Հայերեն   English   Русский  
հայրենադարձություն
Անցյալ տարի սեպտեմբերի 22-ին առաջին անգամ շվեդ գործարար Յան Ռեյդնելը ոտք է դնում Հայաստան։ Նա հետաքրքրված էր Հայաստանում ներդրումային հնարավորություններով, իսկ նրան ոգևորողն ու Հայաստանում բիզնես սկսելու գաղափար տվողը շվեդահայ Հայկ Ազատյանն էր։
«Գրեթե մեկ տարի է, ինչ ապրում եմ Հայաստանում, բայց կարծես երկար տարիներ ապրել եմ այստեղ։
Ադրինե Զենյանը Լիբանանից է: Ծնվել է Բեյրութում, սովորել Մեսրոպյան վարժարանում, ապա բարձրագույն կրթություն ստացել Հայկազյան համալսարանում:
Մեկ ամիս առաջ Միացյալ Նահանգներից Հայաստան են տեղափոխվել Նելլի Կարապետյանն ու Բրենթ Անդերսը: Նրանք ամուսիններ են, ունեն երկու դուստր, երկար տարիներ ապրել են Կանզաս նահանգի Մանհեթեն քաղաքում: Իսկ թե ինչպես է հայուհուն հաջողվել ամերիկացի ամուսնուն մեկընդմիշտ կապել Հայաստանի հետ՝ թողնելով ամերիկյան բարեկեցիկ կյանքը, տարիների երազանքի ու դրան հավատալու արդյունք է:
2009 թվականը կարևոր տարեթիվ է իտալահայ Կարեն Կոկչյանի կյանքում:
Գունագեղ լանդշաֆտ, հրաշալի բնություն, գյուղական համայնապատկեր և, իհարկե, էկոլոգիապես մաքուր, համեղ ու օգտակար սնունդ, առողջ ապրելակերպ բնական միջավայրում: Այս ամենի համադրությունն է «Հայլանդզ» Էկո Վիլիջ Ռիզորթը։
Շանթ Չաքմաքը ծնվել է Կանադայում, քաղաքագիտություն սովորել Տորոնտոյի Յորքի համալսարանում և ինչպես կանադահայ յուրաքանչյուր ավանդապահ ընտանիքի զավակ՝ սերտորեն կապված է եղել հայ համայնքի կյանքին, եղել ակտիվ անդամ՝ դաստիարակվելով հայրենիքի, հայ դատի գաղափարներով: Ու հավանաբար նրա կյանքը շատ սփյուռքահայերի պես կշարունակվեր նույն հունով, նա էլ իր պարտքը կհամարեր ընտանիք կազմելուց հետո իր երեխաներին փոխանցել այն ամենը, ինչ փոխանցել են իրեն հայ համայնքում, եթե ճակատագիրը հնարավորություն չտար մի քանի ամսով ...
«Հայաստանը տարեցտարի փոխվում է: Դուք միգուցե չեք նկատում, բայց երբ դրսից ես գալիս՝ չես կարող չնկատել»,- ասում է Դամասկոսում ծնված, 2009-ին ՀՀ քաղաքացիություն ստացած, իսկ 2013-ին վերջնականապես Հայաստան տեղափոխված սիրիահայ Մարիանա Ճուլյանը:
Երբ 1991 թվականի ապրիլին ամերիկաբնակ Մարո Մաթոսյանը եկավ Հայաստան, երկրում պատմական իրադարձություններ էին տեղի ունենում: Ընդամենը ամիսներ անց տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: