Հայերեն   English   Русский  
Շրջակա միջավայրի նախարարություն
Ջերմուկ համայնքի 19 քաղաքացիներ նոր երևան եկած էկոլոգիական հանգամանքների հիմքով հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի։
Մեկնարկել է «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագիրը, որը կիրականացվի Տավուշի, Արարատի և Լոռու մարզերի 4 համայնքում ընդգրկված գյուղական եւ քաղաքային բնակավայրերում։
Հայաստանում կիրականացվի հողերի դեգրադացման չեզոքության դրամաշնորհային ծրագիր, որը համատեղ մշակում են Շրջակա միջավայրի նախարարությունը եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը(FAO)։
Ամուլսարի հանքի շահագործման հարցով Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտության մասին իր եզրակացությունը Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։
Մի քանի տասնյակ միջին և խոշոր հրդեհներ են մարվել Սյունիքի մարզում ահռելի ջանքերի միջոցով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:«Մի քանի տասնյակ միջին և խոշոր հրդեհներ են մարվել Սյունիքի մարզում՝ ԱԻՆ, ՊՆ, Շրջակա միջավայրի նախարարության (Հայանտառի Կապան և Գորիսի մասնաճյուղեր, Զանգեզուր կենսոլորտային համալիր և ենթակա Արևիք ազգային պարկ), Սյունիքի մարզպետարանի, ոստիկանության, ՏԻՄ և սրտացավ քաղաքացիների ահռելի ջանքերի միջոցով:
Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի (լամպեր, ջերմաչափեր եւ այլն) շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրանց օգտագործումն արգելելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ներքո իրականացվում է դրամաշնորհային ծրագիր։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր` օգոստոսի 20-ին, դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, որտեղ կոչ է անում ուժը կորցրած ճանաչել բնապահպանական փորձաքննության 2016-ի եզրակացությունը:
Այսօր՝ օգոստոսի 15-ին, Հայաստանի որսորդները կրկին բողոքի ակցիա են անցկացնում Շրջակա միջավայրի նախարարության դիմաց` բողոքելով որս անելու նոր պայմանների դեմ:
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, հետաքրքրվեց թե ինչ վիճակում է այժմ Սևանա լճի վիճակը:«Այսօր Սևանի վիճակը բավական լավ է և այն թափանցիկության աստիճանը, որ հիմա կա, վերջին տարիների ընթացքում այսպես չի եղել՝ բավական լավ է որակական առումով: Թափանցիկությունը 6,5 մետրի է հասել, մինչդեռ 2017-2018 թվականներին այդ ցուցանիշը 2 մետր է եղել»,-ասաց Էրիկ Գրիգորյանը:
Սևանա լճի խնդիրը կարծես մնում է օրհասական. լիճը կանաչում է, ավելանում են կանաչ ջրիմուռներն ու թունավոր քիմիական տարրերը,
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: