Հայերեն   English   Русский  
Իրավունք
Հայաստանում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը բարեփոխման փուլում է: Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում, և ի՞նչ բարեփոխումներ են իրականացվում: Համակարգի մասին «Անկախին» հետաքրքիր մանրամասներ ու վերլուծություններ է ներկայացնում անկախ հանձնաժողովի անդամ, ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ադրբեջանական «Հագգին» կայքում տեղ գտած նորության հիման վրա ստուգմներ է սկսել իրականացնել: Այդ կայքում Էյնուլլա Ֆաթուլլաևան գրել էր, որ իրանցի հետախույզը մայրաքաղաք Բաքվում հանդիպում է ունեցել Իլգար Մամեդավի ներկայացուցիչներին և վերջինս կողմից ղեկավարվող «RեAլ» (Հանրապետական այլընտրանք) շարժման համար գումար փոխանցել:
Այս համարում բացահայտենք «վարչարարություն» երևույթը, թե ինչ է այն, երբ և որ դեպքերում է վարչական մարմնի գործունեությունը համադրվում վարչարարություն հասկացությանը: Դա հնարավորություն կտա հասկանալու՝ մեր պատկերացումները վարչարարության վերաբերյալ համապատասխանո՞ւմ էին իրականությանը, և վարչական մարմինների հետ առնչվելիս կարողանո՞ւմ ենք տարբերել նրանց կողմից իրականացվող վարչարարությունը այլ տեսակի գործունեությունից:
«Օրենքների հիմքում, ոչ թե տրամաբանությունն է ընկած, այլ՝ փորձը»:Օլիվեր Ուենդել Հոլմս
Բանկային գաղտնիքի վերաբերյալ մեր հոդվածների շարքում անդրադարձանք բանկային գաղտնի ինստիտուտին, դրա պատմական զարգացումներին, էությանը, բանկային գաղտնիքի պահպանման պահանջներին և հրապարակման օրենսդրական կարգավորումներին:
Մասնագետների կարծիքով՝ մարդու իրավունքների պաշտպանության առումով 2016-ին հետընթաց ենք արձանագրել:
Նախորդ հոդվածում, երբ բացահայտում էինք բանկային հաշվին վերաբերող որոշ կարևոր տեղեկություններ, նշեցինք նաև, որ բանկային հաշվի վերաբերյալ տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք և պաշտպանվում են օրենքով:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Միացյալ Նահանգների դեսպան Դենիել Բայերը Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի ժամանակ հերթական անգամ հանդես է եկել Ադրբեջանում իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հայտարարությամբ:
Ազգային ժողովում պատգամավորների՝ իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու արատավոր պրակտիկան շարունակվում է:
Բանկային հաշվի վերաբերյալ նախորդ երկու հոդվածներում բացահայտեցինք բանկային հաշվի ամենաէական կողմերը, մասնավորապես անդրադարձանք բանկային հաշվի պատմությանը, նշանակությանը, արդյունավետությանը, բանկային հաշվի պայմանագրին առաջադրվող պայմաններին, բանկի կողմից հաճախորդի բանկային հաշվով կատարվող գործառնությունների իրականացման ժամկետներին և այլն։ Եզրափակելով բանկային հաշվի թեման՝ անդրադառնանք բանկային հաշվի ևս մի քանի էական հարցերի։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: