Հայերեն   English   Русский  
Գիտության պետական կոմիտե
Գիտության պետական կոմիտեի կողմից իրականացվող «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթում երեք անգամ հաղթած Արամ Պետրոսյանը, որ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի բյուրեղների աճի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, կարծում է, որ խրախուսանքը 100 գիտնականով սահմանափակելն արդարացի չէ: Նա կարևորում է մրցույթը, քանի որ վերջապես գիտնականի վարձատրությունն ինչ-որ կերպ կապվում է նրա ցուցաբերած արդյունքի հետ: Եվ առաջարկում է սահմանել որոշակի շեմ ըստ մասնագիտությունների, և դրանից ...
«Եթե գիտնական ես՝ անկախ ամեն ինչից գործդ հնարավորինս լավ պետք է անես: Եթե նստենք, ոչինչ չանենք ու ամեն օր ասենք, որ փողը քիչ է՝ այդպես հարցը չի լուծվի, ավելին, կդադարենք գիտնական լինելուց»,- ասում է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի կրթական ծրագրերի մշակման և ուսումնամեթոդական բաժնի գլխավոր մասնագետ Մանուկ Բարսեղյանը:
Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ատոմային սպեկտրասկոպիայի լաբորատորիայի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) անցկացրած «Արդյունավետ գիտաշխատող 2016» մրցույթի հաղթողների ցանկում ընդգրկված միակ երիտասարդ գիտնականն է: Երիտասարդ գիտաշխատողները միշտ չէ, որ իրենց ցուցաբերած արդյունքներով կարողանում են մրցակցել տարիքով և առավել վաստակավոր գիտնականների հետ ու ընդգրկվել ցանկում: Այդ իսկ պատճառով ԳՊԿ-ն նմանատիպ մեկ այլ մրցույթ էլ երիտասարդ ...
Եթե հայաստանյան գիտնականն իր հետազոտությունների արդյունքում որևէ բացահայտում անի, որը կարող է կիրառական նշանակություն ունենալ տնտեսության մեջ, ապա բարդ խնդրի առջև կկանգնի. կա՛մ պետք է բավարար գործարար հմտություններ ունենա, որպեսզի ապահովի իր գաղափարի առևտրայնացումը և մուտքը տնտեսություն, կա՛մ էլ պետք է սպասի, որ նույն հայտնագործությունը իրենից հետո օտարերկրյա որևէ այլ գիտնական անի և վայելի դափնիները: Հայաստանում չկա այն օղակը, որն ապահովում է գիտություն-տնտեսություն կապը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: