Հայերեն   English   Русский  
հայրենադարձություն
«Կոկո Գալաջյան» բրենդը Հայաստանի վարսահարդարման ոլորտում արդեն հայտնի անուն է: Սիրիահայ վարսահարդարի ձեռքը երևանյան գեղեցիկ սեռի քմահաճ հաճախորդներն ընդունել ու սիրել են: Ինքը՝ Կոկոն (Գրիգոր), իրեն համարում է իր գործի վարպետ ու հպարտ ասում, որ վարսահարդարման գաղտնիքները սկսել է սովորել Սիրիայում, երբ ընդամենը 17 տարեկան էր, իսկ 23 տարեկանում Հալեպի ամենահայաշատ թաղամասում՝ Վիլլաներում, արդեն սեփական գեղեցկության սրահն ուներ՝ «Կոկո Գալաջյան» անունով:
Հայաստանում հայրենադարձերի խնդիրները և´ընդհանուր բնույթ ունեն, և´մասնավոր՝ ամեն ոլորտի համար:
2012 թվականից Հայաստանում գործում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, որի նպատակն է խթանել հայրենադարձությունը և հնարավորինս դյուրին դարձնել հայերի վերադարձը հայրենիք ամբողջ աշխարհից: Հիմնադրամը կարծեք կամուրջ է հանդիսանում արդեն Հայաստան տեղափոխվածների և նման մտադրություն ունեցողների միջև, ինչի շնորհիվ նրանց միջև տեղի է ունենում փորձի փոխանակում:
Հալեպը վերածվել է աշխարհի կիզակետի: Արդեն անգամ Հայաստանում ճանաչում են դրա փողոցները, ծանոթ են թաղամասերի անուններին: Սիրիայի վրա հարձակվեցին տարբեր կողմերից, սակայն գլխավոր մեղավորը Թուրքիան է, որի նպատակներից է նաև հայկական համայնքի ոչնչացումը:
Հունիսի 27-ին ֆեյսբուքյան օգտատեր Նելլի Շուշի Մարտիրոսյանի գրառումն այն մասին, որ ինքն ամուսնու` Ստեփանի ու փոքրիկ դստեր` Շուշիի հետ ԱՄՆ-ից մեկընդմիշտ վերադառնում է Հայաստան, շուրջ 5700 «լայք» էր ստացել ու հուզել հազարավոր հայերի. «Մամ ջան, մի՛ լացի։ Ես գնում եմ իմ սրտի երկիրն ապրելու։
«Շատերը կարծում են` խենթ եմ, որ Ամերիկան թողել եմ ու եկել Հայաստան: Բայց մարդիկ էլ կան, որ հասկանում են»,- ասում է 35-ամյա Էդվին Միռզայանսը, որ 2011-ից ի վեր Հայաստանում է բնակվում:
Երբ Հայաստանում Քիմ Քարդաշյանին են նվիրում «Պռեգոմեշի» վզնոցը, որի վրա կախված էր սիրիահայ արծաթագործ Գևորգ (Ջորջ) Դոշողլանյանի պատրաստած յուրօրինակ կախազարդը՝ հայերեն «Քե» տառի փորագրությամբ, աշխարհահռչակ աստղը չի կարողանում զսպել հիացմունքն ու բացականչում է. «Աստվա՜ծ իմ, ինչ գեղեցիկ է»:
Անաիս Սանսոնետին երիտասարդ հայ ճարտարապետ է, որն արդեն մեկ տարի է՝ ապրում և աշխատում է Հայաստանում ու իրեն համարում է հայրենադարձ հայ: Նա ծնվել է Փարիզում 1985 թ.: Մայրը պարսկահայ է, որի նախնիները Պարսկաստանի հին հայկական ընտանիքներից էին: Հայրը մոր կողմից հայ է, հոր կողմից՝ կորսիկացի: Ծանոթացել են ուսանողական տարիներին, Լոնդոնում, որտեղ հաճախում էին «Հայ տուն» հայկական կազմակերպություն: Նրանք ամուսնանում են ու տեղափոխվում Փարիզ:
Հարի Քեթենջյանը ծնվել է Բաղդադում, հետո տեղափոխվել է Լիբանան, իսկ 70-ականների սկզբին հաստատվել է Կանադայում:
Սուրեն Հաջյանը կանադահայ ինժեներ-շինարար է, արմատներով Արևմտյան Հայաստանի Մուսալեռ գյուղից: Նրա մայրը Մուսա լեռան հերոսամարտի ականատեսներից է եղել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: