Հայերեն   English   Русский  
ըմբշամարտ
Ավարտվել է սեպտեմբերի 26-27-ը անցկացված Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան միջազգային հուշամրցաշարը, որի հանդիսավոր բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում կայանալիք բանակայինների 6-րդ խամաշխարհային խաղերի ծրագրով ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հանդես կգան նաև հայ ըմբիշները:
Արթուր Ալեքսանյանը այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։
Ուղիղ կեսգիշերին, գրեթե ամբողջ Գյումրին մեկտեղվել էր, տոնելու առիթ կար: Քաղաքի մուտքը փակ էր, ճանապարհային ոստիկանությունը լուրջ ուժեր էր կուտակել: Տարածքում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել, անծայրածիր մեքենաների շարան էր: Եվ վերջապես, երկար սպասումից հետո, քաղաքի դարպասներին մոտեցավ Գյումրու զինանշանը կրող ավտոմեքենան ու միանգամից ծափերն ու դհոլ-զուռնայի ձայնը խառնվեցին: Աշխարհի կրկնակի չեմպիոնը փառահեղ հաղթանակից հետո վերադարձավ տուն: Այստեղ Արթուր Ալեքսանյանին շնորհավորելուց հետո ուղևորվեցին դեպի ...
Սեպտեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվեցին աննախադեպ` համապետական նշանակության պլանային բնույթի «Շանթ-2015» մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Դրանք նպատակաուղղված էին հակառակորդի ագրեսիայի հետմղման պարագայում պետական և ռազմական կառավարման մարմինների` զորահավաքային պատրաստականության բարձր աստիճանի բերման ունակության ստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Նման զորավարժությունների անցկացումը չափազանց կարևոր ...
Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Ի տարբերություն ազատ ոճայինների, Հայաստանի հունահռոմեական ըմբիշները հարաբերականորեն հաջող չմասնակցեցին: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց միայն 54 կգ քաշային Տիգրան Մինասյանը:
Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում ավարտվել են 46 և 58 կգ քաշայինների մրցամարտերը:
«Միկա» մարզադահլիճում անցկացված ազատ ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (Սեուլ), աշխարհի եռակի գավաթակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան մրցանակակիրների հոբելյանական` 20-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ըմբիշները հաջող մասնակցություն ունեցան:
ՀԸՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, եր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին փուլը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: