Հայերեն   English   Русский  
ըմբշամարտ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 57 կգ քաշային կարգի Գարիկ Բարսեղյանը դարձել է Սոսլան Անդիևի անվան միջազգային մրցաշարի հաղթող: Հայ ըմբիշը եզրափակչում 4:5 հաշվով առավելության է հասել դաղստանցի Ռուստամ Կարախանովի նկատմամբ: Նույն քաշային կարգը ներկայացնող Գառնիկ Մնացականյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվական բաժնի լրագրողի հետ զրույցում ամփոփեց` Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնությունը:
Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել է խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են նաև հայ ըմբիշները: Մեր մարզիկները հայրենիք են վերադարձել 1 ոսկե, 5 արծաթե և 11 բրոնզե մեդալներով:
2015 թվականի հոկտեմբերի 15-17-ը Վրաստանի Օնի քաղաքում անցկացվել է օլիմպիական և աշխարհի չեմպիոն Դավիթ Գոբեջեշվիլու անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցաշարը:
Դաղստանի Խասավյուրտ քաղաքում հոկտեմբերի 17-18 կայացավ ազատ ոճի ըմբշամարտի միջմայրցամաքային գավաթի 7-րդ խաղարկությունը, որը 2006 թվականից փոխարինում է աշխարհի գավաթակիր Շամիլ Ումախանովի անվան հուշամրցաշարին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Գերմանիայի Դրեզդեն և Մյունխեն քաղաքներում PEGIDA («Եվրոպացի հայրենասերներն Արևմուտքի իսլամացման դեմ») շարժման համախոհների կողմից ցույցեր են կազմակերպվել` ընդդեմ մահմեդական երկրների տարածքների ցեպի Գերմանիա շարժվող փախստականների ներհոսքի: Գրում է Russian.rt.com-ը:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ: Նախագահը նախ շնորհավորել է Գլխավոր քարտուղարին Կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանը 23 տարի առաջ դառնալով ՄԱԿ-ի անդամ, առաջին իսկ օրվանից զգացել է Կազմակերպության աջակցությունը պետականության կերտման գործում: Սերժ Սարգսյանն իր գոհունակությունն ...
Ավարտվել է սեպտեմբերի 26-27-ը անցկացված Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան միջազգային հուշամրցաշարը, որի հանդիսավոր բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում կայանալիք բանակայինների 6-րդ խամաշխարհային խաղերի ծրագրով ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հանդես կգան նաև հայ ըմբիշները:
Արթուր Ալեքսանյանը այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: