Հայերեն   English   Русский  
ըմբշամարտ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 28-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, Հայաստանի Հանարապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ըմբշամարտի միջազգային կարգի հայ մրցավարների հետ և քննարկել նրանց հետագա աշխատանքային ծրագրերը:
Մայիսի 2-7-ը Սերբիայում կայացավ Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որտեղ Հայաստանի ազատոճայինների հավաքականը 3 բրոնզե մեդալ նվաճեց: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հաշվին առաջին մեդալը գրանցեց 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը: 3-րդ տեղի համար որոշիչ գոտեմարտում հայ ըմբիշը 10:0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ թուրք Աբդի Զուռնաչիի նկատմամբ՝ դառնալով բրոնզե մրցանակակիր:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի անդամների հետ և քննարկել ֆեդերացիայի հետագա գործունեության ծրագրերը:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, մինչեւ վերջին պահը հարցականի տակ էր։ Սակայն ըմբիշն ու մարզիչները որոշեցին ստուգատեսը բաց չթողնել։ Անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի խոսքով, դա Արթուրին անհրաժեշտ էր մինչեւ աշխարհի առաջնությունն ըմբշամարտի նոր կանոններին հարմարվելու համար։ Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ Արթուրը վաղը կմեկնի հանգստանալու, որից հետո կվերադառնա մարզումներին.
Սերբիայի Նովի Սադ քաղաքում, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի հավաքականի համար ավարտվեց: Մրցումային վերջին օրը մեր չորս ըմբիշներն էլ անմասն մնացին մեդալներից:
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ նվաճեց 98 կգ քաշային կարգում։
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) մասնակցությունը հաստատվել է: Այս մասին այսօր ՀԱՕԿ լրատվականին հայտնեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: