Հայերեն   English   Русский  
Վայոց Ձոր
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կամավորներն այս օրերին պլաստիկ կավից պատրաստում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշաններ։ 100 օրինակից պատրաստված անմոռուկներն անվճար կբաժանվեն դպրոցականներին, երիտասարդներին։
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական այցն է կատարել Վայոց ձորի մարզ: Խորհրդակցությանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, ջրային ոլորտի պատասխանատուներ, համայնքապետեր, այլ պաշտոնատար անձինք:
«Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ»։
Հոկտեմբերի 28-ին, ժամը 09.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում գիշերն արջը վնասել է 4 փեթակ:
Անասնապահության ոլորտը բոլոր երկրներում էլ համարվում է գյուղատնտեսության ռիսկային ճյուղ: Թեև կենդանիների անկման ցուցանիշը մեր երկրում չի գերազանցում 10 տոկոսը, այդ ցուցանիշն էլ բավական է, որ ոլորտի գրավչությունը նվազի, այն պարագայում, երբ առանց այդ էլ ֆերմերային տնտեսությունների համար բավական դժվար է եկամուտներ ապահովելը:
Այսօր զբոսաշրջության համաշխարհային օրն է։ Այս առիթով լրագրողների հետ հանդիպեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
Անկախ 2015թ.-ին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին մասնակցության վերաբերյալ Հայաստանի որոշման՝ Ադրբեջանը երաշխավորում է հայկական պատվիրակության անվտանգությունը երկրի մայրաքաղաք ժամանման դեպքում: Այդ մասին չորեքշաբթի՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռագիմովը, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:
Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը մեկնել է Խորվաթիա, որտեղ երկու ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի մինչև 17 տարեկանների թիմի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: