանագետ Մայքլ Սաթրֆիլդին առաջադրել է որպես Թուրքիայում ԱՄՆ դեսպան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տանը:
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ այն երկրները, որոնք կշարունակեն պաշտպանել Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը, կբախվեն հարաճուն մեկսուցմանը համաշխարհային ասպարեզում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի Անկախության օրվա 243-րդ տոնակատարությունից գրեթե կես տարի առաջ որոշել է երկրի քաղաքացիների ուշադրությունը հրավիրել Վիշինգտոնում ծրագրվող միջոցառումների վրա: Ընդ որում, չի զլացել գովաբանել իրեն նախագահի պաշտոնում բարեխիղճ աշխատանքի համար հանուն ամերիկացիների բարօրության:
Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ժամանակավոր Սիրիայում խաղաղապահ խումբ թողնել՝ մոտ 200 մարդ: Այդ մասին տեղեկացնում է CBS հեռուստակայանը:
Երբ Միացյալ Նահանգները հանդես եկավ Գուայդոյի աջակցությամբ, հույս ուներ, որ իշխանությունը փոխվելու է: Ընդ որում, հաշվարկն այն էր, որ հեղաշրջումը կտևի 24 ժամից ոչ ավելի:
ԱՄՆ Կնոգրեսի վերին պալատի հատկացումների հարցերի կոմիտեի նախագահ Ռիչարդ Շելբին հայտարարել է, որ հանրապետականները և դեմոկրատները հանգել են սկզբունքային համաձայնության սահմանին անվտանգության ապահովման հարցերում, ինչը հնարավորություն է տալիս խուսափելու դաշնային կառավարության աշխատանքի նոր դադարեցումից (շաթդաուն):
Միացյալ Նահանգներն այսօրվանից՝ փետրվարի 2-ից, դադարեցրեց իր պարտավորությունների կատարումը Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) շրջանակներում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում «Երկրի դրության մասին» ճառի ընթացքում հայտնելու է արտերկրի զինված հակամարտություններին ԱՄՆ-ի մասնակցությանը վերջ դնելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին երեկ հայտնել է լրագրողներին ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնում շատ փող է կորցրել, այսուհանդերձ սիրում է իր աշխատանքը:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, միջադեպը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու: ՉԺՀ-ի ներկայացուցիչները ժամանել են ԱՄՆ-ի մայրաքաղաք իրենց ամերիկյան գործընկերների հետ առևտրային բանակցություններ վարելու նպատակով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: