Հայերեն   English   Русский  
«Շիրակ կենտրոն»
Շուրջ մեկ ամիս է,«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում, վառելափայտ ենք բաժանում Գյումրու տնակային ավանների սոցիալապես անապահով ընտանիքներին:Յուրաքանչյուր օր, 5-ից 7 խորանարդ մետր (մ³) վառելափայտը, պարկերով բաժանում ենք վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին: Այս պահին, ձմռան վառելիքի սուղ կարիք ունեցող ևցուցակագրված ավելի քան 1500 ընտանիքներից կարողացելենքարդեն 150 ընտանիքների տրամադրել մեկից մեկուկես ամիս բավականացնող քանակությամբ վառելափայտ:
1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիում ձևավորված տասնյակ տնակային ավաններում տեղադրված վագոն-տնակներում, կիսաքանդ շենք-շինություններում, նախկին գործարանային հանարակացարաններում, երկրաշարժի հետևանքով զգալի վնասներ կրած, սակայն հետագայում ամրացման չենթարկված բազմահարկերում հարյուրավոր ընտանիքներ դեռևս ապրում են կոմունալ-կենցաղային անգամ տարրական հարմարություններից զուրկ պայմաններում:
Հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ կարծես թե առավել խտացված են Գյումրու տնակային ավաններում, ուր ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները:
Այսօր Գյումրիում մեկնարկեց ձմռան վառելիքի բաժանման «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» խորագիրը կրող ամենամյա բարեգործական ձեռնարկը:
Աղետի գոտու, մասնավորապես Գյումրու ժամանակավոր կոչվող կացարաններում ավելի քան քառորդ դար բնակվող հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից: Նրանց մեծ մասը գործազուրկ են, ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի համար:
Շրջադարձային փուլ է սկսվում Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական զարգացումներում: Հատկապես վերջին շրջանում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց խորքում ու իրականում իրար խիստ կապված երկու երևույթների համատեքստում: Ինչպես գիտենք, հունիսի 14-ին Սիրիայի կառավարական զորքերին հաջողվեց ազատագրել Քեսաբ քաղաքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: