Հայերեն   English   Русский  
կգն
Այս տարվա սեպտեմբերի մեկից Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է. հիմնական դպրոցն ավարտած 9-րդ դասարանցիներն այլևս չեն կարող բավարարվել հիմնական կրթության վկայականով ու չշարունակել կրթությունը։
«Կրթական բարեփոխումները մեկամսյա ժամկետում չեն մշակվում և իրականացվում: Դրա համար ժամանակ է հարկավոր, առնվազն երկու-երեք տարի»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում կառավարության նիստերի ընթացքում պարբերաբար տրվող հանձնարարականները՝ մեկամսյա ժամկետում կրթական հայեցակարգեր մշակելու կամ փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ:
Հայաստանում գործող 31 մասնավոր բուհ այս տարի միասնական քննական համակարգով ընդունվել է ընդամենը 52 դիմորդ: Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների` այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված 9635 դիմորդներից միայն 52-ն են նախընտրել մասնավոր բուհերը: Իսկ 31 մասնավոր բուհ միջև ուսանողների բաշխվածությունը հետևյալն է. 33 դիմորդ ընդունվել է Հայկական բժշկական ինստիտուտ, 10 դիմորդ` Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա, 8 դիմորդ` Հայբուսակ համալսարան և մեկ դիմորդ` Եվրոպական տարածաշրջանային ...
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի պրոռեկտորներն այսօր Կրթության և գիտության նախարարությունում հանդիպում ունեցան ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:
Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի զեղչից:
Կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) քննարկում է ավագ դպրոցների ավարտական քննությունները կրճատելու հարցը: Նախատեսվում է, որ 12-րդ դասարանցիները վեցի փոխարեն երեք ավարտական քննություն կհանձնեն «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայ ժողովրդի պատմություն» առարկաներից: Աշակերտներն ավարտական քննությունները կհանձնեն դեկտեմբերին, իսկ երկրորդ կիսամյակում իրենց ընտրությամբ կուսումնասիրեն 1-3 առարկա, որոնք անհրաժեշտ են իրենց բուհ ընդունվելու համար: Այսինքն՝ 12-րդ դասարանի ողջ երկրորդ կիսամյակը ...
2010 թ. Հայաստանում և Սփյուռքում ծավալվեց աննախադեպ քաղաքացիական շարժում ընդդեմ օտարալեզու դպրոցների: Խորհրդային Միության փլուզումից հետո դա յուրօրինակ ակցիա էր ազգային արժեհամակարգը վերականգնելու, հայոց լեզուն վերաարժևորելու և հայկական կրթությունն առաջնային դիրքեր բերելու ուղղությամբ: Դա պայքար էր ոչ միայն հասարակության և իշխանության, այլև հասարակության օտարամոլ և ազգային մտածողությամբ շերտերի միջև:
Հայաստանյան 55 դպրոցների տարրական` 2-4-րդ դասարաններում ուսումնասիրում են «Հայոց եկեղեցու պատմություն (Քրիստոնեական կրթություն)» առարկան: Այն փորձնական ներդրվել է 2011-ին: Այժմ դպրոցները կամավոր հիմունքներով իրենց ազատ դասաժամերը հատկացնում են այս առարկային: ԿԳՆ-ն չի բացառում, որ առաջիկայում առարկան կարող է պարտադիր դառնալ բոլոր դպրոցների համար:
Ավագ դպրոցների ներդրման մեկնարկից 8 տարի է անցել, սակայն դեռևս խոսվում է համակարգի կայացած չլինելու և այլ խնդիրների մասին: Կրթության նախարարի պաշտոնում 4-րդ անգամ նշանակվելուց հետո, Լևոն Մկրտչյանը, խոսելով կրթական համակարգի առաջնային խնդիրների մասին, մատնանշեց ավագ դպրոցները: «Ավագ դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ երեխան, ավարտելով 9-ամյա կրթությունը, ձեռք կբերի մասնագիտություն: Առաջին հիմնահարցը, որի վրա պետք է ուշադրություն դարձնենք, ավագ դպրոցի խնդիրն է: Պետք է հնարավորություն ստեղծել, որ այն ...
2015-ին հայաստանյան կրթական համակարգը հասել է միջազգայնացման մինչ այս եղած ամենաբարձր մակարդակին: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` թվարկելով կրթական համակարգի այս տարվա երեք ամենակարևոր ձեռքբերումները: Երկրորդը, նախարարի խոսքով` հայ աշակերտների կողմից նվաճած 20 օլիմպիական մեդալներն էին. մինչ այս որևէ տարում այդքան մեդալ միջազգային օլիմպիադաներից Հայաստան չէր եկել: Եվ երրորդն, ըստ Աշոտյանի, բուհերի ամրապնդումն էր ու նոր բուհերի գործարկումը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: