Հայերեն   English   Русский  
ԱԺ նիստ
ԱԺ-ն քննարկում է պետբյուջեի 2016-ի նախագիծը:
Սահմանադրական հանձնաժողովի որևէ անդամ չի վարձատրվել և չի վարձատրվելու: Հանձնաժողովը խորհրդատվական մարմին է և աշխատում է հասարակական հիմունքներով: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը քննարկելիս հայտարարեց ՀՀնախագահինառընթերսահմանադրականբարեփոխումներիմասնագիտականհանձնաժողովիանդամՎարդանՊողոսյանը: Նա նաև նշեց, որ հանձնաժողովի գործունեության ու գործուղումների համար պետբյուջեից գումար չի ծախսվել. ամենն իրականացվել է դոնոր կազմակերպության միջոցներով:
ՀՀ ԿԳ նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշում է.
Այսօր ԱԺ-ում բԲյուջեի կատարողականի հաշվետվությանը կողմ քվեարկելու կոչ արեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Չնայած 2014-ի ֆինանսական բարդություններին այն կարելի է համարել բեկումնային արդյունավետ սոցիալական պաշտպանության համակարգերի ստեղծման և ամենաբարդ տարին բարեփոխումների իրականացման առումով»,- ասաց նա: Բաղդասարյանի խոսքով` Կառավարության ծրագրերը միտված են ապագային և կոչված չեն պահի խնդիր լուծելու:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով`իշխանությունները ջայլամի քաղաքականություն են վարում`նախընտրելով չտեսնել տնտեսության ճգնաժամը: Այս մասին նա հայտարարեց`ԱԺ-ում 2014-ի բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ խմբակցության տեսակետը ներկայացնելիս:
2014 թ. բյուջեի կատարման հաշվետվության մասին ՀՅԴ խմբակցության կարծիքը ներկայացնելով`Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ մեծամասամբ իրականացել են 2014-ի բյուջեի հաստատման ժամանակ ընդդմադիրների հնչեցրած հոռետեսական կանխատեսումները: Արձագանքելով ցուցանիշները հարևան երկրների հետ համադրելու Վաչե Գաբրիելյանի կոչին`Մինասյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե որքանով են իրականացվել սահմանված նպատակները, ապա միայն համադրել: Նա հիշեցրեց, որ 2013-ին`2014-ի բյուջեի քննարկումների ժամանակ, նախորդ Կառավարությունը Տիգրան ...
Չնայած Կառավարության ներկայացուցիչների դրական ելույթներին նախորդ տարվա բյուջեի կատարողականի մասին`ԱԺ խմբակցությունները հիմնականում դեմ արտահայտվեցին Կառավարության հաշվետվությանը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ պաշտոնական ցուցանիշները վստահություն չեն ներշնչում:
Ազգային ժողովն արդեն երկրորդ ընթերցմամբ շարունակում է քննարկել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծն: Օրենսդրական փոփոխությունը նախաձեռնել են Արծվիկ Մինասյանը, Միքայել Մանուկյանը, Թևան Պողոսյանը և այլք: Նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումից հետո ոչ իշխանական ուժերը նշել էին, որ օրինագծին կողմ կարտահայտվեն, եթե հետագայում իրենց առաջարկությունները հաշվի առնվեն և ընդգրկվեն դրանում: Սակայն այս նիստին ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: