Հայերեն   English   Русский  
թուրքմենստան
Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Թուրքմենստան: Վարչապետին Թուրքմենստանի նախագահի նստավայրի ընդունելությունների պալատում ընդունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալներ՝ Յաղշիգելդի Կակաևի և Դադեբայ Ամանգելդիևի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-թուրքմենական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Թուրքմենստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
1990 թվականի հունվարի 13-ին հայերի ցեղասպանության վերջին փուլը սկսվեց Ադրբեջանի կողմից: Գործողությունն ավարտվել է հունվարի 20-ին: Այն պատմության մեջ հայտնի է որպես սև հունվար:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան:
Կառավարության ներկայացրած 2017 թվականի բյուջեն չի համապատասխանում որոշ ժամանակ առաջ նրանց իսկ ներկայացրած ծրագրին: Դրանք ոչ մի կապ չունեն իրար հետ:
Թուրքմենստանի և Թուրքիայի նախագահներ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ օրակարգում առկա մի շարք ակտուալ հարցերի շուրջ: Ինչպես հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, այս մասին նշված է Թուրքմենստանի կառավարության մամուլի հաղորդագրությունում:
Ադրբեջանը, Թուրքիան և Թուրքմենստանը ստորագրել են Աշխաբադի հռչակագիրը` Պեկինից Լոնդոն տրանսպորտային միջանցք ստեղծելու համար: Այս մասին հայտնում է «TRT Haber»-ը`հղում կատարելով Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանին:
Փետրվարի 18-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը մասնակցություն ունեցավ Թուրքմենստանի դիվանագիտական աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: