Հայերեն   English   Русский  
մշակույթ
Օպերայի բեմում օրերս հանրահայտ «Ժիզելն» էր: Բալետային ներկայացումից հետո թատրոնի ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հոտնկայս երկար ծափահարում էր ու գոչում՝ բրավո: Հիացմունքն ուղղված էր ոչ միայն ներկայացմանը, այլև հատկապես ներկայացման ամենաերիտասարդ մասնակցին՝ Կոմս Ալբերտի դերակատար 17-ամյա Ռազմիկ Մարուքյանին:
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Արցախի Տիգրանակերտում փլուզում է եղել:
Վերջերս Գլենդելի միջազգային կինոփառատոնում «Տարվա դերասան» մրցանակին է արժանացել ամերիկաբնակ բեմական հագուստի ձևավորող և դերասան Միքայել Շարաֆյանը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նոյեմբերի 9-ին, «Պողիկտոս» օպերայի ներկայացումից մեկ ժամ առաջ ճեպազրույց անցկացնելով լրագրողների հետ, առաջինն ապահովեց ներկայացման շուրջ հետաքրքրությունը. «Վստահ եմ, որ բոլորն էլ նույն բավականությունը կստանան այս ներկայացումից, ինչպես ես ստացա գլխավոր փորձի ժամանակ»,-ասաց մաեստրոն՝ հավելելով, որ սա «Պողիկտոս»-ի երկրորդ ծնունդն է մայր բեմում:
Արամ Խաչատրյանի «Գայանեն» հոկտեմբերի 31-ին կրկին Օպերայի թատրոնի բեմում էր: Նույն շլացնող գույներն ու պարային չքնաղ կատարումները, խաչատրյանական հանճարեղ երաժշտությունն ու «Սուսերով պարը», նույն ոգևորությունն ու չդադարող ծափողջույնները արդեն 75 տարի:
Efdal SEVINCLI, Leblebici Horhor Ağa Operetinin 140 Yıllık SerՖveni. Ist., 2016,192-36 s.1874 թ. Կ.Պոլսում Ռամազանի տոների սկզբին առաջին անգամ ներկայացվում է Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» օպերետը, 1876 թ. շռնդալից հաջողությամբ՝ Կ.Պոլսի Բեյազիդ թաղի 800-տեղանոց նորակառույց համերգային շքեղ դահլիճում։ Այն ներկայացնում է Տ. Չուխաջյանի թատերախումբը, որ 35 երաժիշտ և 40 դերասան-երգիչ ուներ: Ներկայացվում է թուրքերեն։ Լիբրետտոյի հեղինակն էր Թագվոր Նալյանը, որ որպես բարիտոն՝ ներկայացման գլխավոր ...
Ընդունված կարգ է` տատը թոռան ծննդյան օրը սովորաբար նվեր է անում. մեկը փափուկ խաղալիք է գնում, մյուսը` քաղցրավենիք, երրորդը` նորաձև հագուստ… Իսկ եթե թոռը հեռու է՝ կարելի է անգամ բավարարվել հեռախոսազրույցով կամ էլեկտրոնային շնորհավորանքով:
Ճշմարտություն: Փորձված ճշմարտություն է, որ սովորական լուցկին միշտ տներում պակասում է: Պակասում էր խորհրդային տարիներին, երբ մեկ կոպեկ արժեր: Պակասում է հիմա, երբ մյուս ապրանքների նման զգալի թանկացել է:
Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում հոկտեմբերի 5-8-ն անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: