Հայերեն   English   Русский  
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության 33 մլն դրամ հատկացնելու մասին կառավարության որոշումն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում։
Ուղղորդված և քաղաքականացված իրավապաշտպանությունը հանրային այլասերման վառ դրսևորումներից է։ Խոսում ենք՝ երբ ասում են, լռում ենք՝ երբ հրամայում են։
Գիտակից շերտերի համար այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ պրոցեսները, որակը, մթնոլորտը, պատկերացումների պրիմիտիվիզմը, հիշեցնում է վատ ֆիլմ։ Եվ կա այդ ֆիլմի ավարտի՝ օր օրի ուժգնացող սպասումը։ Բայց ֆիլմի և իրական կյանքի տարբերությունը հսկայական է, և այսօր չկա որևէ երաշխիք, որ այս ֆիլմի ավարտով չի սկսվելու ավելի վտանգավոր ու ավելի սարսափելի ֆիլմ։ Դրա հավանականությունը բավականին մեծ է, սցենարներն էլ՝ տարբեր։
Իրավական պրոցեսները մեր երկրում ընթանում են իրավական նիհիլիզմի ճանապարհով։ Տպավորություն է , որ մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում, որոնք հետո պարտադրվում են դատաիրավական համակարգին։
Հայը չի ապավինում ամբոխի զորությանը: Նրա ուժն անհատի իր կերտվածքն է: Ամբոխի ուժը նվաստ է, ամոթաբեր: Անբառ անասունի ուժ է: Եւ ինչին որ կարելի է հասնել դրանով՝ քամահրելի է եւ անհարիր մարդու ազնվացման պատմական ընթացքին: Եւ եթե գալիք ժամանակներում աշխարհն անգամ թաղվի վայրագ խելահեղության մեջ, հայը պետք է ապավինի իր հոգեւոր օրենքների դաշնությանը, որ իր այրան ժառանգությունն է:
Շուրջ մեկ տարի է հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե, վերջ չունեցող փուլ: Այս անվերջանալի փուլում իրավագիտակից քաղաքացու գաղափարին փոխարինելու եկավ թեժ գծերի մոլուցքը, զարգացման ճանապարհի փոխարեն հասարկությունն ընտրեց միմյանց բզկտելու, իրար դեմ չարանալու ուղին:
Ստեփանակերտում Համահայկական խաղերի տպավորիչ բացումից անմիջապես հետո BBC-ի ռուսաստանյան ծառայությունը ծավալուն հրապարակումով որոշեց անդրադառնալ «մարտի 1-ի» գործին, ընդ որում, բավական վտանգավոր և նենգ շեշտադրումներով:
«Մարտի 1-ի» գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը օգոստոսի 4-ին ազատ արձակվեց:
Հայաստանում դատաիրավական բարեփոխումների նպատակ է ընտրված՝ համակարգը սեփական շահերին ծառայեցնելը:
Հետհեղափոխական կարևոր և տրամաբանական մի փուլ ավարտվում է։ Փորձել տալ գնահատականներ՝ նշանակում է մտնել սուբյեկտիվ կարծիքների անվերջանալի հորձանուտ, այդ իսկ պատճառով մենք գնահատականների փոխարեն կփորձենք արձանագրել փաստերը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: