Հայերեն   English   Русский  
«դեղին ժիլետներ»
Ֆրանսիական բանակի ստորաբաժանումները չեն օգտագործվի «դեղին ժիլետների» ցույցի ժամանակ կարգուկանոն ապահովելով:
Փարիզի քաղաքապետն այսօր դատապարտեց «Դեղին ժիլետներ» շարժման ցույցերի մասնակիցների գործողությունները և հանգստության ու պատասխանատվության կոչ արեց:
«Դեղին ժիլետների» շարժման 18-րդ ցույցը Փարիզում ուղեկցվում է ոստիկանության հետ լայնամասշտաբ բախումերով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Դեղին ժիլետները», որոնց ընդվզումները կառավարության դեմ Ֆրանսիայից փոխանցվեց հարևան Բելգիա, Մոնսում, որ Բրյուսելից 150 կմ հեռավորության վրա է, հարձակվել են թագավորության նախկին վարչապետ, 67-ամյա Էլիո դի Ռուպոյի տան վրա:
Ֆրանսիայի ազգային ոստիկանության գլխավոր տեսչությունը «Դեղին ժիլետների» շարժման ցույցերի սկզբնավորումից ի վեր 166 հետաքննություն է կատարել, որնք կապված են ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ չափն անցած ուժ կիրառելու հետ:
Ֆրանսիայի «Դեղին ժիլետների» շարժման 11-րդ ալիքը ողջ երկրում հավաքեց գրեթե 70 հազար մասնակից և ուղեկցվեց միջադեպերով:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է առաջին պաշտոնական տվյալները այսօրվա ցույցերի մասնակիցների թվի մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով AFP գործակալությանը, ընդհանուր հաշվով փողոց է դուրս եկել 27 հազար մարդ:
Ինչպես տեղեկացմում է «ՌԻԱ նովոստի» գործակալության թղթակիցը, Փարիզում սկսվել է «Դեղին ժիլետների» կողմնակիցների 10-րդ բողոքի ցույցը: Տեղի ժամանակով 11:30-ին (14:30 երժ) Ֆրանսիայի մայրաքաղաքի 7-րդ թաղամասում՝ Հաշմանդամների ծառուղիում, հավաքվել է մի քանի հարյուր մարդ, մարդիկ շարունակում են հավաքվել:
Բրիտանական «Դեղին ժիլետներ» ընդվզման շարժման առաջնորդներից մեկին, որ հանդես է գալիս երկիրը ԵՄ-ից շուտափույթ դուրս բերելու օգտին, այսօր բռնել է լոնդոնյան ոստիկանությունը:
«Կարմիր վզկապների» շարժումը, որ ձևավորվել է Ֆրանսիայում ի նշան բողոքի «Դեղին ժիլետների» շարժաման մասնակիցների կատարած շարունակական ավերածությունների ու մայրուղիների փակման դեմ, զորակցել է Փարիզում ցույց կազմակերպելու նախաձեռնությանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: