Հայերեն   English   Русский  
ըմբշամարտ
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն նվաճեց նաև Եվրոպական խաղերի ոսկե մեդալը։
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։
Մինսկում շարունակվող 2-րդ Եվրոպական խաղերի 7-րդ մրցումային օրը հայ մարզիկները պայքարի մեջ կմտնեն ըմբշամարտ, թիավարություն, սպորտային մարմնամարզություն և հեծանվասպորտ մարզաձևերից։
Վերջերս Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեկը մյուսի հետևից տպավորիչ գոտեմարտեր անցկացնելով իրեն փայլուն դրսևորեց և չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մալխաս Ամոյնանը:
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե, մեկ արծաթե, 2 բրոնզե մեդալ:
Հունիսի 3-9-ն Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կանցկացվի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տոնել Ղազախստանի միջազգային մրցաշարում: 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը եզրափակչում մրցել է ռուս Ալքսանդր Գոլովինի հետ:2018 դեկտեմբերի հետո սա Ալեքսանյանի առաջին միջազգային մրցաշարն էր: Օլիմպիական չեմպիոնն այս ընթացքում բուժումներ անցավ ԱՄՆ-ում:
Կիևում կայացած ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարում 65 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Վալոդյա Ֆրանգուլյանը:
Մայիսի 25-26-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կանցկացվի Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությանը, որին կմասնակցեն հայ հունահռոմեկան ըմբիշները:
Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Ռիո-2016ից հետո առաջին գոտեմարտն անցկացրեց հունահռոմեական ըմբշամարտի կանոններով և հաղթանակ տոնեց:Կրասնոդարում անցկացվող ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթ» մրցաշարում Հարությունյանը 67 կգ քաշային կարգում մրցեց բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ՝ հաղթելով ժամանակից շուտ՝ 10։0:Ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգում 8։4 հաշվով ուժեղ գտնվեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռոման Աշարինից։Մրցաշարի կազմակերպիչն է հունահռոմեկան ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: