Հայերեն   English   Русский  
Ֆրանսիայի կառավարություն
Նոր օրենքը, որ պատրաստում է Ֆրանսիայի կառավարությունը, էապես կխստացնի ցույցերի ժամանակ անկարգությունների մասնակիցների պատիժը, ընդհուպ անհատական նյութական պատասխանատվությունը: Այդ մասին երեկ հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը TF1 հեռուստատեսության եթերով:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը մտադիր է դեկտեմբերի 21-ին հանդիպել «Դեղին ժիլետների» ներկայացուցիչների հետ երկրի արևմուտքում՝ Վերին Վյեննա դեպարտամենտում: Այդ մասին հաղորդել է BFM հեռուստատեսությունը՝ հղում անելով կառավարության աշխատակազմին:
Ի՞նչ է տեղի ունեցելՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան՝ դեկտեմբերի 11-ին, Ստրասբուրգի կենտրոնում՝ ծննդյան տոնավաճառում, մի տղամարդ հրազենից կրակ է բացել մարդկանց վրա: Ըստ վերջին տեղեկությունների՝ գրոհի զոհ է դարձել 3 մարդ, 12-ը վիրավորվել են:
Երկրի ղեկավարը նման որոշում ընդունեց «Դեղին ժիլետների» ընդվզման խորապատկերում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը սկսվեց այսօր Ելիսեյան պալատում: Պատվիրակության ժամանման կադրերը և հանդիպման սկիզբը հեռարձակել է BFM հեռսուստատեսությունը:
Երկրի կառավարությունը զիջեց ցուցարարներին և, ի վերջո, խոստացավ մինչև 2019 թ. վերջը չբարձրացնել վառելիքի հարկը:
Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայով մեկ մասշտաբային բողոքի ցույց է կայացել դիզելային վառելիքի հարկերի բարձրացման պատճառով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: