Հայերեն   English   Русский  
ահաբեկչություն
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները ստանձնել են Աֆղանստանի Նանգարհար նահանգում իրականացված հարձակման պատասխանատվությունը: Հարձակման հետևանքով 16 մարդ էր զոհվել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ահաբեկիչների լրատվական գործակալությանը: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ-ն նորից հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց։ Նման հայտարարություն հրապարակվել էր նաև հունվարի 16-ին։
Ոստիկանների թիվը, որոնք զոհվել են Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում ինքնաշեն ռումբի պայթյունից, հասել է 18-ի:
«Միայն մեկ օրում՝ երեկ՝ հունվարի 20-ին, աշխարհի տարբեր երկրներում մի շարք ահաբեկչություններ են կատարվել, որոնք սարսափեցնում են իրենց մասշտաբներով և զոհերի թվով,- գրում է Planet today-ը:- Ոմանք կարծես շտապել են հայտարարել, թե երկար տարիներ մեր մոլորակի բնակչությանը ծվատող «մեծ ահաբեկչության» ալիքը վերջին տարիներին իջնում է»:
Երեկ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում՝ ոստիկանության ակադեմիայի շենքի մոտ պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայում, որը գտնվել է ակադեմիայի մոտ:
Բոլոր զինված մարդիկ, որոնք Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում հարձակվել են հյուրանոցագրասենյակային համալիրի վրա, վերացվել են: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Քենիայի The Star թերթին:
Երկու վիետնամցի զբոսաշրջիկ և եգիպտացի գիդ-վարորդը զոհվել են, ևս 12 մարդ տուժել է Կահիրեում դեկտեմբերի 28-ին կատարված ահաբեկչության հետևանքով: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի ՆԳՆ-ն:
Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Լիբիայի արտգործնախարարության շենքի վրա հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Շերիֆ Շեքաթը, որ ահաբեկչական գործողություն կատարեց Ստրասբուրգում, զինված է եղել 1892 թ. արտադրված հին ատրճանակով: Այդ մասին երեկ հայտնել են France Info ռադիոկայանը և LCI հեռուստատեսությունը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: