Հայերեն   English   Русский  
ըմբշամարտ
2014 թվականն աննախադեպ էր Հայաստանի ըմբիշների համար: Ունեցել ենք աշխարհի երկու չեմպիոն:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը համալրել է վրացի գերծանր քաշային, 24-ամյա Լևան Բերիանիձեն:
Ավանդույթի համաձայն` Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տարեվերջին հարցում է անցկացնում և որոշում 2014-ի մրցաշրջանի մեր երկրի 10 լավագույն մարզիկներին:
Դեկտեմբերի 21-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզապալատում կկայանա ըմբշամարտի երեկո, որին կմասնակցի նաև Հայաստանի ներկայացուցիչը:
Վլադիկավկազում կայացած Խորհրդային Միության աշխարհի առաջին չեմպիոն Ալիմբեկ Բեստաևի ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում, որում հանդես էին գալիս Ռուսաստանի տարբեր մարզերի, ԱՊՀ երկրների ներկայացուցիչները, կարողությունները փորձեց նաև Հայաստանի պատանեկան հավաքականը:
Հունահռոմեկան ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը լավ մարզավիճակում է: Վերջերս Տարկո–Սալե քաղաքում կայացած Ռուսաստանի Յամալո-Նենեցյան ինքնավար մարզի նահանգապետի մրցանակների միջազգային խաղարկությունում նա փայլուն մրցելույթ ունեցավ և 71 կգ քաշային կարգում ոչ միայն գլխավոր մրցանակը նվաճեց, այլև, ցուցադրած բարձր վարպետության համար, ստուգատեսի կազմակերպիչների կողմից ճանաչվեց մրցաշարի լավագույն ըմբիշ ու պարգևատրվեց հատուկ մրցանակով:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է 2014-ին աչքի ընկած ըմբիշների և մարզիչների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանն օրերս ուղևորվել էին Ադրբեջան` մի երկիր, որում թշնամաբար են տրամադրված ամեն հայի նկատմամբ: Սակայն այլ ելք չկար, Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովում քննարկվելու էին մի շարք, այդ թվում նաև Ադրբեջանի մայրաքաղաքում 2015-ին առաջին անգամ կայանալիք Եվրոպայի մարզական խաղերի կազմակերպման հետ կապված հարցեր ...
Իրանի Աբադան քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջին առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր «Դինամո» մարզընկերության թիմը:
Պայկովսկ (Ռուսաստան) բնակավայրում անցկացված ազատ ոճի ըմշամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 12 երկրներիի 112 ըմբիշներ, Հայաստանից կարողությունները փորձեց 4 մարզիկ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: