Հայերեն   English   Русский  
Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանն ուրախությամբ տեղ կզբաղեցներ Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո: Այդ մասին երեկ հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Վրացական ընդդիմությունը քննադատել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որը հրաժարվել է երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազա տեղակայել, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:
Այց ձկնաբուծարան, վրացերենի իմացության կարևորության և Վրաստանի քաղաքացիությունը Հայաստանի քաղաքացիության հետ համատեղելու մասին քննարկում, դաս՝ արվեստի դպրոցում, աղոթք՝ Սուրբ խաչ եկեղեցում և կանանց մենաստանում․ սրանք Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հիմնական կանգառներն են, որ նա արել է երկրի բարձրադիր Ջավախքի շրջան կատարած իր երկօրյա այցի ժամանակ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ծննդյան տոնի առթիվ:
Ավարտվեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան։ Նա երկօրյա այցով Հայաստան էր ժամանել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։ Զուրաբիշվիլին իր առաջին այցը նախագահի պաշտոնում Բաքու էր կատարել, որտեղ և հակահայկական հայտարարություն էր արել։ Այս համատեքստում նրա երևանյան այցը ուշագրավ էր՝ հասկանալու, թե այստեղ նա ինչ դիրքորոշում կցուցաբերի։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի ՝ Հանրապետության նախագահի նստավայրում մարտի 13-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Վրաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է երկու երկրների նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: