Հայերեն   English   Русский  
Վենեսուելայի ճգնաժամը
Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը կարծում է, որ էլեկտրաէներգիայի անջատումը Վենեսուելայում կազմակերպել է ԱՄՆ-ն և ուղղված է երկրի քաղաքացիների կյանքի համար վտանգավոր պայմանների ստեղծմանը: Նա այս հայտարարությունն այսօր զետեղել է իր թվիթերում:
ԱՄՆ-ն չի բացառում պատժամիջոցները երրորդ երկրների նկատմամբ, որոնք գործեր են վարում Վենեսուելայի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոտ Աբրամսին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննարկել են Վենեսուելայի դրությունը: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ի ղեկավարի մամլո ծառայությունը:
Երբ Միացյալ Նահանգները հանդես եկավ Գուայդոյի աջակցությամբ, հույս ուներ, որ իշխանությունը փոխվելու է: Ընդ որում, հաշվարկն այն էր, որ հեղաշրջումը կտևի 24 ժամից ոչ ավելի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: