Հայերեն   English   Русский  
հայրենադարձություն
Վիգեն Փիլիպոսյանը Հալեպի կենտրոնում հագուստի խանութներ ուներ, որտեղ վաճառվում էր ոչ միայն արտերկրից բերված կանացի հագուստ, այլև սեփական արտադրանքը՝ կանացի մարզական հագուստ: «Ջիլ» կոչվող խանութների ցանցը, որ արաբերեն նշանակում է «սերունդ», Հալեպում մեծ հեղինակություն ուներ: Գործը չափազանց հաջող էր, հատկապես Բայրամի օրերին առևտուրը հասնում էր գագաթնակետին: Վերջին տոներից առաջ Վիգենը սովորականի պես հագուստի մեծ խմբաքանակ էր ներկրել, նաև սեփական հագուստն արտադրել և սպասում էր վաճառքի հաջող օրերին: Սակայն, ...
«Հայաստանի շուկան շատ փոքր է, մենք սովոր ենք 25 միլիոնանոց շուկայի»,- ասում է սիրիահայ Աշոտ Փալուլյանը, որը Հայաստանում զբաղվում է սիրիական համեմունքների վաճառքով և որոշ ապրանքատեսակների արտադրությամբ:
Իսրայելը լավ երկիր է, բայց Հայաստանն ավելի լավն է: Սա ասում է մի 25-ամյա երիտասարդ, որը 8 տարեկանից ապրել է հրեաների երկրում:
Ղազար Հակոբյանը 12 տարեկան էր, երբ 1994 թ. ընտանիքը Հայաստանից տեղափոխվեց նախ Ուկրաինա, ապա հաստատվեց Մոսկվայում:
Աննա Աղաջանյանի ընտանիքը Իռլանդիա է տեղափոխվել 90-ականներին: Հայրը կենսաֆիզիկոս է, մայրը՝ կենսաքիմիկոս: 1990 թ. Աննայի հայրն Անգլիայում մասնակցում է մի գիտաժողովի, որի ժամանակ նույն թեման ուսումնասիրող մի անգլիացի պրոֆեսորից առաջարկ է ստանում մեկ տարով տեղափոխվել Անգլիա և համատեղ ուսումնասիրություններ անցկացնել:
Հունիսի 20-ին Վարդենիս – Քարվաճառ մայրուղով Արցախ են ժամանել հիմնականում ռուսաստանաբնակ շուրջ 200 ընտանիքներ՝ «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ:Հայրենի երկրամասում իրենց ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով ավտոերթով Արցախ ժամանածներին Քարվաճառի մատույցներում անձամբ դիմավորելու էր գնացել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նաև արցախյան երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ:
Ոստանիկ Աճեմյանը երիտասարդ տնտեսագետ է: Ծնվել է Մոսկվայում, սովորել Գուբկինի անվան նավթի և գազի ռուսական պետական համալսարանում, ստացել տնտեսագետի որակավորում, աշխատել Մոսկվայի լավագույն ընկերություններից մեկում: Սակայն անցած տարի նա տեղափոխվել է Երևան ու իրեն համարում է հայրենադարձված հայ: Նրա հետ է նաև հարսնացուն` Անաստասյա Վոլկովան, որի հետ նա պատրաստվում է կազմել հայկական ընտանիք` բոլոր ավանդույթներով:
Զրույցը սկսելուն պես Եկատերինա Հայրապետյանն ասում է. «Հայաստանից հեռանալն ու արտերկրում բնակվելն իմ որոշումը չի եղել, ծնողներս տարբեր երկրներում են աշխատել՝ Ռուսաստան, Տանզանիա, Շվեյցարիա… Կարելի է ասել՝ մանկությունս ինքնաթիռներում է անցել»:
1990-ականների սկզբին շատերի պես Սոֆյա Խաչատրյանի ընտանիքն էլ արտագաղթեց: Սկզբում` Ռուսաստանի հեռավոր Ուֆա քաղաք, ապա` Ղազախստան: Սոֆյան այդ ժամանակ ընդամենը 7 տարեկան էր:
2014-ի սեպտեմբերի 23-ն էր: Երիտասարդ սիրիահայ ընտանիքը, որն արդեն մեկուկես տարի էր՝ սիրիական ճգնաժամի հետևանքով տեղափոխվել էր Հայաստան, պատրաստվում էր վերադառնալ ծննդավայր՝ Սիրիա, ուր, սակայն, պատերազմն ավարտված չէր, և իրենք էլ ապահովագրված չէին մահացու գնդակից: Պարզապես նրանք սպառել էին բոլոր խնայողությունները, իսկ երևանյան թանկ պայմաններում, այն էլ՝ վարձով բնակարանով և առանց աշխատանքի, այլևս հնարավոր չէր ապրել: Նրանք ստիպված էին դիմել ռիսկի՝ իրենց ու երեխաների կյանքը հանձնելով ճակատագրի քմահաճ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: