Հայերեն   English   Русский  
Վայոց Ձոր
Ինչպես արդեն տեղեկացվել է, Կարապետյանների ընտանիքի կողմից 2000-ական դոլար է հատկացվելու 2016թ. ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց բոլոր 97 ընտանիքներին:
2016թ. ապրիլի 17-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել ապրիլի 18-ին` ժամը 12.00-ից մինչև 18.00-ն:
Ապրիլի 18-ին, ժամը 11.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի գյուղամիջյան ճանապարհի վերջնամասում ժամը 00.00-ի սահմաններում տեղի է ունեցել փլուզում:
Մարտի 21-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի գյուղացու. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Հունիսի 16-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում գտնվող դպրոցի մոտակայքում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:Հրշեջ-փրկարարները տներից մեկի բակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի «Մայիսյան հաղթանակներ» ծրագիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնում կատարողական վարույթով պահանջատեր Լալա Ս.-ն հայտնել է, որ դատարանի կողմից 2014 թվականի հունիսի 3-ին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ իրեն պատկանող բնակարանից պարտապան Գոհար Ս.-ին վտարելու վերաբերյալ, մինչդեռ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները դիտավորությամբ միջոցներ չեն ձեռնարկել հիշյալ կատարողական թերթի պահանջները կատարելու ուղղությամբ:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` արաբական երկրների կոալիցիայի համատեղ հրամանատարության ներկայացուցիչ Ահմեդ Ասիրին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Եմենում ռազմական գործողություններ իրականցնող կոալիցիայի ուժերին հաջողվել է խափանել շիա հուսիթ ապստամբների առաջխաղացումը դեպի Սաուդյան Արաբիային սահմանակյից, երկրի հարավում գտնվող խոշորագույն Ադեն նավահանգիստ: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: