Հայերեն   English   Русский  
թուրքմենստան
Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի Հանրապետության նախագահի առաջին օգնական Իսահակ Ջիհանգիրը դեկտեմբերի 12-ին Թուրքմենստանում մոտ 20 րոպե տևողությամբ հանդիպում են ունեցել: Հանդիպման ընթացքում բացակայել է Իրանի դրոշը, իսկ Էրդողանի և Ջիհանգիրի աթոռները նկատելիորեն տարբեր են եղել:
Իրանը գազի փոխանակման շուրջ բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի Նավթի նախարար Բիժան Զանգանեն:
Նոյեմբերի 11-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ փոխարտգործնախարարների մակարդակով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը և նոր նախագծերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները օգոստոսի 28-ին հանդիպում կունենան Թուրքիայի Անթալիա քաղաքում` քաղաքական և տնտեսական կարևոր հարցեր քննարկելու համար:
Հունիսի 16-ին, ժամը 15.30-ին, 1959 թ. ծնված Մերուժան Պ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 12-ին, ժամը 19.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում եղբոր որդու կինը` 1982 թ. ծնված Մարինե Բ.-ն, երկաթյա մեծ մուրճով կոտրել է իր տան դրսի դուռը, իսկ նրա ամուսինը` 1981 թ. ծնված Քաջիկ Պ.-ն, հարվածել է իր աչքին` պատճառելով մարմնական վնասվածք:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` երկիրը մտադիր է վերականգնել գազամատակարարումը Թուրքմենստանից: Համապատասխան հայտարարությամբ Պորոշենկոն հանդես է եկել Թուրքմենստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ռաշիդ Մերեդովի հետ ունեցած հանդիպման ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: