Հայերեն   English   Русский  
ըմբշամարտ
Հունիսի 10-12-ը Թբիլիսիում կայացավ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի «Մեծ մրցանակի» մրցաշարում ընդգրկված վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի և Գիվի Կարտոզիայի մրցանակների խաղարկությունը:
Թբիլիսիում ավարտվեց ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Այսօր hունահռոմեական ոճում 75 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող դարձավ Կարապետ Չալյանը։ Եզրափակչում մեր ըմբիշը հաղթեց Ղազախստանի ներկայացուցչին։
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Վաղն առավոտյան մեր թիմերն անմիջապես Օլիմպավանից կմեկնեն Թբիլիսի, որտեղ հունիսի 9-12-ը կմասնակցեն միջազգային մրցաշարի:
Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Մոսկվայի ավտոսպասարկման ծառայություններից մեկում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է ազատ ոճի ըմբիշների վարկանիշային աղյուսակը:
«Կարծում եմ սա պատմություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը` իրեն նվիրված նամականիշի մարումից հետո: Այս մասին գրում է ՀԱՕկ լրատվության բաժինը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 28-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, Հայաստանի Հանարապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ըմբշամարտի միջազգային կարգի հայ մրցավարների հետ և քննարկել նրանց հետագա աշխատանքային ծրագրերը:
Մայիսի 2-7-ը Սերբիայում կայացավ Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որտեղ Հայաստանի ազատոճայինների հավաքականը 3 բրոնզե մեդալ նվաճեց: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հաշվին առաջին մեդալը գրանցեց 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը: 3-րդ տեղի համար որոշիչ գոտեմարտում հայ ըմբիշը 10:0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ թուրք Աբդի Զուռնաչիի նկատմամբ՝ դառնալով բրոնզե մրցանակակիր:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի անդամների հետ և քննարկել ֆեդերացիայի հետագա գործունեության ծրագրերը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: