ԲՈԳՈՏԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ԶԱՎԱԿԸ

Ներկայացված է ինքնագիր գրական միցանակի

Խաչատուր Ալոյան

ԲՈԳՈՏԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ԶԱՎԱԿԸ

Եթե Բոգոտան չլիներ Կոլումբիայի մայրաքաղաքը, ապա երիտասարդ Իվան Ագիրե Ումբերտոն իրեն երբևէ չէր կոչի Բոգոտայի օրինական զավակ, ինչպես շատ և շատ իր ընկերները, որոնց համար այդ տիտղոսին արժանանալը հանդիսանում էր ինքնահաստատման կարևորագույն պայման: Եվ եթե շատերին հենց ինքը մայր քաղաքն էր որդեգրում, ապա Իվան Ագիրե Ումբերտոն ինքնակոչ զավակ էր, քանզի իրենից զատ ուրիշ ոչ ոք իրեն չէր համարում Բոգոտայի արժանի զավակ, որովհետև իր ապրած ամբողջ քսանհինգ տարիների ընթացքում նա ատրճանակի կրակոցով ոչ ոքի չէր սպանել, և երբեք, ոչ մի անգամ երկար ու ձիգ քսանհինգ տարիների ընթացքում մայրաքաղաքի տասերկու գանգրահեր գեղեցկուհունիրեից ոչ մեկին երբևէ հրապարակավ չէր համբուրել: Վաղ պատանեկան տարիքից դեռ ձգտելով ամեն կերպ նվաճել իր հարազատ քաղաքի սերն ու ուշադրությունը՝ Ումբերտոն ամեն կերպ փորձում էր հաղթահարել համբավին հասնելու ճանապարհին ընկած այդ երկու խոչընդոտները, սակայն ոչ մի կերպ չէր ստացվում նույնիսկ շրջանցել դրանք: Ինչ որ մի թշվառի լայն ճակատի վրա փամփուշտ արձակել կարող էր ցանկացածը, սակայն այդ կամակոր գեղեցկուհիներից որևէ մեկին հրապարակավ համբուրելը շատ ավելի դժվար էր թվում քան մայրաքաղաքի սիրուն արժանանալը: Հազար տեսակի փորձության միջով Ումբերտոն պատրաստ էր անցնել, հազար տեսակի փորձանքի տակ պատրաստ էր գլուխը դնել, միայն թե բոլորի բաց աչքի վկայությամբ համբուրեր տասերկու գանգրահեր գեղեցկուհիներից որևե մեկի շրթերը: Եթե մարդկանց մեջ հեռվից հեռու նկատում էր նրանցից մեկին, Ումբերտոն ձեռքի հապճեպ շարժումով ուղղում էր իր սոմբրերոն և սալսայի կտրուկ պարաքայլերով ճեղքում էր ամբոխը՝ գեղեցկուհուն առնելով պարաքայլերի շրջապտույտի մեջ՝ հրավիրելով նրան զուգապարի…Սակայն նրանցից և ոչ ոքի երկար պահել իր թակարդի մեջ չէր հաջողվում, և մտասույզ Ումբերտոն ձախողման պատճառը հակված էր տեսնել ոչ այլ ուր, քան իր ոչ այնքան տպավորիչ արտաքինի և սալսայի կատարման մեջ: Միայն մեկ անգամ, երբ նորասարք էլեկտրական լապտերների գցած աղոտ լույսը լուսնի հետ մեկտեղ մայրաքաղաքի փողոցներում իջած գիշերային խավարը մասնատել էր ավազեպատ տնակների պատերի տակ կուչ եկած բազմահազար ստվերների, խելակորույս Ումբերտոյի մենապարին ներկա ստվերների մեջ քողարկված մի հանդիսատես աննկատ դուրս է ցատկում դարանից և համբուրում Բոգոտայի ապօրինի զավակին՝ այնուհետև լքելով նրան շփոթված լռության մեջ: Եվ քանի որ ոչ մի շունչ վկա չէր համբույրին, և անիրավ գիշերը սենյորիտայի գեղեցկությունը թաքցրել էր ստվերների մեջ, Ումբերտոն վերջնականապես մատնվում է խորը հուսահատության:

ամբողջը »


1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (7 հոգի գնահատել են միջինը - 3.86)
Loading ... Loading ...

ՔԱՆԴՐՏՎԱԾ ՀՈԳԻ

Ներկայացված է ինքնագիր գրական մրցանակին

Տաիշա Աբելիար

ՔԱՆԴՐՏՎԱԾ ՀՈԳԻ

Նվիրվում ա  էն մարդուն, ով իրա քթից էն կողմ ուրիշ մարդ էլ ա տենում….

Հոգիս քանդրտված ա: Ոնց որ միշտ: Ուղղակի հիմի ավելի ա քանդրտված: Ոնց որ մի վախտ:

Я хочу чтобы во рту оставался честный вкус сигарет.
Мне очень дорог твой взгляд, мне крайне важен твой цвет.

Չեմ ծխել: Կյանքում: Գժվում եմ: Պատեպատ տալի: Ինձ: Կամ քեզ: Տարբերություն չկա: Զեմֆոն գժվացնում ա: Պոեզիա չեմ սիրել: Կյանքում: Բայց թաք ու բիր կարճոտ պյաներ կարդացել եմ: Ու սպանել ա: Պոեզիան: Պոետներն ուրիշ աշխարհ ունեն:

ամբողջը »


1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (13 հոգի գնահատել են միջինը - 2.69)
Loading ... Loading ...

ՈւՎԱԼՆՅԱՏԻ ՕՐԸ

Ներկայացված է ինքնագիր գրական մրցանակի
Հովհաննես Իշխանյան
- Մո’շ ջան, Մո’ս ջան, Վլո’ ջան, ախպերնե’ր իմ: Եքա վախտ իրար հետ ծառայեցինք: Իրար հետ համ նեղում էղանք, համ լենում: Ավելի շատ նեղում, որտև ծառայությունը նեղ կյանք ա, բայց նեղ կյանքում ապրելով` իրար նեղության մեջ նեղություն չստեղծինք: Մենք միշտ էլ, ա’յ էս հավաքված տղերքով նեղության մեջ լենն ենք արել: Բայց ես ուժե ուվալնյատ եմ ըլնում ու ընդեղ սպասելու եմ ձեզ: Արա’, էրկու տարի առաջ էր` մտա չաստ, ասի` ֆսյո, ստից ես հաստատ էլ դուս չեմ գա: Մտածս օրը մի 20 հոգի ուվալնյատ էլավ ու դուք ջոգում եք իմ լոմկեն, ստե սաղս էլ էդ լոմկի մեջով անցել ենք: Բայց դե հիմա մալադոները մեզ նայելով են լոմկվում, հա’, հա’, հա’: Տղե’ք ջան իրար հետ կառանտին էլ ենք անցել, կուբախտել ենք նստել, ծեծել ենք կերել, ծեծելել ենք, մի խոսքով ախպերներս, հավատս չի գալի, որ էս ախմախ կյանքից պրծնում եմ, դաժե ես ավելին կասեի, պրծնում ենք, ու էս մեր ախպերները, որ մեր հետ նստած էսօր խմում են ու որ իրանք 6 ամիս կամ մի տարի ունեն ծառայելու կամ էս մեր թազա մալադո ընգերը, որ հըլը 730 օր ունի ծառայելու, մի օր իրանք էլ են պրծնելու, կապեպե-ի դռնից սաղ էլ նավսիգդա դուս են գալու, սաղ էլ ցմահ օտպուսկ են ստանալու:
Ախպերներ մենք էս էրկու տարվա մեջ, ծառայողական կյանքում էնքան բան տեսանք, որ գռաժդանսկի կյանքում սկի 20 տարվա մեջ էդքան չէինք տեսնի: Որտև ծառայությունը գռաժդանսկի կյանքի արագացված տեսակն ա: Ստե ամեն ինչ ավելի շուտ ա ըլնում:
Արա’, ախպերնե’ր, ոնց որ էրեկ ըլներ: Պլացում կայնած շարային էինք անում, ես ֆռռացել էի, չաստից դուս էի նայում, գռաժդանսկի կյանքին էի նայում ու լոմկվում էի, առաջին օրերս քիչ էր մնում վենա գցեի, մազերս պռճոկում էի, չէի դիմանում, էն վախտ 700 եսիմ քանի օր էր մնացել, հիմա` մի քանի ժամ ու հավատս հըլը չի գալի, որ վաղը տանն եմ լինելու, որ պն-ի հետ անմիջական կապ չեմ ունենալու, որ աֆիցեռի պագոն էլ չեմ տենալու, նենց որ, ախպերնե’ր, էս մի բաժակով էլ, մեր ուվալնյատի օրերի կենացը: Տղու կյանքում կա էրկու ամենաերջանիկ օր, մեկը առաջին սեքսն ա, մյուսը` ուվալնյատի օրը: Ուվալնյատի օրից ավելի շատ առգազմ ես ստանում, քան 3 թույն աղջկերքի հետ ըլնելուց: Հա’, հա’, հա’: Ձեր կենացը ախպերնե’ր, ձեր ու ձեր հարազատների ուվալնյատի օրերի կենացը:
- Կենացդ Ա’մ ջան:
- Կենացդ ախպերս: Արի’ մի հատ պաչեմ:
- Երկար ասիր, բայց էլի լավ ասիր: Կենացդ Ամս:
- Կենացդ ցավդ տանեմ, գռժդանսկի միշտ ճոխ սեղաններին թամադա լինես:
- Կենացդ իմ կյանք ախպեր: Կսպասես գալու եմ կայֆավատ ըլնենք ախպերըըըըըըս:
- Անո~ւշ:
- Օ~խ:
- Ա’մ ջան, կենացդ:
- Արա էս ինչ թունդն էր: Մի հատ սոկը թափով տվե’ք:
- Արա դե դու վեչնի էլ խմել չես իմացել, բանակն էլ չսովորացրեց:
- Դե լավ տղեք ջան, ես մանրից հելնեմ պառկեմ: Մի քիչ մենակով լռվեմ իմ ու իմ մտքերի հետ: Թե չէ վաղը կյանքիս ամենաերջանիկ օրն ա: Շուտ քնեմ, որ քնած չանցկացնեմ էդ օրս: Հա’, հա’, հա’:
- հը’, հը’, հը’:
- Հաաաաա:
- Կարճ ասիր, բայց լավ ասիր, բըհըհըհը:
- Բարի գիշեր, Ա’մ ջան:
- Դավայ , ախպե’րըըըըս:
- Ա’զ, գալու եմ խորը չքնես աաաահա’հա’:
- Դե դավայտյու տղներք, հելա: Շատ չխմեք ոռիդ ծակները կորցնեք, հետո գնդից սոչ տան, որ գտնեն ծակներդ:
2
Ուա՜հ, հելնեմ կարգին քնեմ: Արա’, նիուժելի ուվալնյատ եմ ըլնում, նիուժելի պն-ից պրծնում եմ: Ռազվոդներից, պաչիվ կարելուց, աֆիցեռներին չեստ տալուց, աֆիցեռներից` ավագ լեյտենանտներից, կապիտաններից, մայորներից, փոխգնդապետ ու գնդապետներից, կորպուսի ու նախարարությունի կամիսիաներից, հավայի զրուցներից, շարքով հաց ուտելու գնալուց, 5 հոգով մի հատիկ սիգարետ ծխելուց, սաղ գնդով զուգարանի թուղթ ման գալուց, որ նստեմ նորմալ քաքեմ, տարբեր տուֆտա պատասխանատվություններից, ամեն օր թրաշվելուց ու ամեն օր չթրաշվելու համար ծեծ ուտելուց, ամեն օր տեղերս զապռավկա անելուց, կազառմում, կոյիկին քնելուց, ամեն օր նույն շորերն ու բատինկեքը հանգնելուց, 50 հոգով ու մի դուշի տակ 5 հոգով լողնալուց, նարյադներ փակելուց, ամեն օր նույն դեմքեր, ու պրիտոմ` տղու տենալուց, գիշերը քնելուց առաջ հիմնը երգելուց, շռելու ու քաքելու համար 200 մետր քայլելուց: Ու էլի սենց լիքը-լիքը բաներից, նիուժելի պրծնում եմ: Չէ’, հավատս չի գալիս, մնաց 11 ժամ, 11 ժամից հետո կարամ առանց վախենալու սոտվիս պահեմ, հետո էլ ոչ մի ոստիկան, ոչ մի աֆիցեռ ձեռիցս չի վերցնի: Բայց դե մեկ ա, մի տեսակ անհավանական ա, որ պրծնում եմ, ֆանտաստիկ ա ես կասեի, բանակի ամենահետաքրքիր բանը էն ա, որ մի օր բանակից պրծնում ես: Ի~նչ օրեր են է~ էղել: Հեսա տեղերս բացեմ. մի էրկու բան հիշեմ անցյալից: Էս ադյալի ու սավանի տակ, էս դոշակի ու էս մի սավանի վրա վերջին անգամն եմ պառկում:
Առաջին օրը ստեղ մտա, սաղ բեսամթ թարս էին նայում: Քայլելով գնում էի ու մի 1000 աչք, առանց աչքը թարթելու ինձ էին նայում, նենց էին նայում, ոնց որ մեսսիան լինեի, բայց դե էդ աչքերը որ տեսա, մտածեցի` արա’, էս ինչքան կռիվ պիտի ստեղ անեմ:
Առաջին մի շաբաթը ինձ ծանր էի պահում, ոչ մեկի հետ չէի շփվում, ոչ մեկին չէին վստահում, դրա համար ով տենում էր հարցնում էր` էս խի ես տխուր: Ես էլ հո մտքինս չէ՞ի ասելու, դրա փոխարեն ասում էի` հոգնած եմ:
Օրերս դեմից չէին անցնում: Մի օր գիշերը, որ սաղ պառկած էին, բայց հըլը քնած չէին, մի հատ աֆիցեռի հետ հագա, խելոք չպահեց իրան: Հաջորդ օրը ինձ ոռ էին մտնում: Հարցնում էին, թե էրեկ ինչ էր էղել, ես էլ ինձ վերևում էի պահում, ասում էի` ոչ մի լուրջ բան, աֆիցեռները պռոստը իրանց խելոք չեն պահում: Տենց անցան առաջին օրերս, մանրից մոտիկությունն էլ սկսվեց:
Արդեն էդքան էլ թթված չէին օրերս, դանդաղ էին էլի անցնում, բայց առաջին օրերի կարգի չէ:
Հետո սկսվան սամավոլկեքը, մալադո վախտվանից: Մի անգամ էլ պալիտ էլա, մալադո էի, բան չարին:
Է՜, ինչ օրեր են էղել: Պրիսյագից հետո էլի սամավոլկիս սեզոնը բացվավ: Ու մի օր էլի պալիտ էլա: Արա’, էդ ինչ մի տփել տփեց էդ վախտ կամբատս, 7 օր 7 գիշեր հաց չէի կարում ուտեի. բերանս չէր բացվում: Տարան կուբախտ` 10 օր: Ինչ ոռի օրեր էին, ինքս ինձնից զզվում էի, շորերս դառել էին պոլի շոր, ձեռներս ցեխի լապատկա, մազերս փոշու շոր: Հանում էին փողոց, փողոցն ավլելու: Արա’, էդ ինչ ամոթով էինք անում: Կողից սիրուն աղջկերք էին անցնում, իսկ մենք ավելները ձեռներս գործ էինք անում: Ձև չունեինք չանելու, ոստիկանությունում էինք: Մի անգամ էլ էրկու ընգերուհի քայլում էին, տեսան ավել եմ անում, դրանցից մեկը` սիրուն էր, բայց լիրբ, ֆռռաց ընգերուհուն ասեց` հլա էս զինվորչիկ-զիբիլչիկին նայի: Չդիմացա, ավելը շպրտեցի հետևից: Էս վայնասունը կապեց, ես ըտե ջոգի, որ թքած պահ ա մոտս: Ու էդ օրը մլիցեքը հո տփել չտփին: Վերքերիցս էդ խոնավ գետնին չէի կարում քնեի: Բայց լավ մարդիկ էլ էին լինում: Գալիս կողքներովս անցնում, մի բան կտային, մի ուտելու բան, մի զբաղվելու բան: Բայց դե ոստիկանները ձեռներիցս վերցնում էին: Մի անգամ մի բարի տատիկ պաչկով պեչենի տվեց, թե ինչ խելքս կտրեց, որոշեցի էս անգամ չեմ տալու ոստիկանի: Ուզում էր վերցներ, քացով տվի փորին: Էդ ա պատճառը, որ հիմա աչքիս տեղը ապակի ա: Էդ էլ հերիք չի, քիչ էր մնում դատեին, ոնց պրծա դատից, էդ էլ չիմացա: Բայց էդ 10 օրից էլ պրծանք: Ամեն ինչից էլ պրծանք: Բայց դե լավ օրեր էլ են էղել: Օրինակ, որ Հադուգի գնացել էինք դասերի, սարի վրա կով կթեցինք: Արա, բայց էդի բոց էր, հա’, հա’, հա’: Կովին կոխել ենք ուգլ, մեկս կոտոշից ա բռնել, մյուսն էլ էս հայվանի պտուկներն ա ճզմում: Ճզմինք-ճզմինք պրծավ, թողինք մի 15 րոպե էլ արածի, հետո էլի բռնինք ու էս հարիֆին սկսանք կթել: Հետո պարզվեց էդ կովի տիրոջ ախպոր տղեն էլ ա մեր հետ դասերի էկել: Եսիմ ուրդուց իմացել էր, որ կովին կթել ենք: Էկել զրուց էր անում, յանմ էդ կովը իմ հոպարի կովն ա, էդ կովին էլ չկթեք: Հիմա որ հիշում եմ խնդալուց մեռնում եմ հա՛, հա՛, հա՛: Հա՛, տենց հետաքրքիր բաներ են էղել:
Է՛հ, գիտեի, որ գալու ա, վաղվա օրը, ձև չուներ, պիտի գար, բայց չէի հավատում: Է’հ, քնեմ: Վաղը վերջին պադյոմս ա, վերջին 6-ից 10 պակաս զարթնելս ա:
3
- Մարտկոց վե՛ր կաց: Պադյո՜մ, հելե՛ք հըլը, թափո՛վ:
Էսի էլի սկսեց պադյոմ-մադյոմը: Արա’, ես պադյոմ անեմ քու ընտանիքին, նենց պադյոմ անեմ, որ ատբոյ չկարենան անեն:
Արա՜, ջա՛ն, մոռացել էի` էսօր գնում եմ: Ժամը 9-ին պրծնում եմ: Հելնեմ թափով հագնվեմ: Ամերիկանեցը ուվալնյատ ա ըլնում, ջա՛ն, ուռա՛, ուռա՛, ուռա՛, հա՛, հա՛, հա՛:
- Ա՛մ, ազիզ շնորհավոր, արի՛ պաչեմ մի հատ:
- Մերսի ցավդ էլ տանեմ, տարոսը քեզ իմ մալադո ընգեր հա’, հա’:
- Հե՛, հե՛:
- Ա՛մ շնորհավոր:
- Աբրի՛ս ապեր:
- Շնորհավոր:
- Աբրի՛ք տղեք ջան:
- Արա՛, Ամերիկանեց, ասում են ուվալնյատ ես ըլնմ, հը՞ն արա:
- Ճիշտ այդպես պարո՛ն կապիտան, ճիշտ եք լսել:
- Նենց կարո՞ղ ա ջոգել ես մեզնից պրծնում ես:
- Դե ժամը 9-ին պրծնում եմ էլի:
- Ուզո՞ւմ ես նենց անեմ ժամը 9-ին չպրծնես:
- Դե, ոչ մի կերպ պարո՛ն կապիտան:
- Նայի՛ հա, հենց ուզես ասա:
- Լսում եմ, պարո՛ն կապիտան:
Էսի էր մնում էս ազիզ օրով պակաս, անպայման պտի լոմկեն էլի: Բայց ես քեզ հըլը կբռնեմ գռաժդանսկի: Էնքան եմ տփելու, որ ուստավը բերնիցդ թափի, որ փոշմանես, որ աֆիցեռ ես դառել: Է՛, արա՛, էս բանակի վերջին օրով էլ չեն ուզում ջան-ջիգյար ասեն: Տո՛ թքած իրանց վրա, հագնվեմ, հելնեմ տենամ` ինչ եմ անում: Ֆիզո չեմ իջնի, վերջին օրով ի՞նչ ֆիզո: Լուչշե պառկեմ քնեմ, մինչև տենց ութանց կես: 9-ին կիջնեմ ռազվոդ ու ուվալնյատ:
- Ապե՜ր, ես քնում եմ ութանց կես կարթնացնեք:
- Ճաշարան չե՞ս գալու:
- Չէ՛, բայց որ կապիտանը հետ գա էլի ձեն կտաք:
4
- Հե՛լ ապեր, արդեն շարժվում ենք:
Բան չմնաց, մի քանի րոպե: Վերջին անգամն եմ հելնում պլաց:
- Մարգարյա՛ն, գնո՞ւմ ես, շնորհավոր:
- Մերսի պարոն մայոր:
Էսի կարգին փափկել ա, աչքիս ապագայի մասին ա մտծում, որ հանկարծ գռաժդանսկի չբռնեմ ցխեմ: Տենց հեշտ չես պրծնի, մոռացել ես ոնց էիր ուզում զորքին իմ դեմ լարես, յանմ ես երգող եմ, յանմ Մնաչուկի վրով ծակվել եմ, լավ ա զորքը քեզնից խելոք ա: Ըհը, էս էլ պալկան: Հեսա շոուն սկսվում ա, ինձ համար վերջին անգամ ա սկսվում:
- Գո՜ւնդ, հավսա՛ր, զգա՛ստ, հավասրությունը դեպի ձախ:
- Պարոն Գնդապե՛տ, գնդի անձնակազմը շարված է առավոտյան տողանի: Գնդի շտաբի պետ, փոխգնդապետ Իսահակ-մարտինով:
Դավայ, պալկա՛ ջան, ողջունի ու սկսի` նախագահի եսիմ որ հրամանով տռա տա տա, տռա տա տա, վոբշմ, դու ինձնից լավ գիտես:
- Ողջո՛ւյն ձեզ:
- Ողջույն, պարո՛ն գնդապետ:
Հա՛, հազար բարին, անցի առաջ: Սկսի ազգանունները կարդալ:
- Շարքային Մինասյան:
Մոռացել էի, Մինոն էլ ա էսօր էթում, բայց շատ կռիս գյադա դուս էկավ, հենց տուլիկ էր գալիս, սաղից թաքուն նենց էր ուտում մարդ չջոգի, շկոտնիկ մեռնում էր:
- Սերժանտ Չոբանյան:
Էս Չոբոն էլ սիգարետի ժալետ էր: Երբ ուզում էիր մոտը սիգարետ չկար, էրկու րոպե հետո բռերով էր ծխում: Բայց դե մի անգամ պալիտ արինք, նենց օրը գցինք, սաղ ծառայությունը թթվավ վրեն, մի հատիկ սիգարետի պատճառով: Արա ես էդ սիգարետի էժան ինչն եմ ասել, ոչ թանկ էր, ոչ տանկ էր, ոչ էլ առավելևս Դ-30 էր:
- Կրտսեր սերժանտ Մարտիրոսյա՜ն:
Էս էլ էր շկոտնիկ: Վեչնի զորքի հացը տանում էր: Գռաժդանսկի բռնեմ հիշացնելու եմ: Մի անգամ սրան դաժե պալկան պալիտ արեց շկոտ անելուց: Տան համարը վերցրեց սրա: Զանգեց տնեցիքին: Մերն էր վայթեմ վերցրել: Ասեց` բա գիտեք ձեր տղան շկոտնիկ ա: Մերն էլ ի՞նչ իմանար էդ ի՞նչ ա, ասեց` բայց իմ տղան նախկինում տենց հիվանդություն չի ունեցել: Հա՛, հա՛, հա՛, ինչ բոցեր են լինում բանակում, հա՛, հա՛, հա՛:
- Շարքային Հակոբջանյան:
Արա՛, էս դո՞ւ էլ ես ուվալնյատ ըլնում: Տալիքներդ փակել ես, որ էթում ես: Սաղ ծառայությանդ վախտ ֆուֆլո ֆռացիր, դաժե էդ կապակցությամբ ուզում էին քեզ ֆուֆլանդիա ատպռավկա անեին ծառայելու:
- Շարքային Մարգարյա՜ն:
Էս էլ ես եմ: Ծառայությունից հոգնած ու դավադիտ էլած: Գնում եմ տուն, հայրենիքին պարտքս տված, բայց հայրենքի պարտքը չստացած: Հայրենիքի մեր պարտքը տանջվելն էր, բայց հայրենիքի պարտքը մեզ տանջելը չէր: Էն հայրենքի, որի առջև դու պիտի տանջվես նրան պարտք տալու համար, ուրեմն էդ հայրենիքի ներսում ինչ-որ սխալ բան ա կատարվում: Ա՛, թքած ամեն ինչի վրա, հեսա բիլետս եմ ստանում:
- Պարո՛ն գնդապետ, շարքային Մարգարյանը ներկայացավ զորացրվելու համար:
Արա՛, էս աչքիս ինչ-որ բան սխալ ասի: Համար պիտի ասեի, թե կապակցությամբ, տո թքած:
- Շնորհավոր, տղա՛ ջան: Հաջողություն:
- Պատի՛վ ունեմ:
Դե տու բիլետս արա՛, ես հելնում եմ ստից:
5
- Տղե՛ք ջան, հաջողություն, ցավներդ տանեմ: Լավ մնացեք: Հըլը կհանդիպենք: Չնայած ձեզ մի քանի օրից եմ մեր յանը սպասում:
- Հարց չկա, Ա՛մ ջան, գիտես, գալիս ենք ու կայֆերով:
Ֆսյո հելա: Ավտոն Կապեպե-ի մոտ ինձ ա սպասում: Էս Կապեպեի դուռը խի՞ են փակ պահե, յանմ չգիտեն, որ ուվալնյատ եմ ըլնում, յանմ չգիտեն, որ իմ ուվալնյատի օրով սաղ դռները պտի բաց ըլնեն:Լավ էթամ բացեմ: Արա զամոկով ա փակ: Բա, ո՞նց էթամ: Արա՛, խի՞ չեմ կարում հելնեմ: Էս ի՞նչ էլավ: Արա՛, մի լոմկեք: Թողեք ուվալնյատ ըլնեմ: Արա՛, ախր տնեցիք ինձ են սպասում, սենց ո՞նց կլնի: Իսկ մյուս ուվալնյատ էղածները լավ էլ կարում են հելնեն, արա էս ինչ մի ֆանտաստիկ ա, սենց բան կյանքում չի լինում: Իրանց համար բաց ա, ինձ համար` փա՞կ: Հըլը հելնեմ պալկայի մոտ:
- Պարո՛ն գնդապետ: Ես չեմ կարողանում գնամ:
- Ձեռ ես առնում տղա՛ ջան: Նայի նենց չանեմ իսկականից չեթաս:
- Ոչ մի կերպ պարո՛ն գնդապետ: Ես ինձ թույլ չէի տա:
- Լա՛վ, ոչինչ տղա՛ ջան: Չես կարում, չես կարում, հիմա ի՞նչ անենք: Պատահում ա: Տենց էլ ա պատահում:
- Լսում եմ պարո՛ն գնդապետ:
Սրա վեջը չի: Այսինքն ի՞նչ վեջ, ինքը թքած ունի ես կկարենամ գնամ, թե չէ: Բա ի՞նչ անեմ, ո՞նց անեմ ստեղից դուրս գամ: Հըլը զանգեմ տուն, տեսնեմ` ինչ կասեն:
- Ալո՛, մա՛մ:
- Հա՛ ջան, դուրս ես էկե՞լ արդեն:
- Մա’մ, չէ: Չեմ կարողանում դուրս գամ: Չեմ հասկանում` ինչ ա կատարվում:
- Հա՛, ոչինչ ազիզ ջան: Եթե չես կարողանում, մի’ արի:
- Էղավ մա՛մ:
Է՜, ոնց թե էղավ: Էս ի՞նչ եմ խոսում: Ո՞նց կարա էղավ լինի, եթե չեմ կարում գնամ ստեղից: Հըլը տենամ պապան ինչ կասի:
- Պա՛պ, բարև:
- Հա՛, ա՛նդ, ի՞նչ կա: Ճամփի՞ն ես:
- Չէ՛, պա՛, չեմ կարում գամ:
- Դե, եթե տենց լուրջ պրոբլեմ ա, մի՛ արի: Դե ես չեմ կարա ծանոթ-մանոթ խառնեմ:
- Էղավ պա:
Ի՞նչն ա լուրջ պրոբլեմ: Արա՛, ես սկի չգիտեմ, որն ա էդ պրոբլեմը, որ չեմ կարում գնամ, որ իմանամ կլուծեմ կեթամ: Լուրջ պրոբլեմը էն ա, որ չեմ կարում էթամ, բայց թե խի էդի հայտնի չի:Ո՜ֆ լրիվ խառնվել եմ իրար: Չեմ ջոգում, թե ինչ եմ խոսում արդեն: Հըլը զանգեմ Աննային, ինքը կարող ա մի խելքը գլխին խորհուրդ տա:
- Ա՛ն, բարև:
- Բարև, ջա՛ն: Կարոտել եմ: Շո՛ւտ արի:
- Ա՛ն չեմ կարում գամ:
- Չե՞ս կարում: Է՛, չես կարում, մի՛ արի: Մտածում ես քեզ երկար պիտի սպասե՞նք:
- Լա՛վ, չեմ գա: Դե դու գիտես:
- Ի՞նչ գիտեմ:
- Որ քեզ սիրում եմ:
- Հա՛, գիտեմ, բայց դու մի՛ իմացի: Հաջող:
Ի՛, արա՛ էս լրիվ ցնդել են, ի՞նչ ա կատարվում: Էս ի՞նչ ա էղել մարդկանց հետ: Ասում եմ չեմ կարում գամ, բացի նրանից, որ հեչ վեջները չի, հըլը մի հատ էլ սենց են պատասխանում: Ի՞նչ անեմ:
- Ալո՛, Մուշի՞կ:
- Հա՛, ազիզ: Տղեքով նստած քեզ ենք սպասում: Ոնց ասել էիր, պիվեն 50 շիշ, արաղը` շամպայն, հե՛, հե՛: Թափով արի՛:
- Մո՛ւշ, չեմ կարում գամ:
- Է՛ վրեն գաս: Մեզ էդի շատ չի հետաքրքրում: Մենք առանց քեզ էլ կխմենք:
- Էղավ մու…
Ատբոյ: Թո՛ւ, ես սենց բանի, թո՛ւ ես սենց ընգերների: Էս ի՞նչ մի հրաշք ա, է՞ս ինչ կախարդանք ա: Չլինի՞` աֆիցեռներով հավքվել վհուկի մոտ են հելե, որ ինձ ուվալնյատ չանի: Մտար բանակ չես կարում հելնես, դաժե էն վախտ, երբ հելնելուդ վախտն ա:
- Արա՛, Ամերիկանե՞ց: Էս հըլը ստե՞ղ ես:
Վա՛յ քու արա, լավ էլի:
- Ոչ մի կերպ, պարո՛ն կապիտան: Ոչ մի կերպ չեմ կարում հելնեմ:
- Ոչինչ, կյանք ա, պատահում ա: Էսօր ծառայեցիր, հա էլ կծառայես: Շախմատի օրենքն ա, չգիտես, մի անգամ արիր, հա պտի անես: Մի անգամ ծառայի՛ր, հա պտի ծառայես:
- Լսում եմ պարոն կապիտան:
Հելնեմ տղեքին տենամ, իրանք կարող ա մի բան իմանան:
- Արա՛, Մո՛ս, Մո՛շ: Լավ ա ստե եք:
- Էս դու հըլը խի՞ չես հելել:
- Արա՛, ազի՛զ, չեմ կարում հելնեմ:
- Ո՞նց թե չես կարում, ա՛յ տղա: Հըլը արի՛ ստե ասենք քեզ: Տղե՛ք, էկե՛ք:
- Էս հարիֆը ասում ա, որ չի կարում հելնի:
Արա՛, սրանք վատ են, ախր սրանք իմ ընգերներն են, բանակի ընգերներն են: Արա՛, ուզում են ինձ սպանե՞ն: Ա՛խ, ա՛խ, վա՛խ աչքս: Ո՜ւ, ուղիղ սոլնիչնիիս: Արա՛, մի՛ խփեք: Ախր, էս ես եմ, ձեր ընգերը, Ամը: Չե՞ք հիշում: Արա դուք ախր ինձ Ամերիկանեց կնքեցիք, որտև ամերիկական սիգարետ էի բաժնում: Մի՛ խփեք արա: Էսօր տուն պտի էթամ: Հետո՞ ինչ, որ հըլը չեմ կարում, պիտի նենց անեք, որ վաբշե չկարենա՞մ: Դուզ քթիս, վա՜խ:
- Արա՛, Վլո՛ ի՞նչ ես անում, կսպանես:
- Դե մեռի՛, չե՞ս կարում էթաս, հա՞, ուրեմն մեռի:
Ոստիկաններն են գալիս, աչքիս պրծա մեռնելուց: Դե փախեք գոնե տղեք: Արա՛, ոստիկանները, հեսա կգան կբռնեն, ի՞նչ եք հըլը խփում:
- Էս ի՞նչ ա ստեղ կատարվում:
- Պարո-ն, ենթա-սպա, մեռի ես քու… Պարոն ենթասպա, էսի ուվալնյատ ա էղել, ասում ա` չեմ կարում էթամ:
- Ո՞նց թե: Խփեք հըլը սրան: Չէ՛, սպասե՛ք, մի՛ խփեք: Հեռու կայնեք ասեմ: Հե՛լ կայնի հըլը ոտի, արա՛:
Պահո՜, պիստալետն ա հանել: Գգմփ: Ֆսյո, մեռա: Ֆսյո, սպանեց: Սենց էլ բան կլնի: Ամենաերջանիկ օրս ամենավերջինը սարքին:
- Ֆսյո մեռել ա: Հելանք ստից:

Ներկայացված է ինքնագիր գրական մրցանակի

Հովհաննես Իշխանյան

ՈՒՎԱԼՆՅԱՏԻ ՕՐԸ

Նվիրում եմ  մեր մարտկոցի Արամիկին ու բոլոր ուվալնյատի օրը զոհվածներին

1

- Մո’շ ջան, Մո’ս ջան, Վլո’ ջան, ախպերնե’ր իմ: Եքա վախտ իրար հետ ծառայեցինք: Իրար հետ համ նեղում էղանք, համ լենում: Ավելի շատ նեղում, որտև ծառայությունը նեղ կյանք ա, բայց նեղ կյանքում ապրելով` իրար նեղության մեջ նեղություն չստեղծինք: Մենք միշտ էլ, ա’յ էս հավաքված տղերքով նեղության մեջ լենն ենք արել: Բայց ես ուժե ուվալնյատ եմ ըլնում ու ընդեղ սպասելու եմ ձեզ: Արա’, էրկու տարի առաջ էր` մտա չաստ, ասի` ֆսյո, ստից ես հաստատ էլ դուս չեմ գա: Մտածս օրը մի 20 հոգի ուվալնյատ էլավ ու դուք ջոգում եք իմ լոմկեն, ստե սաղս էլ էդ լոմկի մեջով անցել ենք: Բայց դե հիմա մալադոները մեզ նայելով են լոմկվում, հա’, հա’, հա’: Տղե’ք ջան իրար հետ կառանտին էլ ենք անցել, կուբախտել ենք նստել, ծեծել ենք կերել, ծեծելել ենք, մի խոսքով ախպերներս, հավատս չի գալի, որ էս ախմախ կյանքից պրծնում եմ, դաժե ես ավելին կասեի, պրծնում ենք, ու էս մեր ախպերները, որ մեր հետ նստած էսօր խմում են ու որ իրանք 6 ամիս կամ մի տարի ունեն ծառայելու կամ էս մեր թազա մալադո ընգերը, որ հըլը 730 օր ունի ծառայելու, մի օր իրանք էլ են պրծնելու, կապեպե-ի դռնից սաղ էլ նավսիգդա դուս են գալու, սաղ էլ ցմահ օտպուսկ են ստանալու:

ամբողջը »


1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (10 հոգի գնահատել են միջինը - 4.10)
Loading ... Loading ...

Ինքնագիր մրցանակը ստացավ Նառա Վարդանյանը

1Երեկ` «Անկախի» խմբագրությունում, «Ինքնագիր» գրական լավագույն պատմվածքի մրցանակ ստացավ Նառա Վարդանյանի «Լուսինը թփերի մեջ» ստեղծագործությունը: Այն 40 000 դրամ էր:

Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Կարեն Անտաշյանի«Ականջներդ կկտրեմ»պատմվածքը: Անտաշյանը ստացավ 30 հազար դրամ:

Մրցույթին ներկայացված էին 23 պատմվածք, որոնք դրված են այստեղ գրական բլոգում: Սա «Ինքնագիր» գրական մրցանակի երկրորդ մրցանակաբաշխությունն էր:

Այս երկուսից բացի ժյուրին առանձնացրել էր Վահե Բուդումյանի «Սուտի գանգստերներ», Գարուն Աղաջանյանի «Սատանայի հարսնացուն» և Մերի Ավագյանի«Դե թռիր ծիծեռնակ» պատմվածքները:

11«Անկախի» խմբագիր Վահան Իշխանյանն ասաց, որ առանձնացված 5 գործերից իրեն շատ դուր է եկել նաև Վահե Բուդումյանի «Սուտի գանգստերներ» պատմվածքը: «Դա գրած էր շատ կենդանի լեզվով ու երևում էր հերոսի տղայական ու անկեղծ վիրավորվածությունը բանակային կյանքի բարքերից»,- ասաց նա:

«Ինքնագիր» գրական մրցույթի ժյուրին այլևս հայտնի է. Վիոլետ Գրիգորյան` գրող, բանաստեղծ, Միսաք Խոստիկյան` ճարտարապետ և Գևորգ Տեր-Գաբրիելյան` «Եվրասիա» հիմնադրամի տնօրեն:

«Սա մեկն էր այն առանձնահատկություններից, որով տարբերվում էր «Ինքնագիր» գրական այս մրցույթը նախորդից»,- ասաց «Անկախի» խմբագիր Վահան Իշխանյանը:

«Ինքնագիր» գրական մրցույթը հայտարարելուց մինչ այժմ ժյուրին նախընտրել էր մնալ գաղտնի:

ամբողջը »


1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (5 հոգի գնահատել են միջինը - 5.00)
Loading ... Loading ...

Բոբ Քաուֆման. Մեջը

Բոբ Քաուֆմանը(ապրիլ 18, 1925 – հունվար 12, 1986) բիթ շարժման ներկայացուցիչ է, պոետ-սյուռեալիստ: Ֆրանսիայում նրան հաճախ անվանում էին «Ամերիկյան Ռեմբո»: Հաճախ սիրում էի իր ռասսաական ծագման մասին միֆեր տարածել, օրինակ որ նա հնդկացի գուրու է:

1940-ականներին սովորել է Նյու-Յորքի Նոր Դպրոցում (The New School.), որտեղ էլ ծանոթացել է Բերրոուզի և Գինսբերգի հետ:

Ինքն իր մասին ասում էր. «իմ գլուխը ոսկորոտ կիթար է, որի լարերն են լեզուն»: Սովորաբար Քաուֆմանն իր բանաստեղծությունները գրի չէր առնում, դրանք չէին հասնի մինչև այսօր, եթե իր երկրորդ կինը` Էյլինը դրանք գրի չառներ:

Ներկայացվում է Քաուֆմանի ON բանաստեղծության Էլեոնորա Հարությունյանի թարգմանությունը:

Բիթ շարժման լե•ենդար կերպարներից էր, պոետ-սյուռեալիստ, : Ֆրանսիայում նրան հաճախ անվանում էին “Ամերիկյան Ռեմբո”: Հաճախ սիրում էի իր ռասսաական ծա•ման մասին միֆեր տարածել, օրինակ որ նա հնդկացի •ուրու է (այդպես էլ ներկայացել էր Թիմոթի Լիրիին):
1940-ականներին սովորել է Նյու-Յորքի Նոր Դպրոցում (The New School.), որտեղ էլ ծանոթացել է Բյուրրոուզի և Գինսբեր•ի հետ: Քաուֆմանը իր բանաստեղծություններում օ•տա•ործում էր  ջազզային սինկոպացիան, ինչի համար քննադատ Ռայմոնդ Ֆոյեն նրան անվանում էր “քվինտէսսենցիալ ջազզային պոետ”: Ինքն իր մասին ասում էր հետևյալը “իմ •լուխը ոսկորոտ •իթար է, որի լարերն են լեզուն”: Սովորաբար Քաուֆմանն իր բանաստեղծությունները •րի չէր առնում, դրանք չէին հասնի մինչև այսօր, եթե իր երկրորդ կինը` Էյլինը դրանք •րի չառներԲիթ շարժման լե•ենդար կերպարներից էր, պոետ-սյուռեալիստ, : Ֆրանսիայում նրան հաճախ անվանում էին “Ամերիկյան Ռեմբո”: Հաճախ սիրում էի իր ռասսաական ծա•ման մասին միֆեր տարածել, օրինակ որ նա հնդկացի •ուրու է (այդպես էլ ներկայացել էր Թիմոթի Լիրիին):1940-ականներին սովորել է Նյու-Յորքի Նոր Դպրոցում (The New School.), որտեղ էլ ծանոթացել է Բյուրրոուզի և Գինսբեր•ի հետ: Քաուֆմանը իր բանաստեղծություններում օ•տա•ործում էր  ջազզային սինկոպացիան, ինչի համար քննադատ Ռայմոնդ Ֆոյեն նրան անվանում էր “քվինտէսսենցիալ ջազզային պոետ”: Ինքն իր մասին ասում էր հետևյալը “իմ •լուխը ոսկորոտ •իթար է, որի լարերն են լեզուն”: Սովորաբար Քաուֆմանն իր բանաստեղծությունները •րի չէր առնում, դրանք չէին հասնի մինչև այսօր, եթե իր երկրորդ կինը` Էյլինը դրանք •րի չառներ:

ամբողջը »


1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (9 հոգի գնահատել են միջինը - 4.67)
Loading ... Loading ...

ԻՆՔՆԱԳԻՐ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԿՏՐՎԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ին

Ինքնագիր գրական մրցանակի ժյուրին առանձնացրել է օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 30-ը ստացված 22 պատմվածքներից հետևյալ հինգ պատմվածքները.

Նառա Վարդանյան «Լուսինը թփերի մեջ»

Գարուն Աղաջանյան «Սատանայի հարսնացուն»

Մերի Ավագյան «Դե թռիր ծիծեռնակ»

Վահե Բուդումյան «Սուտի գանգստերները»

Կարեն Անտաշյան «Ականջներդ կկտրեմ»

Այս պատմվածքներից մեկը կստանա 2009թ. աշնան Ինքնագիր գրական մրցանակը:

Մրցանակաբաշխությունը կլինի հունվարի 27-ին, ժամը 7-ին, «Անկախ» թերթի խմբագրությունում(Նալբանդյան 116, բն. 15):


1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (7 հոգի գնահատել են միջինը - 4.43)
Loading ... Loading ...

Ավերակներ

1-bukowski-3Չարլզ Բուկովսկու(Charles Bukowski)

Ավերակներ (Ruin) բանաստեղծությունը

և

այդ բանաստեղծության

Մարինե Պետրոսյանի թարգմանությունը

ամբողջը »


1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (11 հոգի գնահատել են միջինը - 4.64)
Loading ... Loading ...

ՍՊԱՆՈՂ ՄԵԽԱՆԻԶՄԸ

ՍՊԱՆՈՂ   ՄԵԽԱՆԻԶՄԸ
Սրտնեղում եմ, շատ եմ սրտնեղում, երբ ամբողջ շաբաթ  սեղանից պոկ չգալով` թվեր եմ գրում աշխատանքի վայրում ¨ հանկարծ հանգստյան օրերին չեմ կարողանում բնության գիրկը գնալ: Իհարկե, այդ դուրս գնալն էլ պետք է այնպիսին լինի, որ քեֆի չվերածվի: Խուսափում եմ ստամոքսը լցնելու պատրվակով կազմակերպված հավաքույթներից: Առաջներում այդ կարգի հավաքույթների հրավեր ստանալիս, ստիպված էի լինում մի պատճառ հորինել (մեղմ ասած` ստել), որ չմասնակցեմ, հիմա չեմ թաքցնում, միանգամից «ո՛չ» եմ ասում: Ընկերներս է ՛լ, բարեկամներս է ՛լ, նույնիսկ հար¨աններս ու ծանոթներս է ՛լ  արդեն լավ գիտեն դա ¨ շատ անգամ  «կիսաբերան» են հրավիրում  ինձ խնջույքի՝ համոզված լինելով, որ մերժելու եմ: Բայց միայն ես չեմ այդպես վարվում, այդ հարցում իմ ընկերներից շատերն են ինձ նման, հատկապես` Գուլիվերը:
Հուլիսի սկզբներին էր: Ծանրաբեռնված աշխատանքային շաբաթը մի կերպ գլորելով, ես ու Գուլիվերը  առօրյա հոգսերից սրտնեղած, «դարդ-դարդի» տված՝ որոշեցինք շաբաթ օրը, կեսօրից  հետո, բարձրանալ Մայրեվանք: Չնայած, որ այդ օրը մեզ հրավիրել էին Աշտարակի ձորը խնջույքի, բայց մենք հրաժարվեցինք հրավերքից` գերադասելով ոտքով Մայրեվանք բարձրանալը:
Մայրեվանքը գտնվում է Սոլակ գյուղի դիմացում` անտառապատ մի գեղատեսիլ բարձունքի վրա: Այդ վանքը շատ հստակ եր¨ում է հատկապես առավոտյան, ար¨ածագին` Եր¨ան-Հրազդան մայրուղուց` Սոլակ գյուղի մոտակայքից:
Մեքենայից իջնելով Բջնի տանող ճանապարհին` ուղիղ Սոլակ գյուղի ներք¨ում, ես ու Գուլիվերը սկսեցինք կեռմաններով վեր բարձրանալ դեպի Մայրեվանք: Վերելքը կտրուկ էր ¨ բավականին դժվարին, բայց դա մինչ¨ ճանապարհի կեսն էր, դրանից հետո մի կածան կար, որը ¨ թեք լանջով գնում էր ուղիղ դեպի վանք: Մենք առանց կանգառների, քափ-քրտինք մտած՝ հասանք այդ կածանին ¨ ուսապարկերն իջեցնելով՝ նստեցինք հանգստանալու մի մեծ գիհենու հովանու տակ: Դրանից վեր¨ այլ¨ս գիհի չկար, դա կարծես սահմանն էր` ներք¨ի գիհիների ու վեր¨ի սաղարթավոր անտառների միջ¨:
Մի քիչ հանգստանալուց հետո, ուժ  հավաքեցինք ու շարունակեցինք  ճանապարհը` այդ անգամ արդեն սաղարթախիտ անտառի միջով:Բայց  սաղարթախիտ անտառ  ասելն այստեղ այլ¨ս այնքան էլ տեղին չէ, քանի որ ծառերից շատերը հատել էին` վերածելով թփուտների…
Մոտ երկուսուկես ժամ  տ¨եց վերելքը,որից հետո մենք կանգ առանք միագմբեթ, հինավուրց Մայրեվանքի բակում:Վանքի ներսում բազմաթիվ կիսավառ մոմեր կային,որոնք վառեցինք մեր երկու զույգ մոմերի հետ միասին:Այնտեղ ¨՛ զով էր,¨՛ բավականին հաճելի, այնպես որ չէինք շտապում դուրս գալ վանքից(Եր¨անի շոգից էինք փախել, իսկի դուրս կգայի՞նք որ):
Արեգակի սկավառակը սարերի գագաթներով գլորվեց հակառակ երեսը: Միանգամից եղանակը փոխվեց, այլ¨ս չկային  ար¨ի կիզիչ ճառագայթները, դրանց փոխարինելու եկան սարերի շնգշնգան հովերը:
Վանքից ցած`ձորակի մեջ, մի հորդառատ աղբյուր էր հոսում, որի ջրերը մի տասը քայլ չանցած՝ անհետանում էին խճերի արանքում ¨ լույս աշխարհ գալիս արդեն Բջնի տանող ճանապարհի մոտակայքում: Վեր¨ի աղբյուրի ջուրը շատ սառն էր ու  անմահական, իսկ ներք¨ինը` մի քիչ տաք էր ու կրահամ (դա էլ հավանաբար կրաքարերի միջով անցնելու պատճառով):
Մենք լուռ ու մունջ  (քանի որ յուրաքանչյուրս գիտեր իր անելիքը) անցանք գործի: Նախ խփեցինք մեր փոքրիկ վրանը՝ մեջը խցկելով մեր իրերն  ու գնացինք մոտակա անտառակից ցախ հավաքելու:
Որոշ տեղերում  հատած ծառերի չոր ճյուղերն այնքան շատ էին, որ դժվարությամբ էինք անցնում դրանց միջով: Այդ անտառակի հիմնական ծառատեսակը կովկասյան գաճաճ կաղնին էր, որը, ինչպես հայտնի է շատ ամուր բնափայտ ունի, բայց կահույքագործության համար պիտանի չէ: Այդ կաղնիների մեկ բնի վրա սովորաբար աճում են չորս, հինգ, երբեմն էլ վեց ծառեր, որոնք այնքան էլ հաստաբուն չեն ¨ բարձրությամբ  էլ առանձնապես աչքի չեն ընկնում (այդտեղից էլ իրենց գաճաճ անունն են ստացել): Մի ժամանակ, երբ օրենքով թույլատրվում էր ծառահատումը, գյուղացիները անգիտակցաբար հատում էին նույն բնի վրա աճած բոլոր  ծառերը, որոնք հետագայում թփուտների էին վերածվում: Մինչդեռ կարելի էր չորս, հինգ ծառերից հատել միայն կեսը, մյուս կեսը՝ թողնել՝ դրանով հնարավորություն տալով չկտրած ծառերին իրենց սաղարթը ընդլայնելու ¨ փակելու կտրած ծառերի տարածքը՝ այդպիսով պահպանելով անտառի տեսքը: Բայց դե գյուղացուն ինչ փույթ, չորսն է՛լ, հինգն  է ՛լ մոտ էին գտնվում, կտրելը հեշտանում էր, նրան չէր էլ հուզում, թե անտառը կոչնչանա, հողերը էռոզիայի կենթարկվեն…
Ցախ հավաքելու համար երկար ժամանակ չպահանջվեց մեզանից, որից հետո անցանք ընթրիքի պատրաստությանը: Դարձյալ լուռ ու մունջ ամեն մեկս իր գործն էր անում. Գուլիվերը կրակն էր վառում, իսկ ես կարտոֆիլները մաքրելով գցում էի ջրով լցված կաթսայի մեջ: Որից հետո արդեն լվացած, մաքուր կարտոֆիլները մեջտեղից կիսելով, երկու մասերի էի բաժանում ու դանակի ծայրով փոսիկներ էի գցում: Այդ փոսիկներից մեկի մեջ խոզի ճարպ  էի դնում, մյուսի մեջ` սոխ, այնուհետ¨ դրանց վրա  աղ ու կարմիր  պղպեղ ցանելով` այդ երկու կեսերը միացնում էի իրար ու փաթաթում փայլաթիթեղով (ֆոլգայով): Չեխ որսորդների բաղադրատոմսով պատրաստված կարտոֆիլը  վաղուց է մտել իմ ¨ ընկերներիս խոհանոցը: Դա մեր սիրած կերակրատեսակներից է, քանի որ ¨՛  համեղ է, ¨՛  սննդարար, ¨՛ երկար ժամանակ կարող է տաք վիճակում մնալ,եթե պահենք  այն կրակի կողքին:
Չնայած արեգակը վաղուց էր լքել մեզ, բայց դեռ բավականին լույս էր: Ամառային ժամային ռեժիմին անցնելով` գրեթե մինչ¨ ժամը քսաներկուսը լույս էր լինում:
Ընթրելուց հետո, ոգելից խմիչքների փոխարեն ուրցից, անանուխից ու սրոհունդից (ջՉպՐՏոՏռ) պատրաստած անմահական թեյ խմեցինք ու կրակից  հեռանալով` պառկեցինք  կանաչ խոտերի վրա՝ որպես ներքնակ  օգտագործելով մեր քնապարկերը:
Երկու ընկերով, կողք-կողքի լուռ պառկած, ըմբոշխնում էինք մեզ ընձեռված հնարավորության պտուղները, ոտքով այդպիսի դժվարամատչելի վերելքից հետո: Պառկել եմ ու մտքից  հանել թե՛ տնտեսական հոգսերը, թե՛ աշխատանքային դժվարություններն ու ձախողումները… Հայացքս հառել եմ  հեռվում հազիվ նշվարվող մեքենաներին, որոնք Եր¨ան տանող մայրուղով շտապում էին դեպի քաղաքի ժխորը, դեպի շոգն ու բետոնապատ բնակարանները: Իսկ մենք` ահա այս չքնաղ բնության գրկում, անտառի  կանաչով ենք պարուրված ¨ ժխորի փոխարեն աղբյուրի խոխոջն  էինք լսում ու մեկ էլ մոշահավերի իրիկնային աղոթքները, մեղմ հովիկն էլ նուրբ շոյում է մեր ար¨ահարված դեմքերը:
Ծխի քուլաները շնգշնգան  հովերի հետ  սկսեցին պարել մեկ այս, մեկ` այն կողմ: Տը՜զզ, հայտնվեցին առաջին մոծակները: Մենք թաց ճյուղեր ավելացրեցինք կրակին, որոնց արձակած թանձր ծուխը հեռու էր վանում մոծակներին:
Ես մի պահ մտովի հասա իմ ծննդավայր Սարիգյուղի հանդերն ու վերադարձա: Գուլիվերը դրա կարիքը չուներ, քանի որ նա իր հարազատ Սոլակի սարերում էր ¨ հիմա պառկած, հեռվից դիտում էր իր սիրելի  ծննդավայրն ու իր հայրական տանը:
Աստիճանաբար ձորը լցվեց թանձր մշուշով: Միայն սարերի կատարներն էին գծագրվում, մնացածը` ծառերը, քարերը, նույնիսկ եկեղեցին, դանդաղ ընկղմվում էին գորշ մթության մեջ: Երկնքում, փայլփլուն խաղալիքների պես, եր¨ացին առաջին աստղերը:
Կրակին դրված թաց ճյուղերը երկար ժամանակ մխալով` չորացան ու բռնկվեցին, շրջակայքը միանգամից լուսավորվեց: Չնայած մի քիչ ցրտեց, բայց դա այն ցուրտը չէր, որ կրակին շատ  մոտենայինք. մենք նրանից որոշակի հեռավորության վրա էինք: Իսկ ահա գիշերային զեռունները, փոքրիկ սարդերն ու թրթուրները` ուղղակի գրոհում էին «կրակ-հրեշի» վրա ու զոհ գնում նրա անզուսպ երախին:
Աստիճանաբար կրակը հանդարտվեց, նրա ծիրանագույն բոցերն արդեն առաջվա պես լույս չէին տալիս, ¨ ջերմությունն էլ այնքան տհաճ չէր: Մթությունը, չար  ուժերի պես, մեզ ստիպեց կամաց-կամաց մոտենալ կրակին:
Մոշահավերը, ավարտելով իրենց աղոթքները, լռել էին՝ իրենց տեղերը զիջելով գիշերային անտես երգիչներին` ծղրիդներին: Նրանց համերգը ակամայից հիշեցնում էր Թումանյանի հայտնի քառյակը.
Հիմա բացել են հանդես,
Երգիչները մեր անտես,
Ջան հայրենի ծղրիդներ,
Յարաբ ո˚վ է լսում ձեզ:
Հանկարծ ծղրիդների հախուռն  ձայներին խառնվեց մի գայլի աղիողորմ  ոռնոց. «Ուուուուուու՜…», որը հնչում էր վանքի վեր¨ի թմբի գլխից: Երկուսս էլ լուռ էինք, երկուսիս ուշքն ու միտքը դեպի  գայլն էր, տեսնես ինչու˚  է ոռնում. «կամ աղն է պակաս, կամ` մաղը»: Հովիվների, խեղճ ու անճար գյուղացիների համար այդ ոռնոցը ահ ու սարսափ կտարածեր. մինչդեռ մեզ համար դա կարծես թե  սիմֆոնիա լիներ, չգրված մի երաժշտություն՝ համեմված ծղրիդների «ժողովրդական» սրտաբուխ երգերով: Բայց գայլի ոռնոցը (սիմֆոնիան) երկար չտ¨եց, որից  հետո թատերաբեմը մնաց չաչանակ ծղրիդներին, որոնք էլ մինչ¨ լույս շարունակեցին իրենց շարականները:
Աստիճանաբար մենք էլ սկսեցինք մեր «շարականները». նախ առօրյա  հոգսերից, մեզ հուզող հարցերից, ապա նոր անցանք որսի թեմային: Առաջինը որսից սկսեց զրուցել Գուլիվերը:
-Վերջերս, պատահաբար հանդիպեցի որսորդ Վալտերին, հիշու˚մ  ես նրան, Վաչի՛կ, Ռելեի գործարանում միասին էինք աշխատում:
- Հիշում ե՛մ, ինչպե՞ս չէ՛,- պատասխանեցի ընկերոջս:
- Նա շատ հուզումնալից մի դեպք պատմեց, որը ցանկանում եմ քեզ հայտնել, գուցե հետագայում պետք լինի գրելու համար,-իր կիսատ թողած միտքը շարունակեց Գուլիվերը:
- Վալտերն ասաց, որ վերջին անգամ երկու տարի առաջ է որսի գնացել, այն էլ` Քաշաթաղի շրջանի Հաթամաշեն գյուղը` Թախտազավոդից (Վազգենաշեն) վեր¨ ու դրանից հետո այլ¨ս որսի չի գնում: Պատմեմ, թե՛  ինչու˚,- ¨ Գուլիվերը սկսեց շարադրել Վալտերի պատմածը:
-Երեք ընկերով, երկու շնով գնացել էինք Հաթամաշեն, ուր պետք է ժամանեին նա¨ Ստեփանակերտի մեր ընկերները: Առաջին օրը անցկացրեցինք սպասելով, բայց մեր արցախցի ընկերները այդպես էլ չեկան: Նրանք չեկան նա¨ հաջորդ օրերին:
Երկրորդ օրը, հարկադրված, երեքով գնացինք որսի: Մեր խմբի ամենաերիտասարդ որսորդը Հակոբն էր, որն այդ օրը մի վարազ վիրավորեց: Մինչ¨ մթնելը հետապնդեցինք այդ վարազին, բայց մեր ջանքերն ապարդյուն անցան:  Հաջորդ օրը, վաղ առավոտյան, նորից գնացինք վիրավոր վարազի հետքերով: Մինչ¨ կեսօր ապարդյուն փնտրելուց հետո ետ վերադարձանք, քանի որ վարազը շատ հեռուներն էր գնացել, հավանաբար վերքն էլ  մահացու չի եղել:
Իրար հետ¨ից երկու շուրջկալ կազմակերպեցինք, բայց դարձյալ ապարդյուն: Արդեն քիչ էր մնում ձեռնունայն վերադառնայինք մեր հանգրվանը, երբ մեր մյուս ընկերը` Արթուրը, առաջարկեց մի վերջին անգամ էլ շուրջկալ կազմակերպել: Այդ առաջարկը Հակոբի սրտովը չէր, քանի որ շատ էր հոգնած, բայց ի˚նչ կարող էր անել նա, երբ իրենից ավագ ընկերները (ես նրա երկու տարիքից ավելին եմ) լուռ ու մունջ սկսեցին սարը բարձրանալ: Հակոբն էլ նրանց հետ սարը բարձրանալով  ու էլի մի երկու բլրակներ էլ անցնելով` հասավ որսատեղին:
Արեգակը չէր եր¨ում. ս¨, մութ ամպերը ծածկել էին երկինքը, ուր որ էր հորդ անձր¨ էր մաղելու: Ես մնացի անտառի ամենավերին փեշում, երկու բլրակների միջ¨ ընկած անցում: Արթուրը իմ ձախ  կողքով իջավ ցած, ներք¨ում դիրքավորվեց, իսկ Հակոբը, շներին վերցնելով, գնաց կենդանիներին քշելու:
Ուսապարկս դրեցի ծառի բնի մեջ, որ կրակելիս չխանգարի, հրացանս լիցքավորեցի շատ  խոշոր կոտորակներով ու դիրքավորվեցի՝ անցնելով մի հաստաբուն ծառի հետ¨ը: Բայց այն էլ ասեմ, Գուլիվեր ջա՛ն, որ ոչ մի հուզմունք, ոչ մի լարվածություն չէի զգում, կարծես թե որսի չէի եկել:
Հեռվից լսվեց Հակոբի ազդանշանային կրակոցի ձայնը, որից հետո` հարայ-հրոցը, բայց շները չհաչեցին, ուրեմն դեռ կենդանու հոտ չէին առել: «Հավանաբար այս մի շուրջկալն էլ ապարդյուն կանցնի»,- մտածեցի ես ¨ արդեն մտովի սկսեցի իրերս հավաքել` տուն վերադառնալու համար: Մեկ էլ հանկարծ, ինչպես ֆիլմերում է լինում, տեսնեմ մի խումբ վարազներ, իրար հետ¨ից շարք կազմած, գալիս են ուղիղ դեպի ինձ: Թողնելով, որ մոտենան ընդհուպ մինչ¨ մի տասը քայլ՝ ես սառնասրտորեն նշան բռնեցի առաջատար վարազի գլխին ու ձգանը քաշեցի: Սա միանգամից պառկեց, վայնասունն ընկավ խմբի մեջ, վարազները խառնվեցին իրար: Երկրորդ վարազը, ետ թեքվելով, կանգնեց իրենից հետո եկողի կողքին՝ փակելով նրա մարմնի կեսը:Որոտաց երկրորդ կրակոցը,երկրորդ վարազն էլ ընկավ,իսկ երրորդը արյուն տալով՝ գլորվեց խոր ձորը:Ես սառնասրտորեն դեն նետեցի կրակածս պարճուկները ¨ մի նոր փամփուշտ մտցնելով հրացանի մեջ`երրորդ կրակոցով նորից մի վարազ տապալեցի գետնին:
Ահա այդպես`երեք կրակոցով,երեք վարազ թողեցի տեղում,իսկ չորրորդը թավալգլոր գնաց ձորը:
Այդ ընթացքում,մինչ ես զբաղված էի նախճիրով,Արթուրն էլ էր հասցրել փախչող վարազներից երկուսին այն աշխարհն ուղարկել:
Գուլիվեր ջա՛ն,ինչու˚ եմ անընդհատ ասում սառնասրտորեն,քանի որ իսկապես ոչինչ չզգացի,ոչ մի հաճույք`իմ կրակոցներից:ՈՒրիշ անգամներ ուրախությունից ուշքս կգնար այդ կարգի հաջող կրակոցներիս համար,մարմինս դող կընկներ ադրենալինի առատությունից,բայց այդ անգամ ես ոչ մի հաճույք չզգացի:Գիտես,որ մի լոր էլ թռցնեի,սիրտս հետը կթռչեր բերկրանքից,իսկ այնտեղ`այդպիսի հազվագյուտ հաջող կրակոցներից անգամ (մի կրակոցով`երկու վարազ,չլսված բան),ես ոչ մի բավականություն չստացա:
Հակառակ իմ տրամադրության`ընկերներս ցնծության մեջ էին: Արթուրն ուրախ-ուրախ պատմում էր իր դիպուկ կրակած գնդակների արդյունքների մասին,Հակոբը ուրախությունից նույնիսկ փաթաթվեց ինձ ու համբուրեց՝ իմանալով,որ այդքան վարազ ենք խփել,բայց ես դարձյալ անդրդվելի էի, չէի ուրախանում:
Հետո մենք սկսեցինք ձորակից մեկիկ-մեկիկ դուրս հանել վարազներին ու քարշ տալ մինչ¨ սարի գագաթը՝ նախօրոք դատարկելով նրանց որովայնի պարունակությունը, որպեսզի մսի որակը չընկներ:
ՈՒժասպառել,հալից ընկել էինք,երբ չորրորդ վարազին հանեցինք սարի գագաթը:Հինգերորդին սկսեցինք քարշ տալով վեր բարձրացնել արդեն հորդառատ անձր¨ի տակ:Մի կողմից անձր¨ը,մյուս կողմից`սառը քամին է՛լ ավելի անտանելի էին դարձնում մեր վիճակը:Էլ չեմ ասում հաճախակի որոտացող ամպրոպը, որը հեռվից կամաց-կամաց մոտենում էր մեզ ¨ եթե մնայինք սարի գագաթին, մենք մեր զենքերով շանթարգելի դերում կլինեինք: Եվ ամեն անգամ, երբ հերթական շանթն էր փայլատակում մեզնից ոչ հեռու, ես մտովի Աստված էի կանչում, խնդրում արարչին, որ ների մեր բոլոր մեղքերն ու մեզ փրկի այդ փորձանքից:
Հինգերորդ վարազը մի կերպ բարձրացնելով սարի գագաթը` մենք կանգ առանք հանգստանալու: Այն էլ ասեմ, որ ոտքից-գլուխ թրջված, սառը քամուց սրթսրթացնելով, շանթահար լինելու վախով տարված, ուղեղս կարծես անջատած, անզգա ռոբոտի պես` կանգնած էի ¨ այդ իրավիճակից դուրս գալու ոչ մի ելքի մասին չէի էլ մտածում:
Մենք այդ գիշեր պետք է անպայման վերադառնայինք Եր¨ան, քանի որ հաջորդ օրը շատ կար¨որ գործեր ունեինք, բայց արդեն կեսգիշեր էր, իսկ մենք դեռ սարի գլխին էինք: Եթե այդ վիճակում շարունակեինք վարազներին քարշ տալ դեպի մեր հանգրվանը` մինչ¨ լույս հազիվ կհասցնեինք: Այդքան չարչարվելուց, տանջվելուց հետո մեր ավարը թողնեինք, գնայի՞նք, բայց ինչու˚…
Մթության մեջ խարխափելով,  լպրծուն քարերի վրայով սայթաքելով, վայր ընկնելով, ձորը գլորվելուց ու շանթահար լինելուց վախվորված՝ մենք կարծես մի դիվային խառնաշփոթի մեջ էինք ընկել: Լավ էր, որ Արթուրը, շուտ կողմնորոշվելով, առաջարկեց թողնել վարազներին սարի գլխին ու գնալ մեր հանգրվանը, իսկ առավոտյան շուտ վերադառնալ ու ավելի հարմար պայմաններում շարունակել կիսատ թողած գործը: Այդպես էլ վարվեցինք (վեցերորդ վարազին խոր ձորից բերելու մասին այլ¨ս խոսք լինել չէր կարող): Բայց, մինչ մենք կլքեինք վարազներին, նրանց վրա կրակած, դատարկ պարկուճներ դրեցինք, որպեսզի գիշերային գիշատիչները չհոշոտեն վարազներին (պարկուճներից փչող այրված վառոդի հոտը ամենավանողն է գայլերի, աղվեսների, շնագայլերի, առհասարակ գիշերային գիշատիչների համար):
Մեկ ժամ էլ չանցած մենք արդեն մեր հանգրվանում էինք` թուրքի կիսավեր բնակարանում, ուր չնայած որ հազար ու մի տեղից անձր¨ն էր կաթկթում, բայց ¨ այնպես քամիներից պատսպարված էր, վառարան կար, ու հետն էլ՝  մի քանի ժանգոտած մահճակալներ:
Անմիջապես վառարանը թեժացրեցինք, թաց շորերը փոխեցինք ու թունդ թեյ խմելով` պառկեցինք քնելու:
Ընդամենը չորս ժամ հասցրեցինք քնել: Ես նորից վառարանը թեժացրեցի ու մինչ¨ թեյնիկի ջուրը կեռար` ընկերներիս ոտքի հանեցի:
Դեռ լույսը չբացված` մենք արդեն սարի գլխին էինք: Դատարկ պարկուճները պահպանել էին վարազներին գիշերային գիշատիչներից, բայց եթե առավոտյան ուշանայինք, անգղները  (որոնցից շատ կան այդ վայրերում) կհոշոտեին մեր վարազներին: Անգղների համար այրված վառոդի հոտը վանող չէր, դա էր պատճառը, որ մենք դեռ լույսը չբացված` արդեն սարի գագաթին էինք: Բայց մեր շտապելուն մեկ այլ պատճառ էլ կար. աշխատում էինք հնարավորին չափ արագացնել, որպեսզի գոնե օրվա վերջում հասցնեինք աշխատանքի վայրում լինել: Հենց այդ պատճառով էլ մենք  այլ¨ս վեցերորդ վարազի ետ¨ից չգնացինք՝ բավարարվելով մեր ավարով (իբր թե հինգ վարազը քի՞չ էր):
Երկնքի կապույտ լազուրը աստիճանաբար պարզվում էր, այլ¨ս անձր¨ չէր գալու: Նախորդ օրվա պես տանջալի չէր մեր ճամփան,  քանի որ արդեն գլխիվայր էինք իջնում, ¨ գետինն էլ բավականին ցամաքել էր, քարերը չորացել էին` գիշերվա պես լպրծուն չէին: Քանի որ հեշտացել էր քարշ տալու գործը, ընկերներս ամեն մեկը երկուական վարազ կապեցին իրար ետ¨ից՝ ինձ թողնելով միայն մեկը, ¨ արագ-արագ իջան սարի լանջով դեպի ներք¨ում  խոխոջացող առուն: Առավոտվա մեկ ժամվա գործը` գիշերով հազիվ թե չորս, հինգ ժամում մենք հասցնեինք, այն էլ` առանց փորձանքի գալու:
Առվակի մոտ շտապ-շտապ հանեցինք վարազների «մուշտակները», հենց այդտեղ էլ երեք հավասար մասերի բաժանեցինք, ըստ որսորդների չգրված օրենքների` վիճակահանությամբ ու բռնեցինք տունդարձի ճամփան՝ այդպես էլ չհասցնելով այդ օրը աշխատանքի ներկայանալ:
Բացի աշխատանքից ուշանալու տհաճությունից ¨ մեր ընտանիքների խիստ անհանգստությունից, մի ավելի տհաճ` ես կասեի մի անդառնելի բան կատարվեց ինձ հետ այդ որսի ժամանակ. ես հասկացա, որ ծերացել ու անզգա կիլլեր եմ դարձել, այսինքն, սպանող մեխանիզմ եմ դարձել ¨ ուրիշ ոչինչ: Եթե մարդ արարածը իր որսից հաճույք չի ստանում ու սառնասրտորեն միայն սպանում է, ապա նա մեխանիզմ չէ, ապա ի˚նչ է: Հենց դա էր պատճառը, Գուլիվեր ջա՛ն, որ արդեն երկու տարուց ավելի է, ինչ որսի չեմ գնում: Եթե պետք է գնամ միայն սպանելու համար, ավելի լավ է այդ միսը գնեմ խանութից, իսկ ժամանակս օգտագործեմ հանրօգուտ աշխատանքի վրա:
- Վաչի՛կ, ի˚նչ կարծիքի ես, որ մենք էլ ծերանանք, մե՞նք էլ այդպիսին կդառնանք,- իր պատմությունն ավարտելով՝ հարցրեց Գուլիվերը:
- Չեմ կարծում, Գուլիվե՛ր, փաստ` այսօրվա մեր այս այցը բնության գիրկը: Ում ասես, չեն հավատա, որ երկու հասուն տղամարդ` որսորդներ, թոռնատեր պապիկներ, առանց զենքի, ոտքով այսքան ճանապարհ կկտրեն, կանցնեն, ինչ է թե մի գիշեր անցկացնեն քաղաքի ժխորից հեռու` անտառում, չոր ու կոպիտ վրանում, իրենց փափուկ մահճակալները թողած: Կերածներն էլ ի˚նչ է` խորոված կարտոֆիլ, այն էլ` առանց ոգելից խմիչքների: Այ, վաղը, հոգնած ու ջարդված կվերադառնանք տուն, մեր հետ տանելով ընդամենը մի քանի փունջ դեղաբույսեր  (մեր որսածը դա է լինելու), բայց չենք տրտնջա, քանի որ այս մի քանի ժամերը մայր բնության գրկում ենք անցկացրել: Այդ մի քանի ժամերը մեր կյանքը մի քանի տարով կերկարացնեն ¨ մեզ ուժ կտան հաջորդ ողջ շաբաթը առույգ աշխատելու համար: Այնպես որ, չեմ կարծում այդ ախտը մեզ էլ վարակի, – հանգամանորեն պատասխանեցի ընկերոջս մտահոգող հարցին՝ չնայած, որ նա ինքն էլ լավ գիտեր այդ հարցի պատասխանը:
Մի քանի թաց ճյուղեր դնելով կրակին, որ նորից մի լավ ծխան ու մոծակներին հեռու վանեն` մենք մտանք մեր շարժական տնակն ու ամուր փակելով «դուռ-լուսամուտ»` խցկվեցինք քնապարկերի մեջ:
Վրանից մի քիչ այն կողմ դեռ քչքչալով իր հին երգերն էր երգում սառնորակ աղբյուրը, ծղրիդներն  էլ ձայնակցում  էին նրան, բայց մենք չէինք լսում նրանց, քանի որ գունավոր ու անգույն երազների մեջ էինք արդեն:

ներկայացված է Ինքնագիր գրական մրցանակին

Քոլեցի Վաչե

ՍՊԱՆՈՂ   ՄԵԽԱՆԻԶՄԸ

Սրտնեղում եմ, շատ եմ սրտնեղում, երբ ամբողջ շաբաթ  սեղանից պոկ չգալով` թվեր եմ գրում աշխատանքի վայրում և հանկարծ հանգստյան օրերին չեմ կարողանում բնության գիրկը գնալ: Իհարկե, այդ դուրս գնալն էլ պետք է այնպիսին լինի, որ քեֆի չվերածվի: Խուսափում եմ ստամոքսը լցնելու պատրվակով կազմակերպված հավաքույթներից: Առաջներում այդ կարգի հավաքույթների հրավեր ստանալիս, ստիպված էի լինում մի պատճառ հորինել (մեղմ ասած` ստել), որ չմասնակցեմ, հիմա չեմ թաքցնում, միանգամից «ո՛չ» եմ ասում: Ընկերներս է ՛լ, բարեկամներս է ՛լ, նույնիսկ հարևաններս ու ծանոթներս էլ  արդեն լավ գիտեն դա և շատ անգամ  «կիսաբերան» են հրավիրում  ինձ խնջույքի՝ համոզված լինելով, որ մերժելու եմ: Բայց միայն ես չեմ այդպես վարվում, այդ հարցում իմ ընկերներից շատերն են ինձ նման, հատկապես` Գուլիվերը:

ամբողջը »


1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (11 հոգի գնահատել են միջինը - 2.55)
Loading ... Loading ...

ԴՈՒ

Լեյլա
ԴՈՒ
Տղաս արդեն քնեց: Անքնությունս դարձյալ արթնացավ: Ժամը 2-ն է, առավոտյան նորից պետք է երեխային տանեմ մանկապարտեզ, հետո վազեմ աշխատանքի:
Ինչու նորից քեզ հիշեցի: 5 տարի է, ինչ չեմ տեսել քեզ: Երազի պես եկար ու գնացիր: Մեկ օրով, չէ, ավելի ճիշտ, մի քանի ժամով: Ու համը թողեցիր բերանումս: Սիրելիս:
Մի քանի օրից պետք է ամուսնանայի: Ու դու հայտնվեցիր: Ու ես փողոցայինի նման նետվեցի քո գիրկը:
Երեկո էր: Նոր էի աշխատանքից վերադարձել, երբ զանգեցիր:
_ Հազիվ գտա քո համարը: Խնդրում եմ, չանջատես հեռախոսը: Քեզ շատ կարևոր բան եմ ասելու:
_Ինչ? Դուք ով եք? Ինչ եք ուզում ինձնից?
_Ես քեզ փողոցում հանդիպեցի, ու չեմ կարողանում մոռանալ: Խնդրում եմ, արի հանդիպենք, գեթ մի անգամ:
_Դուք գիտեք որ ես ամուսնանում եմ?
_Գիտեմ:
_Եվ նորից պնդում եք որ հանդիպենք?
_Այո, այդ իմ համար շատ կարևոր է: Խնդրում եմ:
_Անհնար է:
_Խնդրում եմ, տաս րոպեով: Երբ քեզ հարմար է: Խնդրում եմ:
_Լավ, վաղը ժամը հինգին կգաք իմ աշխատավայրի մոտ: Կարծում եմ, գիտեք տեղը:
_Այո, այո, շնորհակալ եմ, իմ հրեշտակ:
Անջատեցի հեռախոսն ու անմիջապես փոշմանեցի, որ համաձայնվել եմ: Ով ես դու? Ինչու ես հայտնվել իմ կյանքում? Արդյոք սա մեկի չար կատակը չէ, որպեսզի բաժանի ինձ և փեսացուիս? Միայն հետաքրքրասիրությունն էր ինձ առաջնորդել, երբ համաձայվել էի քեզ հետ հանդիպել: Արդյոք ով ես, և ինչու ես այդպես պնդում?
Հաջորդ օրը աշխատավայրից դուրս եկա, ասելով որ 20 րոպեից կվերադառնամ: Դրսում ինձ էիր սպասում: Ճիշտն ասած, բոլորովին ինձ դուր չեկար: Մի տեսակ անժամանակ ծերացած երիտասարդ էիր: Սկսեցինք քայլելով զրուցել: Այսինքն, դու էիր խոսում, ես միայն միավանկ պատասխաններ էի տալիս: Սակայն 15 և 25 րոպեն անցան, իսկ ես արդեն բոլորովին չէի ցանկանում վերադառնալ: Զանգահարեցի ու խնդրեցի ինձ փոխարինեն այդ օրը: Մինչ այդ բավականին շատ էի աշխատել և իմ, և ուրիշների փոխարեն, այնպես որ չկարողացան մերժել:
Պարզվեց, որ դու շատ սրամիտ ու հետաքրքիր ես: Ես հմայված քեզ էի լսում: Երկու ժամ քայլեցինք ու զրուցեցինք, ու պայմանավորվեցինք հաջորդ օրվա հանդիպման մասին: Ես արբած տուն գնացի ու բացի քեզնից այլևս ոչ մի բանի մասին ունակ չէի մտածելու:
Կաթիլը կախվել էր լվացքի պարանից ու չէր պոկվում: Ամբողջ օրը երկինքն անձրև էր արտասվել: Հիմա դադարել էր: Նա կանգնել էր պատուհանի մոտ ու կախարդված նայում էր պարանից կառչած կաթիլին: Ամբողջ հավերժություն տևեց, մինչև կաթիլը ծանրացավ, ու նա կաթիլի հետ միասին գահավիժեց անդունդ…
Հաջորդ օրը եկար, ու առաջարկեցիր գնալ քո տուն, քանի որ փողոցում մեզ միասին կարող էին տեսնել իմ և փեսացուիս ծանոթները: Իսկ քո տանը… այնքան կրքոտ էիր համբուրվում, այնքան ճկուն ու ճիշտ էին շարժվում մատներդ մարմնիս վրայով… Եվ ես չկարողացա դիմանալ, ես տրվեցի քեզ: Մի քանի ժամ անընդհատ սիրում էինք իրար, ես ապշած էի, քո էներգիան չէր սպառվում, ու ինձ հասցնում էիր ավելի ու ավելի վեր…
Կանգնել էր լեռան գագաթին: Մենակ էր: Արևն այրում էր դեմքը, քամին ապտակում էր մերկ մարմինը, ձյունն այրում էր ներբանները: Աչքերի առաջ աշխարհն էր փռված: Քամին ավելի ու ավելի ուժեղ էր դառնում: Նա բարձր ծիծաղեց ու չուզեց դիմադրել քամուն: Քամին հասկացավ, ու դադարեց հարվածել, սկսեց մեղմ շոյել ու պարուրել, ու հանկարծ ոտքերը կտրվեցին գետնից, սկսեց քամու հետ սուրալ…
Ու հերթական անգամ ընդմիջումից հետո ասացիր.
-Սիրելիս, ուզում եմ քեզ համտեսել:
Ես չհասկացա:
_Ինչ?
_Ուզում եմ փորձել քո համը:
Ու չթողեցիր նորից հարցեր տամ: Կրքոտ շուրթերդ սկսեցին շոյել մարմինս, իջնելով ավելի ու ավելի ներքև: Ես ընկել էի հաճույքի հեղեղի մեջ, որ, թվում էր, ավարտ չունի: Դա թռիչք էր դեպի անսահմանություն: Ազատություն էր… Դու մի հրաշագործ էիր, որ թույլ տվեցիր ինձ տեսնել իրականությունից այն կողմ…
Նա լսում էր երկրի սրտի զարկերը: Պառկել էր ականջը դրած հողին, ու լսում էր կենսատու մոր սիրտը: Հետո աստիճանաբար իր սրտի զարկերը սկսեցին լսելի դառնալ: Ներդաշնակ էին մոր զարկերի հետ: Լսում էր, թե ինչպես է ծաղիկը հյութ խմում մորից, հետո նաև իրենից, ինչպես է մոր մարմնում շարժվում ջրի հոսքը, հետո նաև իր մարմնում, ինչպես փոքրիկ բզեզը փորեց ու մտավ իր մեջ, առանց ցավ պատճառելու, ասես ինքն էլ հող էր…
Հետո էլ քեզ չտեսա: Մի շաբաթ շարունակ զանգում էիր, ես չէի պատասխանում, ու վերջապես մի օր էլ ասացի որ դու իմ կյանքում չկաս,խնդրեցի էլ ինձ չանհանգստացնել: Մեր հանդիպումից շատ ուշ էի վերադարձել, ու չկարողացա մորս ստել: Հասկացավ որ ինչ-որ մեկը հայտնվել է իմ կյանքում ու արգելեցին ինձ տնից մենակ դուրս գալ, նույնիսկ հեռախոսին մոտ չէին թողնում,ու վերահսկում էին քեզնից ստացած զանգերս ու թե ինչ եմ խոսում: Իսկ փեսացուիս քո մասին պատմել չհամարձակվեցի: Շուտով ամուսնացա, հետո երեխա, աշխատանք, հոգսեր, մի խոսքով, “երջանիկ ընտանեկան կյանք”: Բայց դու իմ կյանքում եղել ես, ու ես երբեք չեմ մոռանա:
Կուչ է եկել իր սիրելի բազկաթոռին ու սպասում է: Ով է մեղավոր… նա ինքը ընտրեց անդորրը, պայքարելն իր համար չէր: Նրան, ում սպասում էր, կորցրել է անդարձ: Մենակ է: Ամբողջ երկրագնդում մենակ…

Ներկայացված է Ինքնագիր գրական մրցանակին

Լեյլա

ԴՈՒ

Տղաս արդեն քնեց: Անքնությունս դարձյալ արթնացավ: Ժամը 2-ն է, առավոտյան նորից պետք է երեխային տանեմ մանկապարտեզ, հետո վազեմ աշխատանքի:

Ինչու նորից քեզ հիշեցի: 5 տարի է, ինչ չեմ տեսել քեզ: Երազի պես եկար ու գնացիր: Մեկ օրով, չէ, ավելի ճիշտ, մի քանի ժամով: Ու համը թողեցիր բերանումս: Սիրելիս:

ամբողջը »


1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (12 հոգի գնահատել են միջինը - 2.67)
Loading ... Loading ...

ԻՄ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ

Իմ արդարացումը
Բժշկական համալսարանի դիմաց, ինչպես ամեն աշխատանքային առավոտ, իրար գլխի էին կուտակվել հասարակության ամենատրաբեր շերտերի «զարդերը»։ Երբենմ հաճելի էր մխրճվել ամբոխի մեջ՞ այդ պահերին զգում ես, էրի որ իրավունք ես ձեռք բերում ատել մարդկանց, քանի որ նրանք ընդամենը ամբոխ են և ոչ ավելին։ Գետնանցումի երկու կողմը երիտասարդ աղջիկներ քրիստոնեական բուկլետներ էին բաժանում։ Մեխանիկորեն վերցնում եմ։ Դեղին, երեք տակ ծալած քարոզի մասնակցելու հրավեր էր։ Բանկետ էլ էր լինելու (դատարկ «հոգևոր» միջոցառումներին այցելուներ գրավելու ամենաարդյունավետ միջոցը)։
Բժշկականի դիմաց ամբոխ է հավաքվել։ Բայց այս առավոտ ես այնտեղ չեմ լինի։
Ես դժոխքում եմ։ Շուրջս՝ ամայություն։
– Հե՛յ, – գոռում եմ՝ որևիցե արձագանքի ակնկալելիքով։
Ոչ մի ձայն, ոչ մի պատասխան։
Երկրորդ անգամ կանչել սիրտ չեմ անում։
Աաա՜, գտան ինձ, բռնեցին։ Որոշել էին դարձի բերել։ Չստացվեց։ Ես իմ դրոշմանիշների հավաքածուից չէի հրաժարվի։ Այն արդեն լիքն էր, մնում էր միայն մեկ ազատ տեղ։ Մի փոքրիկ դրոշմանիշ։
Թունավոր հեգնական ժպիտով.
– Ինքնասպանությունը մեղք է, որդյակս, էլ ի՞նչ էիր ուզում։
Ի՞նչ է անում ավտոի հետևից վազող շունը, երբ հասնում է մեքենային։
– Ի՞նչ է անում։ Ուղղակի ոչ մի բնաի էլ չի հասնում, – մռթմռթացի ես։
– Պարտվողի պատասխան։
– Իսկ դու ինչ էիր սպասում լսել։
– Խնդիրը իմ ակնկալածի մեջ չի։
Նորից այս դեմքը՝ հոգնած, ծուռ, հանգած աչքերով։ Փրփուրը դանդաղ քսում էի այտերիս, մինչդեռ վրաս էր աչքերը հառել տիպիկ «կորած» մեկը։
Ինչին էի սպասում։ Իմ հավաքածուն արդեն լիքն էր։ Չէ, կար դեռ մի ազատ տեղ, դեռ պակասում էր մի դրոշմանիշ։ Որտեղից այն ճարել։ Եվ արժե՞ր արդյոք։ Ինչ կարժենա այն ինձ։ Իսկ իմ հավաքածուն։ Որքա՞ն է նստել ա՛յն ինձ վրա։ Մի կյա՞նք։ Քիչ է։
Գրողը տանի։ Ահա այն։ Արյուն։ Հենց ծնոտիս կողքը։ Մի բարկ կարմիր գիծ։ Հաստացավ։ Նրա հետ աճեց նաև մի սուր ցավը ու դուրս ցայտեց։ Վերջ։ Սրան չէի՞ր ձգտում։ Հիմա բոլորը տեղում են, ալբոմը լցված էր։ Վերջին դրոշմանիշը կարմիր էր և սառը։ Արդեն կարելի էր փոխանակել ողջ հավաքածուն, հանձնել անվերադարձ։
Խնդիրը իմ մեջ է։
– Իմ ուղեղո՞ւմ։ Միգուցե լյարդիս մե՞ջ է։ Իսկ ենթաստամոքսային գեղձն ի՞նչ վատ թեկնածու է։ Աա՜, գտա լեզվիս տակ է, ամեն բառ արտասանելուց էլ գժի պես ցավում է։
Իսկ ո՞ւր են կորել բոլորը։ Միայն դու ես այստեղ։ Ինչո՞ւ։
Ամեն տեղ թափված են գլանակների մնացորդներ։
Օ՜, եթե գեթ մի հատը լիներ չծխած, չվառված, նոր։
Խնդիրը իմ թոքերի մեջ է։ Նրանք ինձնից նեղացել են և ոչ անտեղի։
Իսկ այս նկա՛րը։
– Արե՛գ, սա ո՞վ է։
– Չգիտեմ, – միշտ նույն անվրդով ինտոնացիան։
– Այս լուսանկարները մի՞շտ էին այստեղ։
– Հայտնվեցին քո գալուց հետո։
Չի ճանաչում։ Իսկ դա Նա է։ Ես հո սկզբից ճանաչեցի։
Դժոխքում էլ ինձ հանգիստ չես տալիս։ Այդպես էլ պետք է լիներ, դու ինքդ մի ամբողջ քայլող դժոխք, քավարան ու դրախտ ես։
Պարաններ, պարաններ, … նրանց վրա ես արդեն չեմ զարմանում։ Վիզս էլ ցավում է։
Ամենը տեղի ունեցավ այդ գրողի տարած քիրստոնեական բուկլետի պատճառով։ Համոզված եմ դրանում։ Պետք էր թողել նրան փողոցային աղբի գերհզոր պաշարների ամենախորքում, հենց առաջին իսկ օրն էլ՝ վերցնելուց անմիջապես հետո։
Ես այն պահեցի։ Դրեցի գրպանս՝ վեց տակ ծալելով։ Մոռացա դրա մասին։ Իսկ այն ինձ սպանեց։
Ժամանակն էր եկել լրացնելու իմ հավաքածուն։
Պետք էր վճռականություն ցուցաբերել, և ես վազեցի հորս ուշադրությունը գրավելու։
Առաջին գործողությամբ պետք էր անախորժության մեջ ընկնել։ Ես դա հաջողացրի առանց որևէ դժվարության ։ Երկրորդը՝ հորս այդ ամենը մատուցելն էր։
«ԵԼՔ ՉԿԱ»։ Ինչպես մետրոյում։ Չկա և վերջ։ Այսպիսի ցուցատախտակներ են փակցված ողջ դժոխքով մեկ, ուր էլ որ քայլերս ուղեմ։ Կարմիր տառեր աչք ծակելու չափ սպիտակ ֆոնի վրա։
–Չկա, չկա, չկա, – մեխանիկորեն կարդում եմ , երբ իմ բաժնից՝ լցված գլանակներով ու Նրա նկարներով, գնում եմ Արեգի բաժին։ Այն իմ համար դատարկ է, միայն գետնից միչև առաստաղ հայելապատ պատերի մեջ արտացոլվում եմ Ես ու իմ գլանակները, ոտքերիս պարաններ են փաթաթվում, բայց ետ նայելուց դրանք չեն երևում։
– Ու դու ուզում ես ինձ համոզել, որ այդ շունը ես եմ, ու միայն այն պատճառով, որ երբեք չեմ տեսել, որ շունը հասնի ավտոին, հավատացնում ես, թե պարտվո՞ղ եմ։ Հիմարությո՛ւն։
Կարևոր չէ՝ ինչպես մենք հանդիպեցինք։
Չգիտես ինչու՝ բոլորը դրան մեծ կարևորություն են տալիս, բայց դա երկրորդական է։ Կարևորն այն է, թե ինչու մենք միասին մնացինք։
Եթե մակերեսորեն նայենք, ապա ես ուղղակի նրան էի պետք, իսկ նա՝ ինձ։ Այլ կերպ ասած՝ մեզ իրար հետ լավ էր, մենք միմյանց լրացնում էինք և նման այլ սենտիմենտալ բաներ։ Իսկ ավելի խորանալ անգամ չարժի։
Նա նկարում էր ու երազում երգչուհի դառնալ։ Երբ ես նրան ասացի, որ նրա նկարները իր մթագնած գիտակցության արդյունքն են, նա նեղացավ և հերթական անգամ մի քանի օրով փակվեց իր սենյակում։ Այդպիսի բաներ նրա հետ հաճախ էին պատահում։
Դա էլ նրա դրոշմանիշներ փոխանակելու ձևն էր՝ հաճախ ու փոքր քանակով։
– Իսկ ո՞ւր է Սատանան։ Նրան ինչքան գիտեմ Լյուցիֆեր են կոչում, այդպես չէ՞։
– Սատանա՞ն։ Երբեմն ինձ թվում է ոչ մի Սատանա էլ չկա։ Նա ուղղակի Աստծո մեջի չար Երեխան է, որ ուզեցել է մի քիչ զվարճանալ։
Պե՛տք չէ ինձ վերաբերվել որպես փրկարար փարոսի։ Ես թշվառներին օգնության ֆոնդ չեմ, ոչ էլ հոգեբույժ։ Ես չեմ կարող ուրիշների պրոբլեմները լուծել, երբ իմ սեփականները մնում են չլուծված։ Ես չեմ դիմանում քո նվվոցին, ինքնապախարակման նոպաներին ու այդ ամենի հետ հանդերձ ամենափոքր իսկ քննադատություն ընդունելու անկարողությանը։
Դու ինձնից օգնություն ես սպասում, բայց երբ ես քեզ ճիշտ սնվելու ձևն եմ թելադրում, դու համարում ես, որ այդպես սահմանափակում եմ քո ազատությունը։
– Ո՞ւր է տանում այս խորշը։
– Ասում են՝ դեպի խավար։
– Երբե՞ք չես գնացել։
– Չէ։
– Ինչի՞, հետաքրքիր չէ՞, թե ինչ է այնտեղ՝ մյուս ծայրին։
– Երևի խավար և էլ ոչինչ։
– Իսկ եթե՞ էլի ինչ-որ բան կա։
– Ապա դա միայն քաոտիկ պատրանք է և էլ ոչինի։
– Ինչո՞ւ՝ ոչինչ։ Ոչինչը այստեղ է՝ դժոխքում։ Ուղղակի ոչինչ չի լինում։ Ավելի խավար, քան Երկրի վրա, ես չեմ պատկերացնում, և ավելի մութ, քան մարդկանց հոգիներում, չի էլ կարող լինել։ Իսկ եթե ոչինչը ամեն մարդկայինի բացակայությունն է, ապա այնտեղ ուղղակի դրախտն է գտնվում, քանի որ դրախտը հենց մարդկանցից ազատ մի տեղ է։ Ավելի ճիշտ, դրախտը տեղ չի, հոգեվիճակ է, դա մարդկանցից հեռու լինելն է։
Եվ ես ուղղակի համոզված եմ, որ ամեն մեկի դժոխքում կա քո նման մեկը, մի մարդ, ուղղակի մարդ, որն ինքն իրենով ավելի մեծ ոչինչ է, քան ողջ տիեզերական ոչնչությունը միասին վերցրած։ Եվ այդ մարդու կողքը վերանում է սատանայի անհրաժեշտությունը, որովհետև դու լիովին նրան փոխարինում ես։
Էլ ի՞նչ կարիք կա սատանա փնտրելու, եթե մենք ինքներս ենք՝ ամեն մեկս մեր համար մի դև ու չար աստված։
Նստած էի գետնին և հետևում էի, թե ինչպես է սառը հեղուկը դանդաղ հոսում խամրած նարնջագույն հատակի վրայով։ Այն իր կլոր ուռուցիկ եզրերով գալարվում էր ու զանազան նախշեր գծագրելով՝ մոտենում ոտքիս։ Վերջին պահին մեխանիկորեն ոտքս քաշեցի։ Հետաքրքիր է հիմա այն ինչ համ ունի։ Երևի գետնի համը ներծծել է ու դառել է քաղցրադառը, դրա հետ մեկտեղ ներծծած կլինի նաև այստեղ անցած-դարձած մարդկանց հոտը։ Իմ, Իռայի, հորս, Հարութի…Հետաքրքիր է՝ եթե մեկը սա խմեր, ասենք մի շուն, ավելի՞ շատ բան կաստանար, քան ամանից խմելու դեպքում։ Շատ ի՞նչ։ Եթե բաժակի մեջ էլ մեկը քայլեր, բաժակն էլ նույնքան ինֆորմացիա կփոխանցեր խմողին, որքան այս հատակը։
Նորից հասավ ոտքիս։ Այս անգամ չքաեցի։ Ինչի՞ համար։ Թող գալարվի, գետի նման բախվի ոտքիս ու շրջանցի։ Միգուցե այսպես էլ է իր մեջ եղած տեղեկատվությունը փոխանցում։ Կարող է այսպես էլ իմանամ, թե ինչ համ ունի այս խամրած նարնջագույն հատակը։
Իզուր չէ, որ մարդիկ այդքան ջանք են թափում միմյանց ոչնչացնելու համար։ Մենք իսկապես դրան արժենք։
Նա ինքնասպանության փորձ էր արել։ Դրանից հետո որոշ ժամանակ գնացել էր հոգեբանի մոտ, բայց … նրան հոգեբան պետք չէր։ Այդպիսինը պետք չէր։ Հոգեբանը չէր ներգրավվում նրա կյանքի սցենարի, նախագծված հունի մեջ, այդ քաոսային համակարգի մեջ. դրոշմանիշների անիմաստ ծախս էր։
Սուիցիդալ հակումներով փոքրիկ աղջիկ, որ փորձում էր նկարել և չէր դիմանում քննադատությանը։ Արդյո՞ք ինձ պետք էր նա։ Ոչ։ Թե …
Այն էլ ինչպե՜ս։ Նա պետք էր ինձ իմ հավաքածույի համար, նա պետք էր ինձ իմ ինքնաքայքայման ճանապարհին ինձ խթանելու, առաջ մղելու համար։
Ես սպասում էի, որ նա մի օր մի գժություն կանի, անգամ ուզում էի, որ անի։ Երկար չսպասեցի։
Փող, փող, փող։ Մարդկային հարաբեորությունների անկյունաքարը։ Ո՞ւմ պետք չէ այն։ Իսկ Նրան պետք էր միշտ, անընդհատ և անսպառ քանակությամբ։
– Եթե այդքան փողի կարիք ունես, ինչո՞ւ չես վաճառում հանճարող նկարներիցդ մեկ-երկուսը։
Երբեք չէի կարող պատկերացնել, որ մեջքի վրա պարկելն ու անիմաստ առաստաղին նայելը, այսքան հաճելի ու արդյունավետ գործ է։ Այո, հենց գործ, անգամ՝գործունեություն։ Մի քանի երկար ճաք՝ շրջապատված բազում վտակներով, մի մեծ, չաղ սարդ՝ մեջքին սպիտակ խաչ։ Ճանճ է պետք ճարել։ Թարսի պես ոչ մի ճանճ չկա։ Խոնավ օր է։ Սարդերն էլ վաղուց արդեն պետք է քնած լինեին։ Եթե շարունակել ճաքերը, նրանք մի կետում հատվում են։ Կարելի է հատել ուղիղ սարդոստայնի կենտրոնում, խաչով սարդի տակ։ Կստացվի սարդոստայնի շարունակությունը առաստաղի վրա։
Պետք է վեր կենալ։
– Մրսե՞լ ես, – արձագանքեց նա իր բաժնից իմ հազը լսելով։
– Հա, մի քիչ։ Այս խորշից սարսափելի սառը օդ է փչում։
– Կներես, որ գոռգոռացի։ Ակամա ստացվեց։
Եթե դու էլ չլինեիր, այստեղ իսկական … – տխուր քմծիծաղով ավարտեցի նախադասությունս։
Դու ճիշտ ես. Սատանան Երեխա է, բայց ոչ Աստծո՝ մեր մեջի։ Մեկ-մեկ նենց հիմարություններ ես անում, որ անգամ չգիտես, թե ինչի՞ համար, ի՞նչ ես ուզում ապացուցել դրանով և ամենակարևորը՝ ո՞ւմ։
Եթե ինձ հարցնեին դեռ երեկ, ես կասեի, որ իմ պրոբլեմը հայրս է, Նա, դու ու այս դժոխքը։ Հիմա ես հասկացա, որ սխալվել եմ. սա դժոխք չէ՝ քավարանն է։ Ժամանակավոր մի տեղ, անցողիկ ինչպես ամեն ինց, բացի անսահմանությունից, որը մեր՝ մահկանացուներիս համար էլի անցողիկ է, քանի որ անըմբռնելի է, և մենք սիրում ենք շատ շուտ մոռանալ նրա մասին, ինչպես և ամեն կարևորի մասին։ Մեզ միշտ զբաղեցնում են մանրուքները. այդ մեծ, հզոր, ահռելի մանրուքները։ Ինչն ավելի հզոր կարող է լինել, քան մարդու գիտակցությունը միշտ զբաղեցնող մի աննշան բան, մի դատարկություն, որը խանգարում է ընկալել մնացած ամեն ինչ։
Չէ, իմ պրոբլեմը հայրս չէ, ես եմ, սա էլ դժոխք չէ, հավիտենական չէ։ Հիշում ես այն խորշը, որ մտքիս հանգիստ չէր տալիս, ամեն օր, ամեն ժամ իմաց տալիս իր մասին, հիշացնում, որ չմոռանամ, ասես՝ ես նրան շատ պետք էի։
Ներիր, որ գոռգոռացի։ Այս ամենը ես պետք է շուտ ասեի ու ասեի Իռային։
Դու այդպես էլ չասացիր, թե ինչո՞ւ ես այստեղ մենակ։
Հեյ, Արե՛գ, լսո՞ւմ ես ինձ։
Բայց ինչ ուզում ես ասա, այս թունելը ինչ-որ տեղ տանում է։ Շատ հնարավոր է՝ դեպի դատարկություն, դատարկությունն էլ է վայր։ Չգիտեմ՝ այնտեղ ինչէ, բայց սա իմ ելքն է, այստեղով պետք է դուրս գամ։
Դե, մի բան ասա, ձեն հանիր, ուզում ես գոռա վրաս, եթե նեղացած ես, բայց ցույց տուր, որ կենդանի ես, կաս։ Այ, հենց էս պահը հիշացնում է, երբ առաջին անգամ եկա ու սարսափիկ կարկամած մի կերպ ինձ ստիպեցի գոռալ, օգնություն կանչել։ Դու այդպես էլ ձայն չհանեցիր մինչև վախից ձենս գլուխս չգցեցի։ Հետո եկար, ասես՝ ամեն ինչ նորմալ է, ասես՝ բան չի պատահել, կարծես՝ այստեղ ամեն օր իմ նման մի գիժ են ուղարկում։
Արե՛գ, ո՞ւր կորար։

Ներկայացված է Ինքնագիր գրական մրցանակին

Արմին Բեկար

ԻՄ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ

Բժշկական համալսարանի դիմաց, ինչպես ամեն աշխատանքային առավոտ, իրար գլխի էին կուտակվել հասարակության ամենատրաբեր շերտերի «զարդերը»։ Երբենմ հաճելի էր մխրճվել ամբոխի մեջ` այդ պահերին զգում ես, որ իրավունք ես ձեռք բերում ատել մարդկանց, քանի որ նրանք ընդամենը ամբոխ են և ոչ ավելին։ Գետնանցումի երկու կողմը երիտասարդ աղջիկներ քրիստոնեական բուկլետներ էին բաժանում։ Մեխանիկորեն վերցնում եմ։ Դեղին, երեք տակ ծալած քարոզի մասնակցելու հրավեր էր։ Բանկետ էլ էր լինելու (դատարկ «հոգևոր» միջոցառումներին այցելուներ գրավելու ամենաարդյունավետ միջոցը)։

ամբողջը »


1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (13 հոգի գնահատել են միջինը - 3.00)
Loading ... Loading ...