Հայերեն   English   Русский  
զբոսաշրջություն
Օշականը Արագածոտնի մարզի գյուղերից է, ունի 5000-ից ավելի բնակիչ, գտնվում է Աշտարակից 6, Երևանից 25 կմ հեռավորության վրա։ Այստեղ է գտնվում հայոց ամենամեծ սրբավայրերից մեկը` հայ գրերը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, ում աճյունն այստեղ է ամփոփել հայոց հազարապետ Վահան Ամատունին։ Վերջինիս աճյունը նունպես հանգչում է այստեղ՝ Մաշտոցի անունը կրող եկեղեցու հարևանությամբ։
Աշխարհագրության, պատմության, բնության ու արվեստի մասին հանրահայտ National Geographic պարբերականը միլիոնավոր զբոսաշրջիկների առաջարկում է բացահայտել 10 նոր ու անակնկալ ուղղություններ: Այդ ցանկում առաջինը Հայաստանն է:
Քրդական աշխատավորական կուսակցության ճյուղը համարվող «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը ստանձնել է այս շաբաթ Ստամբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ Թուրքիան այլևս անվտանգ երկիր չէ օտարերկրյա զբոսաշրջիկների համար:
#ԵկԱրցախ կոչ-հաշթագը միավորել է հայությանը վիրտուալ տարածքում: Մարդիկ միմյանց կոչ են անում այս տարի արձակուրդը կամ գոնե դրա մի մասն Արցախում անցկացնել: Հանգիստն Արցախում կլինի հաճելիի ու լավի համատեղում. Արցախում երբևէ չեղած հայերն ի վերջո կծանոթանան հայրենիքի հրաշագեղ այս հատվածին, բազմիցս եղածները ևս մեկ անգամ կվայելեն մաքուր օդն ու գեղեցիկ տեսարանները, իսկ այստեղ ծախսած նրանց գումարներն էլ աջակցություն կլինեն պատերազմից տուժած տնտեսության համար:
Տուրիզմի ակտիվացմանը նպաստելու և աշխարհի բոլոր կողմերի զբոսաշրջիկների ուշադրությունը Եգիպտոսի վրա սևեռելու նպատակով, երկրի ղեկավարությունը մտադիր է մայիսի 21-ին Սալահ ադ-Դին Ալ-Այուբիի ամրոցում չինացի 100 զույգի հավաքական պսակադրություն անցկացնել: Հայտնում է arabic.sputniknews.com-ը:
Եգիպտոսի էկոնոմիկայի նախարարությունը Շարիֆ Իսմայիլի գլխավորությամբ երկրի վարչապետին է ներկայացրել ներգնա և արտագնա տուրիզմի զարգացմանն ուղղված մի նոր նախագիծ: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Հինգշաբթի օրը կայացած ամենամյա ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի հարավաում քաղաքացիական պատերազմ է ընթանում, իսկ այդ երկրի իշխանությունները արմատական խմբավորութմների դեմ պայքարելու փոխարեն համագործակցում են վերջիններիս հետ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Վերջին տարիներին Հայաստանում մեծանում է օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը: Թեև տուրիստական հոսքը հիմնականում սկսվում է ամռանը, ձմռանը նույնպես փողոցներում երբեմն կարելի է լուսանկարչական սարքերով և ուսապարկերով զինված մարդկանց հանդիպել:
Երկուշաբթի օրը Թուրքիայի վարչապետ ԱմհեդԴավութօղլուն խոսել է երկրի` վերջին շրջանում անկում ապրած զբոսաշրջության ոլորտը զարգացնելու ծրագրերի մասին: Reuters լրատվականի հաղորդմամբ` Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են 255 միլիոն լիրայի դրամաշնորհ հատկացնել ոլորտիզարգացմանը, իսկ տուրստական ընկերություններին պարտքերի վերանայման հնարավորություն տալ:
Հանգստավայրերում ռուսաստանցի զբոսաշրջիկների բացակայությունից տուժած Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը կփրկեն հայտնի արտասահմանյան փոփ աստղերը, հաղորդում է “ՏԱՍՍ” գործակալությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: