Հայերեն   English   Русский  
Գրիգորի Մարտիրոսյան
Արցախի Հանրապետությունը հերթական քայլն է կատարում՝ սեփական պետականությունը ժողովրդավարական արժեքների հիման վրա կառուցելու և ամրապնդելու վճռականությամբ:
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 19-ին ընդունել է «Երեմյան պրոջեքթս» ընկերության պատվիրակությանը՝ տնօրեն Դավիթ Երեմյանի գլխավորությամբ: Հանդիպման առանցքում էր հանրային սննդի և ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացած ընկերության փորձի ներդրումն Արցախի տնտեսությունում:
Օգոստոսի 9-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, ՊԲ-ի առանձին հրետանային բրիգադներից մեկն է այցելել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Օգոստոսի 8-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի նիստը՝ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 7-ին ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI»)» ընկերության վարչական խորհրդի անդամներ Ստեփան Տեր-Պետրոսյանին ու Վաչե Մելքոնյանին:
ԱՀ պետական նախարար, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 2-ին մասնակցել է մայր բուհի նախաձեռնությամբ հուլիսի 28 ից Պատարա գյուղի տարածքում կազմակերպված ուսանողական միջազգային ճամբարի փակման արարողությանը: Ճամբարին մասնակցել են ուսանողներ ԱՊՀ-ից, ՀՀ և արտերկրի բուհերից։
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 5-ին «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ին ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Աբխազիայի Հանրապետության նախագահի խորհրդական Վալերի Մայրոմյանը և Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը։
Այս օրերին Արցախի հանրապետությունում աշխուժություն է տիրում... 7 օր անց Արցախը գրկաբան կընդունի չճանաչված պետությունների ֆուտբոլի սիրահարներին:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 18-ին՝ Լիբանանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի կառավարության անունից երկու համաձայնագիր է ստորագրել «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI»)» ներդրումային հիմնադրամի հետ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս) տասը և Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում («Սիդնեյ» թաղամաս) տասնհինգ տներ կառուցելու մասին։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: