Հայերեն   English   Русский  
հայրենադարձություն
Հարի Քեթենջյանը ծնվել է Բաղդադում, հետո տեղափոխվել է Լիբանան, իսկ 70-ականների սկզբին հաստատվել է Կանադայում:
Սուրեն Հաջյանը կանադահայ ինժեներ-շինարար է, արմատներով Արևմտյան Հայաստանի Մուսալեռ գյուղից: Նրա մայրը Մուսա լեռան հերոսամարտի ականատեսներից է եղել:
Արփենիկը 4 տարեկան էր, երբ 1991 թ. մոր` արվեստաբան Նազենի Ղարիբյանի հետ մեկնում է Փարիզ: Մայրը Հայաստանում «Սիրարփի Տեր-Ներսիսյան» հիմնադրամից կրթաթոշակ ստացած առաջին թեկնածուն էր, որ հնարավորություն էր ստացել ուսումը շարունակելու արտերկրում: «Էնպես որ, մենք չէինք արտագաղթել, մենք մեկնել էինք ուսման նպատակով»,- ընդգծում է նա:
Լեռնա Օզդերը ստամբուլահայ է: Ծնվել, մեծացել է Թուրքիայում, որտեղ կրթություն է ստացել, մասնագիտացել, ապա ընտանիք կազմել: Նա ամուսնու՝ Շանթ Օզդերի հետ վայելում էր կյանքը մինչև 2011 թվականը, երբ մի դաժան իրողութուն խաթարեց ամեն ինչ: Լեռնա Օզդերի եղբայրը՝ թուրքական բանակի զինծառայող Սևակ Բալըքչին, որն ընդամենը 20 օրից պետք է տուն վերադառնար, այդպես էլ չվերադարձավ. ապրիլի 24-ին զորամասում սպանվեց թուրք ծառայակցի ձեռքով:
Ուիլյամ Բայրամյանը ծնվել, մեծացել է Գլենդելում (ԱՄՆ): Նրա պապերը 40-ականների հայրենադարձության ժամանակ Սիրիայից և Լիբանանից նախ եկել են Հայաստան:
Հովիկ Թաշճյանը ծնվել ու մեծացել է Կանադայի Մոնրեալ քաղաքում: Երիտասարդ նկարիչ, գրաֆիկ-դիզայներն արդեն 8 ամիս է` ապրում է Հայաստանում որպես սովորական հայ քաղաքացի: «Մարդիկ կան, որ մեծ ծրագրերով են գալիս, մեծ գումարներ են բերում, որ ինչ-որ գործ դնեն: Ես ուղղակի եկել եմ` մտածելով, որ այն, ինչ Կանադա կընեմ, կարող եմ և հոս ընել: Այո, միգուցե Հայաստանի զորացմանը չեմ օգներ, ներդրումներ չեմ ըներ, բայց կարող եմ գալ ու հոս ապրել: Այս միտքը պետք է դրսի հայերը հասկնան: Պետք է նաև տեղյակ լինեն, որ Հայաստան չեն ...
Երբ շաբաթվա օրերին այցելեք վերնիսաժ՝ այնտեղ շատ սիրիահայերի կտեսնեք, որոնց մեծ մասը զբաղվում է զարդերի վաճառքով: Նրանց մեջ հաճելի արտաքինով, բարձրահասակ մի երիտասարդ կա` մոտ 20 տարեկան, որը նույնպես արծաթյա զարդեր է վաճառում: Քիչ այն կողմ նրա հայրն է` անտիկվար իրերի վաճառակետով: Հայր ու տղա զբաղվում են առևտրով, որ օրվա ապրուստը վաստակեն: Չէ՞ որ ամեն ինչ թողել են Սիրիայում ու ձեռնունայն հասել Հայաստան:
Ոչ հայկական արտաքինով, անգլախոս այս երիտասարդին տեսնողն առաջին հայացքից կմտածի, թե նա օտարերկրացի է, որը Հայաստան է եկել Հյուսիսային Եվրոպայի կողմերից: Կապույտ աչքերի, շիկահեր մազերի և մորուքի տակ, սակայն, հայկական հայացք ու դիմագծեր են թաքնված, ինչը ուշադիր լինելու դեպքում հնարավոր չէ չնկատել:
«Ինչպես վեհաշուք կաղնին է աճում մանրիկ սերմնաբույսից, այդպես էլ ամեն մեծ բան սկսվում է փոքրից»: Այս միտքը կարդում եմ կոսմետիկ բնական միջոցներ արտադրող հայկական «Նաիրիան» ընկերության կայքում: Սա ընդամենը մի պարզ նախադասություն է, որի մեջ թաքնված է մի մեծ ու հետաքրքիր բիզնես նախագծի իրականացման պատմություն: Դրա մասին արժե իմանալ, գնահատել և դրանով հպարտանալ:
Պետք էր գոնե մեկ անգամ դուրս գալ Ալթայի երկրամասից հասկանալու, թե որքան հեռու է այն աշխարհից: Բառնաուլը, ուր Մարիամը տեղափոխվել էր Թբիլիսիից, մինչ այդ իր համար սովորական մի քաղաք էր, և միայն այն ժամանակ, երբ ընտանիքով առաջին անգամ մեկնեց Սոչի հանգստանալու, հասկացավ, թե որքան հեռավոր ու ցուրտ է Սիբիրը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: