Հայերեն   English   Русский  
ըմբշամարտ
Ապրիլի 24-ին Սոֆիայի «Խրիստո Բոտև» մարզադահլիճում մեկնարկեց «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ըմբշամարտի 53-րդ միջազգային ավանդական մրցաշարը: Հունահռոմեկան, ազատ ոճերի ըմբշամարտի, ինչպես նաև կանանց ըմբշամարտի մրցումներին մասնակցում է 26 երկրի 300 ըմբիշ:
Ապրիլի 14-ին Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ բանաձև է ընդունել:Բանաձևը ցավակցություն է հայտնում հայ ժողովրդին և դատապարտում է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան կայսրությունում մեկ ու կես միլիոն հայեր են սպանվել:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն որոշել է, որ մեր մարզիկները պետք է մասնակցեն այս տարվա հունիսի 12-28-ը Բաքվում անցկացվելիք եվրոպական առաջին մարզական խաղերին: Ամենայն հավանականությամբ, հայ մարզիկները հանդես կգան 6 մարզաձևում՝ ըմբշամարտ, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, թհեքվանդո և հրաձգություն: Սակայն, հարցը վերջնականապես որոշվելու է միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկումներից հետո:
Լեհաստանի Վալբժիխ քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:
Մարտի 10-ին գումարվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը:
Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսլըօղլուն «Եվրոպացի թուրքերի դեմոկրատական միության» ժողովի ժամանակ իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 10 օր բացակայությունից հետո երևացել է հանրությանը և առողջ տեսք է ունեցել:
Իրաքի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Ավագ Ասատուրյանը Չարլզ և Հարի արքայազններին նամակ է ուղարկել՝ կապված Թուրքիայում ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններին մասնակցելու նրանց որոշման հետ: Այս մասին Արմենպրեսի փոխանցմամբ գրել է «Ակոս» թերթը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2014 թվականի արդյունքներով զբաղեցրել է 27-րդ տեղը Հայատանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում՝ 4 տողով բարելավելով իր դիրքերը 2013 թ. հետ համեմատ:Հայաստանի Հանրապետության Հարկային ծառայության տվյալների համաձայն, անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Ընկերությունը պետբյուջե վճարել էր 4 մլրդ 043,6 մլն դրամ:
Ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է կատարել՝ կրակելով սեփական գյուղերի ուղղությամբ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: