Հայերեն   English   Русский  
​ ԱՄՆ
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կրճատել են «ընտրությունների վրա ազդելու» Ռուսաստանի Դաշնության հնարավորությունը, իսկ այժմ աշխատում են կանխել Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի միջամտության փորձերը: Գրում է Gazeta.ru-ն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հուլիսի 14-ից Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր ԱՄՆ։
ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսել է Թուրքիային մատակարարել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր։
2018 եւ 2019 ֆիսկալ տարիներին ԱՄՆ պաշտպանության եւ պետական դեպարտամենտների՝ միջազգային ռազմական եւ իրավապահ ոլորտներում ֆինանսական օժանդակությամբ Ադրբեջանին հատկացվող միջոցները կազմել են ավելի քան 102,5 մլն դոլար, հաղորդում է «Ռազմինֆոն»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառած S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հուլիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը խստորեն նախազգուշացրել են 600 հազար մարդու, որոնք ծրագրել են գրոհել ԱՄՆ գերգաղտնի ռազմակայանը Նևադա անապատում։ Նրանց նպատակը նշանավոր 51 գոտին է, որտեղ նրանք ցանկանում են գտնել այլմոլորակայինների, տեղեկացնում է Americaru-ն։Ավելի քան 600 հազար մարդ ցանկություն է հայտնել մասնակցելու «Փոթորիկ 51 գոտում. նրանք չեն կարող կանգնեցնել մեզ բոլորիս» միջոցառմանը։ Նախաձեռնողները մասնակիցներին հրավիրում են հավաքվել եւ ուղեւորվել ռազմաօդային բազա, որն արդեն վաղուց շրջապատված է գաղտնիության ...
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը Վաշինգթոնի և Թեհրանի միջև բանակցությունների համար հնարավորություն կստեղծի: Գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկյան «Bloomberg» լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄՆ-ն հուլիսի 15-ից հետո կարող է հայտարարել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանն անցնելու մասին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Հյուսիսային Խորասան նահանգում ելույթ ունենալու ընթացքում հայտարարել է, որ Իրանի վրա ճնշում գործադրելու Միացյալ Նահանգների բոլոր փորձերը ձախողվել են: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: