Հայերեն   English   Русский  
Ֆելիքս Ցոլակյան
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 7 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում:Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 3 արձանագրություն է կազմվել:
26 տարի անց՝ կորցրածի ու ձեռք բերածի մասին Շիրակի մարզպետն արձանագրեց հետևյալը. ՙԵրկրաշարժից հետո մենք կորցրել ենք մոտ 26 հազար բնակարան: 1988 թվականից հետո կառուցվել է մոտ 16 հազար բնակարան, ԲԳՎ ծրագրով բավարարվել է 5500 բնակարանային խնդիր: Ստացվում է, մոտ 21 հազար բնակարանային խնդիր լուծվել է Գյումրիում՝ 24 հազար կորցրածի փոխարեն՚:
Այսօր Գյումրիում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի հանդիպումը Շիրակի մարզից զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների հետ: Թվով 54 զինվոր այսօրվանից 5-օրյա արձակուրդ կանցկացնի տանը: Գյումրու դրամատիկական թատրոնում այս եռակողմ հանդիպումն անցավ տոնական ու ջերմ մթնոլորտում: ՙԱյստեղ ամենամեծ հարստությունը Շիրակի մարդն է: Մենք ունենք լավ երեխաներ, այսօր էլ բերել են այն զինվորներին, որոնք լավ են ծառայել: Աստված ձեզ պահապան, դուք այսօր եկել եք ...
Շիրակի մարզում բազմաթիվ գյուղեր տեղակայված են հայ-թուրքական սահմանին, հիմնականում, Գյումրի-Արմավիր ճանապարհի աջակողմյան հատվածում: Պատմական Անի մայրաքաղաքի ավերակները հայկական սահմաններից ամենամոտը տեսանելի են հենց այս բնակավայրերից:
Պաշտոնական այցով Սուրբ Աթոռում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վատիկանյան թանգարաններ, որտեղ նրա մասնակցությամբ բացվել և մշտական ցուցադրության է դրվել հայկական միջնադրարյան խաչքար։ 1246թ. թվագրվող խաչքարը տեղադրվել է Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։
1989 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ամենակործան երկրաշարժից հետո, ինչպես ամբողջ աշխարհն, այնպես էլ Ռուսաստանն ու նրա մարզերն առանձին-առանձին, օգնության ձեռք էին մեկնում աղետյալ Գյումրիին:
Այսօր Գյումրիում էր Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: