Հայերեն   English   Русский  
հաշմանդամ
Նոյեմբերի 13-ը նշվում է որպես Կույրերի միջազգային օր: Այս առիթով էլ հանդիպել ենք բանասեր, տիֆլոմանկավարժ Սիփան Ասատրյանի և նրա կնոջ՝ Վանուհի Ստեփանյանի հետ:
Ադրբեջանի Գախի շրջանում առաջին խմբի հաշմանդամ Բախթիյար Բայրամովը, ի նշան բողոքի, այրել է իր անձնական ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը և «Անկախ կյանքի հայկական ցանցը» իրենց մտահոգությունն են հայտնում վերջերս լայն տարածում գտած դրամահավաքների վերաբերյալ, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների, նախկին զինծառայողների՝ արտերկրում «բուժելուն»:
Գյումրին այսօր 11-րդ անգամ տոնեց ՙքաղաքի օրը՚: Միջոցառումները բազմազան էին ու օրը հագեցած էր տարբեր իրադարձություններով. քաղաքի մի ծայրում բացվեց ասֆալտապատված երկրորդական փողոց, մյուսում՝ խաղահրապարակ: Ինչպես արդեն հայտնել էինք, այս անգամ գյումրեցիներին տոնական համերգ հրապարակում չէր սպասվում, փոխարենը որոշել էին համերգային փոքրիկ հատվածներ ապահովել քաղաքի տարբեր մասերում: Կենտրոնական հրապարակում թևածում էր ռետրո տրամադրությունը, այստեղ կազմակերպվել էր ռետրո մեքենաների ցուցադրություն: Հրապարակից ...
Արդեն երեք տարի է` Արտյոմ Սահակյանն անվասայլակին է: Հայոց բանակի սպան 2010 թ. մարտի 1-ին ադրբեջանցի դիպուկահարի գնդակից Արցախի սահմանը պաշտպանելիս հրաշքով փրկվել է: Մենք անդրադարձել ենք այդ պատմությանը և ներկայացրել, թե ինչպես էր նա Նոր կտակարանը դրել ծոցագրպանն ու գնացել մարտական հերթապահության, ու թե ինչպես էր այդ կտակարանը պաշտպանել նրա սիրտը մահացու գնդակից: Արտյոմն Աստծո կամքով փրկվել է, սակայն գամվել անվասայլակին. գնդակը վնասել է ողնաշարը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: