Հայերեն   English   Русский  
Ստոկհոլմ
Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կարող է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների համար հերթական թիրախը դառնալ: Գրում է Gazeta.ru.-ն:
Շվեդիայի անվտանգության ոստիկանությունը ուսումնասիրում է իրաքցի գործընկերների տեղեկությունն այն մասին, որ ահաբեկչություն իրականացնելու նպատակով երկիր մուտք են գործել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներ:
Թեև Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով շատ համաշխարհային աստղեր որոշեցին հետաձգել իրենց համերգները, սակայն փոփ թագուհի Մադոնան այլ կերպ գործեց և շաբաթ օրը Ստոկհոլմում շոու կազմակերպեց, որի ընթացքում արտասվեց և խոստովանեց, որ իր համար դա հեշտ որոշում չի եղել: Գրում է Spletnik.ru.-ն:
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ուժգին պայթյուն է որոտացել, գրում է Independent-ը: Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11:40-ին:Ոստիկանությունը փակել է փողոցները՝ հայտնելով, որ պայթյունի պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:Այսուհանդերձ, լրատվամիջոցներում արդեն տարածվում են լուրեր այն մասին, որ պայթյունի պատճառն, ըստ ամենայնի, գազի արտահոսքն է եղել և հանցագործության որևէ հետք չկա:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015թ. ֆիզիոլգիայի և բժշկության ոլորտում գիտնականներին Նոբելյան մրցանակի արժանացրել են մակաբուծական հիվանդությունների, որոնց թվում նաև մալարիայի դեմ պայքարի նոր մեթոդների մշակման համար: Այդ մասին հայտարարել է Ստոկհոլմում գտնվող Նոբելյան հանձնաժողովը: Գրում է Vestri.ru-ն:
Սեպտեմբերի 17-ին Ստոկհոլմի հանրային գրադարանում տեղի ունեցավ հայկական գրական-երաժշտական երեկո, որն անցկացվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային ընթերցումների շրջանակներում։
Դուրս գալով Ստոկհոլմի կենտրոնական հրապարակ` մի քանի հազար շվեդներ որոշել են իրենց աջակցություն ու պաշտպանությունը հայտնել Եվրոպա ժամանած փախստականներին, որտեղ հավաքվածների առջև ելութով հանդես է եկել կառավարության ղեկավարը: Գրում է Russian.rt.com-ը:
Շվեդիայի 6 քաղաքներում ցուցարարները համաժամանակյա երթեր են իրականացրել` պարզելով «Թուրքիայի կողմից Սեյֆոյի (ասորիների ցեղասպանությունը) 100-ամյա ժխտումը մարդկության համար ամոթալի է»,
Նոյեմբերի 25-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես եկավ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում:Նախարարի ելույթին ներկա էին Շվեդիայի պետական գերատեսչությունների, դիվանագիտական կորպուրսի, գիտական կենտրոնների և համալսարանների ներկայացուցիչներ, քաղաքական վերլուծաբաններ: Նախարար Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումների վերաբերյալ ներկաների բազմաթիվ հարցերին: ...
Նոյեմբերի 24-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Շվեդիա։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: