Հայերեն   English   Русский  
ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի և ՄԱԿ Մանկական հիմնադրամի երեւանյան գրասենյակի հետ միասին անցկացնում է Տեխնիկական համագործակցության խմբի (TCG) 6-րդ հանդիպումը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի, Ուսուցման մոնիթորինգի գլոբալ դաշինքի (GAML) «Կայուն զարգացման նպատակներ 4. Կրթությունը 2030-ին» մշակման թեմայով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարար Օլգա Վասիլեւայի հրավերով օգոստոսի 22-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Կազանում անցկացվելիք «Վորլդսքիլզ» («Worldskills Kazan 2019») առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին ու նախարարական հանդիպմանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվության ծառայությունից։
Այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսների ահազանգի մասին, ըստ որի դասախոսական կազմի մրցույթի արդյունքում 200 դասախոս կարող է զրկվել աշխատանքից, ասաց, որ տեղի է ունեցել մրցույթ, նոր կարգ է սահմանվել, ըստ որի լավագույն դասախոսները կշարունակեն դասավանդել։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ օգոստոսի 8-ի կառավարության նիստում վերաբաշխում կատարվեց ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում: Մասնավորապես, Կառավարության ընդունված որոշմամբ ՝ «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված 14 մլն. 813.2 հազար դրամ գումարը հատկացվել է «Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության» կազմակերպմանը:
Հուլիսի 19-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի մասնակցությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բրիտանական խորհրդի կրթության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Էվերիտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում Բրիտանական խորհրդի հետ համատեղ իրականացված ծրագրերն ու համագործակցության զարգացման առաջիկա քայլերը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: