Հայերեն   English   Русский  
ԱԺ նիստ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ`Ռուբեն Հակոբյանը դրական գնահատեց, որ ընդդիմությունն ու իշխանությունը մի սեղանի շուրջ քննարկման են նստել ու համաձայնության հասել. երկու շաբաթվա ընթացքում պետք է համատեղ աշխատեն և հաջորդ քառօրյային նոր նախագիծ ներկայացնեն:
Անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ ծավալված քննարկումներին`Արամ Մանուկյանն ԱԺ-ում հայտարարեց, թե դա կատարվում է ժողովրդի ճնշման արդյունքում միայն:
ԱԺ-ն այսօր շարունակում է քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ելույթ ունենալով, նշեց, որ Հայաստանում ստվերի խնդիր չկա` այստեղ չի կարող մեկը հազար դրամի առևտուր անել ու չիմանանք:
ԱԺ-ն քննարկում է «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հարցի հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգել մինչև 2015-ի հուլիսի մեկը:
Այսօր մեկնարկել է 5-րդ գումարման ԱԺ 7-րդ նստաշրջանը: Նիստին գրանցվել են 113 պատգամավորներ:«5-րդ գումարման ԱԺ 7-րդ նստաշրջանը մեկնարկում է հասարակության համար ցավալի իրադարձությունների համատեքստում»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և նշեց, որ ԱԺ-ն հետամուտ կլինի, որպեսզի Գյումրու ոճրագործությունն ամբողջությամբ բացահայտվի: Նա նաև համոզմունք հայտնեց, որ բոլոր մեղավորները կպատժվեն:
«Ժառանգությունը» դեմ կքվեարկի 2015-ի բյուջեի նախագծին. Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Իրենց որոշումը նա մեկնաբանեց այսպես`արհեստական, իրականության հետ կապ չունեցող բյուջե է:
ԱԺ-ն քննարկում է «2015 թ. բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Մեկնարկել է 5-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանի հերթական քառօրյան: Նիստին գրանցվել են 113 պատգամավորներ:
Հոկտեմբերի 29-ի գիշերը Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր “Ազադլըխ” թերթի թղթակից Հալիդ Գարաևը: Վերջինս նաև օնլայն հեռարձակվող “Ադրբեջանական ժամ” հեռուստածրագրի աշխատակից է:
Պապը պնդել է, որ աղքատների մասին հոգալն իրեն կոմունիստ չի դարձնում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: