Հայերեն   English   Русский  
Վերաքննիչ քրեական դատարան
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի հրապարակեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի գործով որոշումը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն այսօր՝ օգոստոսի 5–ին որոշում է կայացրել բավարարել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով նրա պաշտպանի ներկայացրած բողոքը, բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։ Ըստ այդմ՝ որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատավորի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու գործողությունը ճանաչվելու է անթույլատրելի ապացույց և աշխատասենյակից առգրավված իրերը ենթակա չեն լինելու որպես ապացույց օգտագործման։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքը, իսկ առաջին ատյանի դաստարանի հունիսի 7–ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։
Իմ առանձնատնից հայտնաբերված զենքերը որեւէ առնչություն չունեն «Մարտի մեկի» գործի հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ինՎերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով նիստին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Այսօր՝ հուլիսի 19-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ Դատախազության կողմից բերված բողոքի քննությունը հետաձգվեց, քանի որ դատախազ Դոլմազյանը գրություն էր ուղարկել դատարան, որ այսօր նույն ժամին այլ դատական նիստ ունի և չի կարող ներկայանալ սույն դատական նիստին: Նա միջնորդել էր հետաձգել նիստը, որպեսզի մեղադրող դատախազները ևս կարողանան ներկա լի ...
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր՝ հուլիսի 19–ին որոշում է կայացրել մերժել «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը։
Վաղը՝ հուլիսի 19-ին, ժամը 14:00-ին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: