Հայերեն   English   Русский  
ահաբեկչական հարձակում
Ուրբաթ օրը Իրաքի հյուսիսում տեղի ունեցած հրաձգության և պայթյունների հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:
Որբաթ օրը Թուրքիայի հարավարևելյան Մարդին քաղաքում որոտացած պայթյունի և հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել` 35-ը: Reuters լրատվականի հաղորդմամբ պայթյունի հեղինակը քուրդ գրոհայիններն են:
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող համալսարաններից մեկի տարածքում, որը վաղ առավոտյան հարձակման էր ենթարկվել ահաբեկիչների կողմից, տարբեր ուժգնության առնվազն 10 պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Մալիում ՄԱԿ-ի խաղաղպահ առաքելությանը հրթիռային ռմբակոծության ենթարկելուց հետո ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից որոշում է կայացվել երկրորդ նմանատիպ ահաբեկչության իրականացման դեպքում պատժմիջոցներ կիրառել: Գրում է Russain.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության աշխատակիցները որոշում են կայացրել մի քանի շաբաթով դադարեցնել իրենց գործունեությունը, հունվար ամսին խմբագրության գրասենյակի վրա իրականացված ահաբեկչական հարձակումից գրեթե մեկ ամիս անց, ինչի հետևանքով 12 աշխատալից սպանվեց: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը նախազգուշացրել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին զգուշանալ հնարավոր ահաբեկչական հարձակումներից՝ կապված Իսլամական խմբավորման դեմ Միացյալ Նահանգների իրականացրած օդային հարվածների հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: