Հայերեն   English   Русский  
Արարատ Միրզոյան
Տարեդարձիս առիթով երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով իր մասին Նարեկ Սամսոնյանի գրառմանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019 թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-22-ը աշխատանքային այցով կգտնվի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերի աշխատանքներին:
Անցնող շաբաթը բավական հագեցած էր թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության տեսանկյունից:
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Մել» ֆիլմին և կառավարության կողմից դրա ֆինանսավորմանը, ասաց.
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ ինքը բարկացավ ԲՀԿ-ական պատգամավորի ելույթից և խնդրեց իրեն տրամադրել ԱԺ կանոնակարգի այն հոդվածը, որը ԱԺ պատգամավորին ձայնի իրավունքից զրկելու նորմ է սահմանում, ասաց, որ որոշել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանին չզրկել խորհրդարանում ձայնի իրավունքից՝ տալով նրան ևս մեկ հնարավորություն:
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ մեծ խնդիր չի տեսնում նրանում, որ խորհրդարանի կողմից չընդունվեց ԱԺ խոսնակին Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգան Նազարբաևան ընդգծեցին երկու երկրների միջև հարաբերությունների բազմակողմանի զարգացման փաստը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: