Հայերեն   English   Русский  
Չեխիա
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի, այսօր Նախագահի նստավայրում տրվել է պետական ընդունելություն:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանն այսօր Երևանում ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 07-09-ը պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը:
Հյուսիսային Եվրոպայում չեն դադարում հորդառատ անձրևները, ինչի հետևանքով Ֆրնասիայում, Գերմանիայում, Չեխիայում և Բելգիայում ուժեղ ջրհեղեղներ են առաջացել:
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոր կուսակցություն է հիմնել։ Այն կոչվում է «Գյումրեցու ոգի»։
Մայիսի 4-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Չեխիա։
1352 թվականին հիմնված Սուրբ Գեորգի եկեղեցին, որը գտնվում է Լուկովայում` Չեխիայի Հանրապետությունում, 1960-ականների ընթացքում դարձել է անմխիթար, հոգեհանգստի արարողության ժամանակ փլուզվել է եկեղեցու տանիքը, իսկ դրա վերանորոգումը չափազանց թանկ արժեր: Արդյունքում եկեղեցու հետ կապված վթարներն այնքան շատ էին, որ մարդիկ նախընտրում էին արարողություններն անցկացնել դրսում` անիծված թվացող հուշարձանից հեռու:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Չեխիայում զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել: Այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածվել է երկրի առողջապահության նախարարության կողմից: Գրում է Gazeta.ru.-ն:
Չեխիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Լյուբոմիր Զաորալեկը Պրահա է հրավիրել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասին և ափսոսանք հայտնել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, որոնց համաձայն՝ Հունաստանն անգործունակ է եվրոյի գոտում: Գրում է Russian.rt.com-ը:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության դեմ է հանդես եկել և Անկարայի իշխանություններին մեղադրել “Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: