Հայերեն   English   Русский  
Իրավունք
Շարունակելով քրեական դատավարության թեման՝ այս համարում կանդրադառնանք հարցաքննությանը: Իրավական պետության կերտման համար հույժ կարևոր իրավապահ համակարգի գոյությունը պայմանավորված է հանցագործությունների բացահայտմանն ուղղված գրագետ ու պրոֆեսիոնալ քննչական գործողությունների իրականացմամբ: Իսկ քննչական գործողությունների շրջանակներում թերևս ապացույցների ձեռքբերմանն ուղղված ամենակարևոր գործողություններից է հարցաքննությունը: Որևէ հանցագործության քննություն գրեթե չի անցնում առանց հարցաքննությունների:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության այն կարգավորումների սահմանադրականությունը, որոնք նախատեսում են պատժախուց տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և հաղորդակցության այլ ձևերից, այսինքն՝ արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում:
Շարունակելով քրեական դատավարությանը նվիրված հոդվածաշարը, այս համարում կանդրադառնանք նախնական քննությանը:
Շարունակելով քրեական դատավարության թեման` այս համարում կանդրադառնանք քրեական գործի հարուցման ինստիտուտին:
Նախորդ համարում անդրադարձանք խափանման միջոցներին առնչվող որոշ հարցերի։ Այս համարում կշարունակենք խափանման միջոցների թեման և կքննարկենք կոնկրետ խափանման միջոցները։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող անձանց համար նախատեսված առանձին սննդատեսակների մատակարարման գործընթացում:
Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ երկու տարիների աշխատանքի վերլուծությունը վկայում է, որ 2018 թվականի ընթացքում արդեն ավելի քան 3 անգամ աճել է արդյունավետությունը։ Այս հարցում հիմք են ընդունվել Պաշտպանին հասցեագրվող, բայց միայն իրավասությանը վերաբերող անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև համակարգային մակարդակում աշխատանքների արդյունքները:
Արդարադատության նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ:
Նախորդ համարում խոսեցինք քրեական դատավարության երկու հակադիր կողմերում՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերում ներգրավված մասնակիցների՝ դատախազի, քննիչի, հետաքննության մարմինների, տուժողի, քաղաքացիական պատասխանողի, կասկածյալի, մեղադրյալի, արդարացվածի, պաշտպանի, քաղաքացիական պատասխանողի մասին։ Այս համարում կխոսենք քրեական դատավարության մասնակից այլ անձանց մասին։
Շարունակելով քրեական դատավարության թեման` այս համարում կխոսենք քրեական դատավարությանը ներգրավված երկու հակադիր կողմերի՝ մեղադրող և պաշտպանող կողմերի մասին։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: