Հայերեն   English   Русский  
​ ԱՄՆ
CNN հեռուստաալիքը սխալմամբ հաղորդել է «Օբամայի սպանության» մասին:
Լևոն Արոնյանը նոյեմբերի 21-25-ը Սենթ Լուիսում մրցախաղ կանցկացնի ԱՄՆ-ի ուժեղագույն շախմատիստ Հիկարու Նակամուրայի հետ:
ԱՄՆ-ի բանակի նոր կանոնները թույլ են տալիս ամերիկյան բանակում ծառայությունն անցնող աֆրոամերիկացիներին նեգր անվանելու:
Միացյալ Նահանգները շարունակում են Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ անել կառուցողական քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
ԱՄՆ-ում դեկտեմբերին կազմակերպվելիք մարմնմարզության միջազգային մրցաշարում կխաղարկվեն օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մրցանակները: Անվանի մարմնամարզիկն այս տարի դարձել է 85 տարեկան: Նախաձեռնողն Ազրայանի որդին` 1980-ին Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերի չեմպիոն Էդուարդ Ազարյանն է, որը վերջին տարիներին բնակվում և աշխատոմ է Լոս Անջելեսում: Նա հիմնել է Ազարյանների մարմնարզության ակումբ:Միջազգային մրցաշարին կմասնակցեն 30-ից ավելի երկրների առաջատար մարմնամարզիկներ: Նախատեսվում ...
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նոյեմբեր ամսին պաշտոնական այցելությունններ կունենա մի շարք երկրներ, այդ թվում Թուրքիա: Սպիտակ տան հաղորդմամբ` նոյեմբերի 17-ին Բայդենը կմեկնի Մարոկո, Ուկրաինա, ապա Թուրքիա, որտեղ նա կհանդիպի նախագահ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլու հետ:
Լևոն Արոնյանը փոփոխակի հաջողություններով է մրցում ԱՄՆ-ի լավագույն շախմատիստ Հիկարու Նակամուրայի հետ:
Հավայան համալսարանի հաշմանդամների խնդիրներն ուսումնասիրող կենտրոնի աշխատակիցները 11-13 տարեկան դպրոցականներին անվճար նվեր քարտեր են բաժանում`մասնակցելու սեռական դաստիարակության հատուկ ծրագրին:Այդ մասին հաղորդող ամերիկյան FoxNews հեռուստաալիքը նկատում է, որ շատ ծնողների այդ "դաստիարակության" մեթոդը զայրացրել է: Առաջին հերթին, քանի որ իրականում այն սովորեցնում է ոչ ավանդական սեռական հարաբերությունների դրույթները:
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը, որը վերջերս նկարահանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող "Կատաղություն" ֆիլմում, խոստովանել է, որ զենքը իր համար երբեք արգելված թեմա չի եղել: Ավելին, նրա տիկնոջ Անջելինա Ջոլին ասել է, որ իր ամուսինը առաջին անգամ կրակել է ութ տարեկանում, իսկ իր ատրճանակը ունեցել է դեռ վեցում, հաղորդում է Radio Times ամսագիրը:
Հոկտեմբերի տասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության, կառավարական այլ գերատեսչությունների, ՀԲ ու ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: